Copy SMS

Դու միայնակ չես

Հոգեբանի կարծիքը

Դու միայնակ չես - հետաքրքիր, հոգեբան, կյանք

Ողջո´ւյն, սիրելի դեռահաս: Այս հոդվածում ուզում եմ անդրադառնալ մի հարցի, որի մասին  այնքան հաճախ ենք զրուցում հոգեբանի անկյունում: Խոսքը միայնակության մասին է:

Գրեթե յուրաքանչյուր դեռահաս անցնում է միայնակության, անինքնավստահության և անպաշտպանվածության այն դժվար ճանապարհը, որը բնորոշ է այս տարիքին: Իրավիճակը բարդանում է նաև այն հանգամանքով, որ մեզ հաճախ թվում է, թե մենք միայնակ ենք ամբողջ դասարանում, դպրոցում, նույնիսկ ամբողջ աշխարհում: Այնպիսի զգացում ես ունենում, ասես մի անհաղթահարելի պատնեշ է բաժանում քեզ արտաքին աշխարհից, մարդկանցից: Եվ ամենադժվարն այն է, որ ոչ ոք քեզ չի հասկանում: Դու նայում ես քո շուրջ ու նկատում քո այն հասակակցին, որ այնքան գեղեցիկ է թվում քեզ, այնքան անհոգ ու ապահով: Դու սրտիդ խորքում նախանձ հիշեցնող մի բան ես զգում նրա նկատմամբ և ուզում ես լինել նրա նման` հոգսերից ու խնդիրներից զերծ: 

Բայց եթե փորձես զրուցել քեզ այնքան հաջողակ թվացող դեռահասի հետ, դու կհասկանաս, որ նույնիսկ ամենագեղեցիկ, ամենաhաջողակ, քո դպրոցում կամ բակում ամենաճանաչված դեռահասներն անգամ ժամանակ առ ժամանակ կամ անընդհատ կասկածում են իրենց հնարավորություններին: 

Գիտես՝ պատահում է, երբ հաճելի արտաքին ունեցող աղջիկն սկսում է անհանգստանալ, որ մարդիկ սիրում են ոչ թե իրեն, այլ միայն իր սիրունիկ դեմքը, տղան կամ աղջիկը, ովքեր լավ են սովորում, մտածում են, որ ընկերները գնահատում են իրենց այնքանով, որքանով իրենք կարողանում են օգնել նրանց գրել ստուգողականները, և այլն: Այլ կերպ ասած՝ դու միակը չես, հավատա, նույնիսկ եթե շատ դեռահասներ ավելի շատ հակված են թաքցնել իրենց դժվարությունները, միևնույն է, դրանք կան: 

Քեզ հետ պատահու՞մ է արդյոք, որ չափազանց միայնակ, շրջապատողներից կտրված զգաս քեզ, տարօրինակ ներքին դատարկության ու անպիտանիության զգացում ունենաս: Եթե այո, ապա հուսահատվելու կարիք ամենևին չկա: Այո՛, իհարկե, միայնակության մեջ հաճելին շատ քիչ է, բայց և այնպես, դրանում ևս կարելի է օգտակար ինչ-որ բան գտնել: 

Գիտես՝ միայնակությունն ինքնատիպ ազդանշան է այն մասին, որ մեզ պակասում է անկեղծ հաղորդակցումը, որն այնքան կարևոր է հոգեկան հավասարակշռության համար: Մարդու համար շատ դժվար է ապրել շրջապատող աշխարհից կտրված, և եթե, այնուամենայնիվ, մենք գերադասում ենք մեկուսանալ, ապա դա նշանակում է, որ մենք դժվարանում ենք գտնել այն մարդուն կամ մարդկանց, ովքեր կօգնեն մեզ ազատվել միայնակության ճանկերից, ովքեր կլսեն ու կհասկանան մեզ` ընդունելով այնպիսին, ինչպիսին մենք կանք` առանց քննադատության, առանց խրատների, առանց գնահատականների, պարզապես կլսեն:

Հաճախ մենք շատ լավ հասկանում ենք, որ իրականում միգուցե ոչ մի լուրջ պատճառ չունենք ինքներս մեզնից դժգոհելու համար, բայց միևնույն է, մենք շարունակում ենք մեզ անվստահ ու կաշկանդված զգալ՝ ինքներս մեզ չհասկանալով և ինքներս մեզ հետ կոնֆլիկտելով: 

Նման պահերին թվում է, թե ամբողջ աշխարհը քո դեմ է և դու չափազանց միայնակ ես: Բայց, բարեբախտաբար, դա միայն թվում է: Իրականում դու միայնակ չես քո դժվարություններում: Նայիր շուրջդ ու կտեսնես մարդկանց, ովքեր քեզ նման թերարժեքորեն են վերաբերում սեփական անձին: Հավատա` քո հասակակիցներից շատերն ունեն այն նույն խնդիրները, որոնք քեզ անհանգստացնում են: Պարզապես ոմանց մոտ դրանք արտահայտվում են երկչոտությամբ ու ամաչկոտությամբ, ոմանց մոտ` ցուցադրականությամբ և ագրեսիվությամբ, իսկ մյուսների մոտ էլ` ինքնամփոփությամբ ու շուրջը կատարվող ամեն ինչի նկատմամբ թվացյալ անտարբերությամբ: 

Մենք հաճախ փորձում ենք տարբեր դիմակների տակ թաքցնել ցածր ինքնագնահատականի հետ կապված մեր խնդիրները, բայց բավական է մի փոքր ուշադիր լինել և կարող ես բավական արագ սովորել տարբերել այն դիմակները, որոնք մարդը հագնում է ցածր ինքնագնահատականի դեպքում, իսկ երբ գիտակցում ես, որ շատերն են իրենց այնպես զգում, ինչպես ինքդ, սկսում ես աստիճանաբար ազատվել քո միայնակությունից:

Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, թե ինչպես կարող ենք ինքներս մեզ հետ հաշտ ապրել ու ընդունել մեզ այնպիսին, ինչպիսին կանք, հիշու՞մ ես (եթե չես հիշում, ապա փորձիր ևս մեկ անգամ ընթերցել «Ինքդ քեզ հետ հաշտ ապրիր» հոդվածը, լա՞վ): 

Գիտես` միայնակ չզգալու ճանապարհներից մեկն էլ մեր հոգու խորքում, մեր ենթագիտակցության մեջ թաքնված խնդիրների հետ դեմ առ դեմ կանգնելն է: Փորձիր այս ամենը կարդալուց հետո մի պահ մենակ մնալ, որ ոչ ոք չխանգարի ի մի բերել մտքերդ: Թուղթ ու գրիչ վերցրու և մի ցուցակ կազմիր` նշելով ցուցակում այն ամենը, ինչը քո մեջ ամենաշատը դուր չի գալիս քեզ, գրիր այն ամենն, ինչ անհանգստացնում է քեզ: Միգուցե դու հաճախ ես հավասարակշռությունդ կորցնում ու չարանում ես մարդկանց վրա, իսկ հետո էլ քեզ մեղավոր զգում կամ քեզ անհանգստացնում է քո ամաչկոտությունը, որը թույլ չի տալիս քեզ ազատ զգալ ուրիշների ներկայությամբ: Իսկ միգուցե դու պարզապես չես կարողանում խոսքերով արտահայտել քո հույզերն ու զգացմունքները: Ինչևէ, հնարավորինս մանրամասն ու հստակ առանձնացրու քո ամենալուրջ խնդիրներն ու գրիր դրանց մասին հնարավորինս հստակ: Այնուհետև նորից կարդա ցուցակն ու առանձնացրու այն կետերը, որոնք առավել շատ են քեզ անհանգստացնում, որոնց մասին դու անընդհատ մտածում ես: Այս ամենն անելուց հետո անցիր ամենակարևոր քայլին, խորհիր առանձնացրածդ կետերից յուրաքանչյուրի մասին, հնարամտությանդ ողջ պաշարը գործի դիր և փորձիր հետաքրքիր լուծումներ գտնել քեզ հուզող հարցերի համար: 

Որքան հաճախ ենք մենք բողոքում միայնակությունից, բայց դրա հետ մեկտեղ խուսափում ենք հաղորդակցումից, մինչդեռ միայնակության հաղթահարման կարևորագույն ճանապարհներից մեկը մարդկանց հետ հաղորդակցվել սկսելն է: Քանզի բավական է, որ մենք սկսենք հոգ տանել ուրիշների մասին, և դադարում ենք մտածել մեր միայնակության մասին:

Նայիր շուրջդ, ընտրիր մեկին, ով մոտ է քեզ իր հետաքրքրություններով ու քեզ պես միայնակ է զգում իրեն: Ընտրիր ու մոտեցիր նրան, հետո զրույց սկսիր, էական չէ՝ ինչի մասին, պարզապես եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Գիտես՝ երբեմն նույնիսկ մեկ ընկերը բավական է, որ մենք դադարենք մեզ միայնակ զգալ: Եվ, իհարկե, մի մոռացիր ծնողներիդ մասին, աջակցություն խնդրիր նրանցից. նույնիսկ, եթե դու ինչ-որ պատճառով կարծում ես, թե քո խնդիրները նրանց չեն հուզում, թե նրանք քեզ չեն սիրում ու չեն հասկանում: Հավատացնում եմ քեզ՝ դա այդպես չէ: Հնարավոր է՝ ծնողներդ չեն էլ պատկերացնում, թե ինչն է քեզ տանջում, և նրանք էլ իրենց հերթին են տառապում՝ զգալով, որ դու աստիճաբաբար հեռանում ես իրենցից: Խոսիր նրանց հետ անկեղծորեն ու մի մոռացիր ասել, որ քեզ համար առաջվա նման կարևոր է նրանց սերը և ուշադրությունը` պարզապես հիմա մի փոքր այլ դրսևորումներով: 

Եվ, իհարկե, մի մոռացիր, որ մեզնից յուրաքանչյուրն էլ ապրում է միայնակության պահեր, և եթե քո կյանքում ևս դրանք լինում են, ապա հիշիր, որ դա լիովին նորմալ է: Թող որ միայնակության պահերը քեզ միայն ու միայն հաճելի բացահայտումների առիթներ տան: 

Ալինա Մանուկյան 

Մանկական զարգացման հիմնադրամի հոգեբան

13

23

1419

  • Lilit Sargsyan
    2012-07-01 09:51:25
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • XaCHaTryAn_nA
      2012-07-01 10:13:15
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • V.S.H
    2012-07-01 09:53:35
    Թող որ միայնակության պահերը քեզ միայն ու միայն հաճելի բացահայտումների առիթներ տան: (բռավո) (բռավո) (լավ)
    • XaCHaTryAn_nA
      2012-07-01 10:13:28
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • V.S.H
        2012-07-01 11:49:18
        :)
  • --Sad boy $-$ MAYIS--
    2012-07-01 10:14:49
    :( :( :( :( :( :( :( :( :( (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • XaCHaTryAn_nA
      2012-07-01 11:54:13
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • 1anhayt
    2012-07-01 11:56:24
    Ժողովուրդ մենակ անկեղծ :) կա մեկը որ մինջև վերջ կարդացել ա՞ :) ;) O:) O:) O:)
    • m.b.
      2012-07-01 12:02:01
      (գինի) եսսսսսսսսս
  • Lianna...(Լիլ՛s Copypage)
    2012-07-01 12:04:59
    նյութը վերցած է dasaran.am -ից :)
    • 1anhayt
      2012-07-01 12:07:28
      dasaran.am ՞՞՞՞՞ (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
      • Lianna...(Լիլ՛s Copypage)
        2012-07-01 12:08:52
        այո-այո :) :) :)
      • 1anhayt
        2012-07-01 12:10:02
        (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) էլի հայատառ կայք (վատ) mngo.am-ից թող քոփի աներ (վատ)
      • Lianna...(Լիլ՛s Copypage)
        2012-07-01 12:11:15
        :) :)
      • XaCHaTryAn_nA
        2012-07-08 10:43:38
        Հարգել անհայտ 1anhayt ես վերջում հեղինակի անունը գրել եմ ենպես որ ,,,, :@ :@ :@
  • SoFi....((
    2012-07-01 12:19:21
    (գինի) (լավ) (լավ)
    • XaCHaTryAn_nA
      2012-07-08 10:43:47
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • N.....
    2012-07-01 15:02:50
    Լավն էր շատ (լավ) ,եթե ինչ-որ մեկը լրիվ կարդացած լիներ,երևի կասեր,որ տեքսը երկու անգամ ես գցել,ու էս ահռելի չափի պատճառովա,որ կարդացողների մեծ մասը մի երկու պարբերությունա կարդացել :) :) .................................
    • 1anhayt
      2012-07-01 16:17:34
      աաաաաաաաաաաաաաաա սպանեեեեեեեեց ասում էի չե կարդացող չի լինիիիիիիիիի (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
    • XaCHaTryAn_nA
      2012-07-08 10:44:13
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ★ Lusine ★
    2012-07-01 21:00:08
    (լավ) (լավ) (լավ) :(
  • VIKA
    2012-08-02 19:14:04
    հաս պռիվետ դե առդեն հասկացառ օվեմ :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :)