Copy SMS

Ամերիկացին քրոջը փրկելու համար 3 շաբաթում նիհարել է 50կգ-ով

Ամերիկացին քրոջը փրկելու համար 3 շաբաթում նիհարել է 50կգ-ով - Հետաքրքիր, գեղեցիկ, մտքեր


ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակիչ Ջերեմի Բելը քրոջ կյանքը փրկելու համար երեք շաբաթում նիհարել է 50կգ-ով, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

Մոտ մեկ տարի առաջ բժիշկները նրա քրոջ` Էլիս Սթեյնիի մոտ երիկամային անբավարարություն էին ախտորոշել: Աղջկա կյանքը փրկելու համար համապատասխան դոնոր է անհրաժեշտ եղել:

Ջերեմին եղել է Էլիսի միակ հույսը, սակայն բժիշկները նշել են, որ դոնորը չպետք է ավելորդ քաշ ունենա: Այդ լուրը ստիպել է Ջերեմիին 3 շաբաթում «կես» մարդ է դառնալ:

Երեք շաբաթների ընթացքում նա ուժային վարժություններ է արել և հատուկ նիհարեցնող դեղեր օգտագործել: Բժիշկների կարծիքով` Ջերեմին պետք է պատրաստ լինի, որ առաջիկայում կարող է առողջական լուրջ խնդիրներ ունենալ:

«Երբ ես դիմեցի այդ քայլին, ես իմ մասին չէի մտածում: Ուշադրությունս կենտրոնացրել էի միայն սիրելի քույրիկիս առողջությանը»,- ասել է Ջերեմին:

Հավելենք, որ երիկամի փոխպատվաստումը բարեհաջող է ավարտվել:

10

8

827

  • Nona Adunts
    2012-06-29 12:46:14
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) :( (լավ)
    • Sara
      2012-06-29 12:46:34
      իսկապեսսսսսսսսսս ապրի ինքըըըըըըըըը (բռավո) (բռավո) (բռավո)
  • A.M.G...Մերի
    2012-06-29 12:57:45
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) մալադեց իսկական ախպեր.................
  • JAPPY
    2012-06-29 12:57:53
    հալալա
  • Anul Fenty
    2012-06-29 12:58:53
    (լավ) (լավ) (լավ)
  • ►♥Mashna♥◄
    2012-06-29 13:03:28
    Ախպերը սենց է լինում (բռավո) (լավ)
  • Lian
    2012-06-29 13:10:12
    իսկական հարազատներն էսպիսին են...մի րոպե պիտի չկասկածես,թեկւզ կյանքդ էլ պետք լինի,պիտի տաս O:)
  • Sara
    2012-06-29 13:14:36
    ես անգամ կարդալուց հուզվեցի, որովհետևևև նման դեպքերր շատ չես տեսնի մեր օրերումմ