Copy SMS

Զավեշտալի դեպք Չինաստանում

Զավեշտալի դեպք Չինաստանում - դեպք, չինաստան, հետաքրքիր


Չինաստանի Հենան նահանգի գյուղերից մեկի բնակչուհին վախեցել է, երբ տեսել է տիեզերական եկվորի հիշեցնող մի էակի, որն իր տնից վարունգ է գողացել:  Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», տանտիրուհուն հաջողվել է փակել նրան սպիտակեղենի համար նախատեսված զամբյուղում, որից հետո կինը զանգել է ոստիկանություն:


Իրավապահները որոշել են, թե կնոջ հետ ամեն ինչ կարգին չէ, սակայն վերջինս զամբյուղը ներկայացրել է ոստիկանական բաժանմունք:  Հրավիրված մասնագետը պարզաբանել է, որ վարունգների խորհրդավոր սիրահարը ոչ այլ ինչ է, քան հիվանդ, ճաղատ եւ շատ նիհար կապիկանման լեմուր: Բաժանմունքում նրան կերակրել են եւ որոշել են փնտրել տերերին:

Զավեշտալի դեպք Չինաստանում - դեպք, չինաստան, հետաքրքիր

6

12

1520