Copy SMS

Միսիս Սմիթից Միսիս Փիթթ. Անջելինայի և Բրեդի սիրո պատմությունը

Միսիս Սմիթից Միսիս Փիթթ. Անջելինայի և Բրեդի սիրո պատմությունը - կյանք, ամուսնություն, սեր, աստղեր


Վերջերս այդքան քննարկվող նորությունը Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթթի ամուսնության որոշման մասին անգամ անհավատալի թվաց: Խոսակցություններն այն մասին, որ Բրեդը Անջելինայի համար սեփական դիզայնով ադամանդյա մատանի  է պատրաստում  վաղուց տարածված էին, սակայն միայն վերջերս նրանք պաշտոնապես համարվեցին նշանադրված:

Զույգի դեպի խորան տանող ճանապարհը շատ երկար էր. սկսած ծառայողական սիրավեպից` ֆիլմի նկարահունումների ժամանակ, Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթթը որոշեցին իրենց նվիրել իրենց երեխաներին, երեք բիոլոգիական զավակներին`Շայլո Նուվելին, Վիվենին և Նոքսային, միաժամանակ որդեգրված երկու երեխաներին` Զահարին և Պաքսային:
Արդեն ամբողջ ընտանիքի համար է սպասված այդ ամուսնությունը, որը Բրեդի խոսքերով ավելի շատ ցանկանում էին հենց երեխաները:

Ահա նրանց միասին անցած ճանապարհից էսքիզներ.

2004-Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթթը նկարահանվում են “Միսիս և Միսթեր Սմիթ” ֆիլմում: Հենց ֆիլմի պրեմիերայի ժամանակ էլ ծնվում են խոսակցությունները զույգի սիրավեպի մասին, չնայած այդ ժամանակ Բրեդը ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ:

Երկու դերասաններն էլ այդ խոսակցությունները հերքում են, սակայն տարիներ անց Ջոլին այդ ֆիլմի մասին ասաց.” Ոչ բոլոր երեխաներն ունեն հնարավորություն դիտել ֆիլմ, որտեղ իրենց հայրն ու մայրը սիրահարվել են միմյանց”:

2005-ի հունվարին Բրեդ Փիթթը և Ջենիֆեր Էնիսթոնը հայտարարում են իրենց ամուսնալուծության մասին, որպես պատճառ նշելով “անհաղթահարելի հակասությունները”:
Ապրիլին պապարացիները  լուսանկարում են Ջոլիին և Փիթթին միասին Եթովպիայում, ուր Անջելինան գնացել էր երխա որդեգրելու:

Ծովափին արված լուսանկարների հրապարակումից հետո հանրությունը ավելի դժվարությամբ է հավատում, որ դա “ընդհամենը ընկերություն է”:

Հոկտեմբերին Բրեդը վերջնականապես ստանում է ապահարզան:

2006-ի հունվարին Ջոլին հաստատում է, որ հղի է Փիթթից և դա տպագրվում է People ամսագրում. դա նրանց սիրավեպի առաջին հավաստումն էր:
Գարնանը Բրեդը հայրություն է ճանաչում Ջոլիի որդեգրած երեխաներին Զահարին և Մեդոքսին  և տալիս են նրանց երկու ազգանուն `Ջոլի- Փիթթ:
Մայիսի 27-ին լույս աշխարհ է գալիս զույգի առաջնեկը` Շայլո Ջոլի-Փիթթը:
Զույգը երեխային երկար ժամանակ թաքցնում է պապարացիներից Նամիբիայում, ապա վաճառում նրա լուսանկարը People ամսագրին 10 միլիոն դոլորով, որը համարվում է աստղային երեխայի լուսանկարի համար վճարված ամենամեծ գումարը ժուռնալիստիկայի պատմության մեջ:

Միսիս Սմիթից Միսիս Փիթթ. Անջելինայի և Բրեդի սիրո պատմությունը - կյանք, ամուսնություն, սեր, աստղեր

2007-Ջոլիի և Փիթթի ընտանիքը շարունակում է մեծանալ. մարտին զույգը Վիետնամում որդեգրում է Պակս Տիենին :

Նույն թվականին մամուլը խոսում էր Նոր Օրլեանում կայանալիք ամուսնության մասին, ինչը սակայն պարզվեց  ճշմարտությունից հեռու էր :
2008-Խոսակցությունների մեծ ալիքից հետո Ջոլին մայիսին կայացած Կաննի մրցանակաբաշխության ժամանակ հաստատում է, որ սպասում է երկվորյակի:

2008-ի հուլիսի 12-ին ծնվում են Անջելինայի դուստրը ` Նոքսը և որդին ` Վիվենը, որոնց լուսանկարը վաճառվում է 14 միլիոն դոլարով և նոր ռեկորդ սահմանում: Լուսանկարի գումարը ներդնում են բարեգործական Jolie-Pitt Foundation ֆոնդում:

2010 -”Զբոսաշրջիկը” ֆիլմից հետո, որտեղ Անջելինա Ջոլին խաղում էր Ջոնի Դեպպի հետ, դերասանուհին անում է իր դեբյուտային ռեժիսորական աշխատանքը` Ֆիլմ պատերազմական կոնֆլիկտի մասին Բալկաններում` “Արյան և մեղրի եզրին”:
Խոսակցություններ կային, որ Բրեդ Փիթթը այդ ֆիլմում փոքր դեր կունենա, սակայն այդ տեղեկությունը չհաստատվեց:

2011-Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթթը հրաշալի համատեղում են միասնական աշխատանքը, ընտանիքը և բարեգործական ակցիաները:
Ջոլին և Փիթթը կատակում են , երբ հարց են տալիս ամուսնության մասին, սակայն շարունակում են միմյանց սեր խոստովանել հարցազրույցների ժամանակ և միասին են բոլոր լուսանկարներում:
Հարցազրույցներից մեկում Բրեդը ասել է, որ մինչ Ջոլիի հետ հանդիպելը երջանիկ չէր և շատ անհետաքրքիր կյանքով էր ապրում, իսկ մի ուրիշ անգամ նշել է, որ Անջելինան լավագույն մայրն է իր երեխաների համար:

Միսիս Սմիթից Միսիս Փիթթ. Անջելինայի և Բրեդի սիրո պատմությունը - կյանք, ամուսնություն, սեր, աստղեր

Միսիս Սմիթից Միսիս Փիթթ. Անջելինայի և Բրեդի սիրո պատմությունը - կյանք, ամուսնություն, սեր, աստղեր

2012-Հունվարին Բրեդ Փիթթը ասում է լրագրողներին, որ նրանք ուզում են ամուսնանալ: Դերասանի խոսքերով հարսանիքը ավելի շատ երեխաներն են ուզում, որոնք նայում են գեղեցիկ հարսանեկան տեսարաններ ֆիլմերում և հարցնում են թե երբ է լինելու նրանց մոտ այդպիսի տոն:
Ապրիլի 13-ին նշանադրության մասին խոսակցությունները հաստատվում են: Աստղերի ներկայացուցիչը հայտնում է, որ ամուսնության օրը հստակ չէ, սակայն հանրությունն արդեն անհամբեր սպասում է. չէ որ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթթի հարսանիքը ավելի հետաքրքիր կլինի քան որևէ թագավորական հարսանիք:

Միսիս Սմիթից Միսիս Փիթթ. Անջելինայի և Բրեդի սիրո պատմությունը - կյանք, ամուսնություն, սեր, աստղեր

Միսիս Սմիթից Միսիս Փիթթ. Անջելինայի և Բրեդի սիրո պատմությունը - կյանք, ամուսնություն, սեր, աստղեր

7

10

1518

  • Սիրահարիքս
    2012-06-28 20:24:35
    (բռավո) (բռավո) (բռավո) դուրս եկավհետաքրքիր էր (բռավո) (բռավո) 2 նէլ լավնեն շատ
  • life is digital...
    2012-06-28 20:25:48
    բայց էս Ջոլին խաբլան բզիկ ա :D :D :D ասել էր,որ սեփական երեխա չի ունենալու,մենակ որդեգրելու ա :D
  • MASH (Official CopyPage)
    2012-06-28 20:31:19
    (բռավո) լավն էր ......ապրես (լավ) հետաքրքիր էր :)
  • fAN of ReAl MaDrId(RoNaLdO)
    2012-06-28 20:38:27
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) լավն էր
  • life is digital...
    2012-06-28 20:56:33
    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԵՍ ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ<ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԴ ԿԱՐԴԱՔ <<գիտությունը զարգանում ա,մարդիկ մեծանում են,խելք են հավաքում,հետիոտները շատանում եննն, գնդակները գլգլում են, կովիկները ...............ում են, մի խոսքով,,,,,հիմա ասածս ինչ ա-------------------ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ՍՏԵՂ ՄԵԿԸ ԿԱ,ՔԱՉԱԼԱՑԵԼ Ա, ԵԿԵՔ ԲՈԼՈՐՈՎ ԻՐԱ ՔԱՉԱԼԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ,,,,,ԲԱՐՈՎ ՄԱՇԵՍ ԱԶՅԻԻԻԻԻԻԶ ՋԱՆ
  • ★ Lusine ★
    2012-06-28 22:15:06
    (լավ) (լավ)
  • ՆԱՐԵԿ
    2012-06-28 22:16:26
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ☆★❤NARI❤☆★
    2012-06-28 22:18:42
    ԵՍ ԵրԿՈՒՍԻՆԵԼ շԱՏԵՄ ՍԻրՈՒՄ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ԱՊՌԵՆ ԻրԱՆՔ Որ ՏԵՆՑ ԼԱՎ ԲԱՆԵՆ ԱՆՈՒՄ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (խոնարհվել) (խոնարհվել) (խփո) (խփո)
  • S.B.R.
    2012-06-28 22:21:20
    էսքան շուտ ինչի եք ամուսնանում, :D զառմանու եմ (ախ)
  • ♥ԱՆԻ♥
    2012-06-28 22:30:01
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ)