Copy SMS

Պարզապես Սևակ...(մաս 4)

Պարզապես Սևակ...(մաս 4) - Սևակ, սեր, հետաքրքիր, նամակներ


ՍԵՎԱԿ- ՍՈՒԼԱՄԻԹԱ    


ՍԻՐՈ ՆԱՄԱԿՆԵՐ


«26.7.1958թ.
Մոսկվա.
Բալիկ Սուլա,
Եվ ահա դու չկաս։ Եվ Մոսկվան դատարկվել է…
Իսկ իմ մարմի՞նը։ Պարզապես արտասվում է (հենց այդ խոսքը)։ Արտասվում է քո կարոտից, քո հարազատ մարմնի կարոտից։
Ես շատ-շատ տխուր եմ, այնքան տխուր, որ ոչինչ չեմ կարողանում անել (այսօր ամբողջ օրը թափառել եմ), այնքան տխուր է, որ չեմ կարողանում նույնիսկ գրել։ Իսկ ի՞նչ գրել։ Մի՞թե տառերը կարող են անել այն, ինչ ուզում են մատները, ձեռքերը, մարդկային շուրթերը։
Գրկում եմ քեզ, իմ Սուլային և փակում աչքերս։
Քո տանջահար (արդեն տանջահար )Պ.»

Պարզապես Սևակ...(մաս 4) - Սևակ, սեր, հետաքրքիր, նամակներ


«5 դեկտեմբերի 1958 թ.
Քեզ եմ, իմ ուրախություն, ես գրում…
Հիմա այնպիսի վիճակում եմ, որ կարելի է ընդգծել՝ կոչելով հոմանիշների շարքի ցանկացած բառով, «ոչ երկնքում, ոչ երկրի վրա», բայց որը հնարավոր չէ ճշգրիտ բնութագրել: Ես քեզ սիրում եմ տանջալից կերպով: Կարծեմ ինչ-որ նոր շրջան է հայտնվել գրականության մեջ, այն կոչվում է «կուսական անուրջներ»: Այո, ես անրջում եմ արթմնի, դու իմ առաջ մերթ նշմարվում ես ինչ-որ աղոտ, անդեմ տեսքով, մերթ իմ երևակայության մեջ այնպիսի որոշակիություն ես ձեռք բերում,- ցավեցնելու աստիճան ծանոթ, հազվագյուտ դիմագծեր,- որ ես տեղս չեմ գտնում, այն աստիճան է քո սևությունը: Ճերմակից էլ ճերմակ ճերմակում է դեղնած, ունայն աշխարհը…
Այստեղ մեզ մոտ ձյուն է , շատ ձյուն: Ու ես քայլում եմ, քայլում, քայլում…
Այսօր բոլորովին չեմ քնել, քեզ եմ սպասել մինչև ինն անց կես, իսկ դու այդպես էլ չկարողացար…
Իսկ հետո դու գնացիր, և ես արդեն ընդհանրապես անուժ էի, որպեսզի պառկեի քնելու: Եվ ահա ամբողջ օրն ինչ-որ բան եմ անում այնպիսի վիճակում, ասես թույլ են տվել օճառել ձեռքերս, իսկ փրփուրը ջրով լվանալ չեն թողնում:
Բայց չէ՞ որ դու ինչ- որ տեղ կաս, դե ասա…
Ախր այդպես չի կարելի:
Ցտեսություն, իմ սատանի ճուտ…
Քո խավոտ Սուլկա»:

Պարզապես Սևակ...(մաս 4) - Սևակ, սեր, հետաքրքիր, նամակներ


«19.1.1959Թ.
Իմ մխիթարանք:
Բոլոր բառերն անհետացել են, առավել ևս ինձ օտար լեզվում: Մի բան է միայն պարզ. ես սիրում եմ քեզ, ընդ որում, այդ ծեծված բառերն ինձ համար ունեն ավելի մեծ կշիռ ու նշանակություն, քան քեզ համար` այն պարզ պատճառով, որ ես, քո խոսքերով ասած, գիտեմ, թե ինչի հետ համեմատեմ այն…
Ես էլ քեզ նման, անընդհատ ու ամենուր քեզ հետ եմ, իմ Ուրախություն: Եթե դու կասկածում ես դրան, կնշանակի իրականում քո կանացի էությունը (այս դեպքում ՝ կանխազգացողությունը, հոտառությունը) թույլ է, ինչում չէի ցանկանա համոզվել: Ներիր այս թոթովախոսության համար: Ինձ համար հիմա կրկնակի ծանր է: Մխիթարիր ու օգնիր հեռվից: Ես նրանցից եմ, ովքեր պարտքի տակ չեն մնում:
Սիրում եմ քեզ, և այս բառերն ամենաճիշտը, միակն են ռուսերեն բառարանում:
Գրկիր ինձ՝ անհանգստացածին, հոգնածին, կիսահիվանդին, որն այնուհանդերձ քոնն է և զգում է քո բույրը: Պ.»:

Պարզապես Սևակ...(մաս 4) - Սևակ, սեր, հետաքրքիր, նամակներ

«23.6.1959թ.
Իմ լուսավոր, լուսավոր-լուսավոր հեքիաթ, իմ սիրտ, բարի գիշեր,- լավ երազներ, իմ հարազատ կրակ, հանգստացիր իմ անկշտությունից։
…Շատ բան կարելի է անել ուրիշի փոխարեն, ուրիշը շատ բան կանի քեզ համար, իսկ ապրել պետք է… Ստիպված ես ապրել միայն ինքնուրույն, քեզ համար քո կյանքը ոչ ոք չի անցնի…
Եվ կսովորես անցնել… Իսկ դու չե՞ս նկատել, թե որ ոտքից ես սկսում քայլել, աջի՞ց։ Բայց ախր նա առանց այդ էլ ուժեղ ճկվում է։ Ճանապարհը սկսիր ձախից, սիրտն ավելի ճիշտ կուղեկցի…
Ախ, ուր չի տանի սիրտը…
Սուլամիթա»։



Պարզապես Սևակ...(մաս 4) - Սևակ, սեր, հետաքրքիր, նամակներ 


Պարզապես Սևակ...(մաս 4) - Սևակ, սեր, հետաքրքիր, նամակներ Ինչպիսի գեղեցիկ խոսքեր.......Պարզապես Սևակ...(մաս 4) - Սևակ, սեր, հետաքրքիր, նամակներ

14

19

1433

  • (ړײ)Zema(ړײ)
    2012-06-30 10:09:18
    :'( :'( :'( (բռավո) (բռավո) (բռավո)
  • (ړײ)Zema(ړײ)
    2012-06-30 10:10:03
    շատ գեղեցիկ Էր ու հւզիչ :'(
  • Ավագյան (ړײ)(ړײ)(ړײ)
    2012-06-30 10:13:35
    հա, ինչքան ուզում ես կարդա մեկա էլի հուզվում ես. :'(
  • (ړײ)Zema(ړײ)
    2012-06-30 10:17:37
    ԴԵ ՍԵՎԱԿՆԱ գրել (բռավո) իրա բոլոր ստեղծագործուԹյուններն Էլ հուզվելու են....անկաղ նրանից ուրաԽ Է ԹԷ տԽուր :'(
  • Lian
    2012-06-30 10:23:53
    ՍԵՎԱԿ......մարդ,որ պիտի միշտ հիշվի իր հրաշք գործերով.....Բանաստեղծ,ում ստեղծագործություններն անպակաս են իմ կյանքից (բռավո) (բռավո) (բռավո) O:)
    • (ړײ)Zema(ړײ)
      2012-06-30 10:32:47
      շատ եմ սիրում են մանդկանց ումհամառՍԵՎԱԿԸ կյանքից անպակասա (լավ) (լավ) (լավ)
      • Lian
        2012-06-30 10:34:43
        (ծաղիկ) ես էլ.....ՍԵՎԱԿԸ իրական կյանքնա պատկերել՝ O:) իրա լավ ու վատ կեղմերով
      • (ړײ)Zema(ړײ)
        2012-06-30 10:38:42
        Ճիշտա ԼԻան ջան..... O:) ԻՍԿԱԿԱՆ բանաստեղծա.....իրա բանաստեղծուԹյունները օգնելեն ինձ առաջինը լինել ասմունքում O:) O:)
      • Lian
        2012-06-30 10:39:52
        (բռավո) (բռավո) (բռավո) ապրես....ես չեմ ասմունքում,բայց սիրում եմ լսել (ծաղիկ)
      • (ړײ)Zema(ړײ)
        2012-06-30 10:43:14
        O:) O:) ԵՏԵԼԱ հոգեվոր արժեք....
      • Lian
        2012-06-30 10:43:49
        O:) O:) O:)
  • -Ella..M.)..Dreamer (◔̯◔)
    2012-06-30 10:25:59
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • MARIam(just tears & rain)
    2012-06-30 10:29:35
    (լավ) (լավ) (լավ) :'( :'( :'( լավնա շաաաաաաաաաատ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • azatuhi
    2012-06-30 11:21:30
    դե Սևակն ուրիշ ա էլի: Շատ լավն էր (բռավո)
  • (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ................... (լավ)
  • m.b.
    2012-06-30 12:12:42
    Ստիպված ես ապրել միայն ինքնուրույն, քեզ համար քո կյանքը ոչ ոք չի անցնի… :(
  • ★ Lusine ★
    2012-06-30 12:34:35
    (լավ) (լավ)
  • Ավագյան (ړײ)(ړײ)(ړײ)
    2012-06-30 13:19:00
    մերսիներ շատ ուրախ եմ որ ձեզ դուր եկավ.... O:)
  • Lilit Sargsyan
    2012-06-30 13:56:02
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)