Copy SMS

Լիոնել Մեսսի(մաս1)

Լիոնել Մեսսի(մաս1) - նկարներ, ֆուտբոլիստ


Լիոնել Անդրես <> Մեսսի...Ծնվել է հունիսի 24-ին  1987թվականին(25տարեկան) Արգենտինական Սանտա Ֆե քաղաքում:

Նրա ծնողներն էին Խորխե Հորասիա Մեսսին և Մարիա Կուկիչինին:

Մեսսիների ընտանիքը ծագում էր իտալական Անկոնա քաղաքից, որտեղից նրա նախահայրը, Անջելո Մեսսին, գաղթել է Արգենտինա:Նա ունի երկու ավագ եղբայրներին, որոնցից մեկը նրանից մեծ էր 5, մյուսը՝ 7 տարով և մի քույր:

Նա սկսել էր իր կարիերան 1995 թվականին «Նյուելզ Օլդ Բոյս» թիմում:11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար:Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում։ 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք:

Սակայն մինչ այդ Լիոնելով սկսեցին հետաքրքրվել «Ռիվեր Փլեյթի» ղեկավարները, սակայն «կարմրա-սպիտակավունների» շարքին տեղափոխվելուն խանգարեց բյուրոկրատական պահանջները: Բշժկական բազմաթիվ թղթերը հոգնեցրին Խորխե Մեսսիին և նա հրաժարվեց բանակցություններից: Հավանաբար սա էլ դարձավ այն կետը, որը բերեց նրան Բարսելոնա:

Արգենտինացի ֆուտբոլիստ,հարձակվող,իսպանական Բարսելոնա ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող:Նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը,նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ,իսկ վերջինս նրան համարում են իր հետնորդը:Մեսսին ոսկե գնդակի եռակի մրցանակիր է-2009,2010 և 2011 թվականներին:

Մեսսին սկսել է ֆուտբոլ խաղալ դեռ երիտասարդ տարիքում և իր հմտությունները իրակագործել է Բարսելոնայում:Նա տեղափոխվել է-Նյուելս Օլդ Բոյսի - երիտասարդական թիմից Բարսելոնա 2000 թվականին:2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությում գոլի հեղինակ է դարձել: Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ` երկու անգամ հաղթելով Լա Լիգայում (2005, 2006) և Չեմպիոնների Լիգայում (2006):

2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և ավարտեց մրցաշրջանը 14 գոլով 26 լիգայի խաղերում: Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-09 սեզոնն է, որտեղ նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում: Այդ սեզոնում Բարսելոնան հաղթեց Լա Լիգայում, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթը: 2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ` կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում:

Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում` Մանչեսթեր Յունայթեդի դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ: 2010-11 Չեմպիոնների Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ դարձավ երրորդ խաղացողը պատմության մեջ ով երեք անգամ անընդմեջ դառնում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու:

Մեսսին 2005 ՖԻՖԱ Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն է վեց գոլերով, այդ թվում երկուսը եզրափակիչ խաղում: Շուտով, դրանից հետո, նա դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի անդամ: 2006 թ. նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցեց է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, իսկ 2007-ին մասնակցեց Ամերիկայի գավաթի եզրափակչին: 2008-ին, Պեկինում, նա շահեց իր առաջին միջազգային տիտղոսը` դառնալով օլիմպիական չեմպիոն: Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում Մեսսին դարձել է 19 գոլի հեղինակ ավելի քան 60 խաղում:
 

1

0

1309