Դրվագներ ազատամարտից
Չպետք է ներել
1992թ. օգոստոս:Մարտունու շրջանի Հացի գյուղի պաշտպանական դիրքեր: Մոնթեն իր բարձր դիտակետից հսկում էր զինվորների անդորրը: Լուսահրթիռների փունջը բռնկվեց, թվաց ծվատեց երկինքը: Մարտն սկսվեց: Միանգամից: Մոնթեն վաշտի հրամանատարներին տվեց վերջին հանձնարարականները, ավելացնելով. - Աքլորի պես են գալիս, չպետք է ներել: Հազվադեպ էր պատահում, որ ասկյարները մարտը շարունակեին գիշերով: Բայց այդ օրը նրանք չդադարեցրին գրոհը անգամ մութն ընկելուց հետո: Լուսաբացից առաջ մեծ զոհեր տալով թշնամին նահանջեց: Արևոտ ամպերը շողացին Հացի գյուղի, շրջակա սարերի, դիրքերի վրա: Լուռ էր շուրջբոլորը, լռել եր գյուղը: Մոնթեն իջել էր դիրքերց, ու էլ չեր լսվում նրա ձայնը: Սենյակում գրիչը ձեռքին նա քարացել էր` սեղանին հինգ հերոս-նահատակների մահաթերթիկներն էին.
Որսորդը
Քելաբաջարի գրավումից հետո տղաները պարգևատրվում են 3000 - ական ռուբլով: Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, մի եղնիկ նկատելով, կրակում է ու վրիպում: Լուրը հասնում է Մոնթեին: Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին» ասում է. - Լսած եմ, պետական փանփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել: - Հրամանատար, Քելբաջարից այնքան փանփուշտ, զինամթերք ենք վերցրել. որ մի կրակոցն ի՞նչ է: -Զինվորը` զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փանփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք:
Այս շարքերը կլինեն շարունակական
Ավագյան (ړײ)(ړײ)(ړײ)
2012-06-28 19:29:18卍էրիկ Իսրաելյան 卍
2012-06-28 19:31:31Lilit Sargsyan
2012-06-28 19:56:25CcomixM^[A]^Sherlock
2012-06-28 20:16:57CcomixM^[A]^Sherlock
2012-06-28 20:20:29卍էրիկ Իսրաելյան 卍
2012-06-28 20:23:18CcomixM^[A]^Sherlock
2012-06-28 20:23:52卍էրիկ Իսրաելյան 卍
2012-06-28 20:24:55fAN of ReAl MaDrId(RoNaLdO)
2012-06-28 20:41:11卍էրիկ Իսրաելյան 卍
2012-06-28 20:41:51☆★❤NARI❤☆★
2012-07-04 20:38:43卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-04 20:40:30☆★❤NARI❤☆★
2012-07-04 20:41:02V.S.H
2012-07-04 20:44:07卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-04 20:45:29V.S.H
2012-07-04 20:49:37卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-04 20:51:02V.S.H
2012-07-04 20:52:21卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-04 20:53:39V.S.H
2012-07-04 20:54:09卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-04 20:54:53卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-04 20:54:48V.S.H
2012-07-04 20:55:21Lusine...((((((
2012-07-24 11:53:03Lusine...((((((
2012-07-24 11:53:21