Copy SMS

Նոր ճապոնական ռոբոտը կարողանում է մտածել .. տեսահոլովակ

Նոր ճապոնական ռոբոտը կարողանում է մտածել .. տեսահոլովակ - ռոբոտ, հետաքրքիր


 


Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի մի խումբ գիտնականներ ցույց են տվել, թե ինչպես է ռոբոտը խնդիր լուծում, հենվելով ավելի վաղ ստացած գիտելիքների եւ փորձի վրա, հայտնում է DigInfo TV-ն։ Գիտնականները Kawada Industries ընկերության HIRO ռոբոտին միացրել են Օսամու Հասեգավայի լաբորատորիայում ստեղծված SOINN նեյրոնային ցանցին։ SOINN-ն այժմ սենսորային ինֆորմացիա է ստանում ոչ միայն ռոբոտից, այլեւ ինտերնետից եւ այլ մեքենաներից։ 

Ճապոնացիներն իրենց հաջողությունը ցույց են տվել հետեւալ փորձի միջոցով. ռոբոտից ջուր են խնդրել, իսկ նա բազային գիտելիքներ ունի միայն բաժակի, ջրի, սառույցի մասին, ինչպես նաեւ գիտի, թե ինչպես վարվել դրանց հետ։ Ռոբոտը պարտավոր է որոշել, թե գործողությունները ինչ հերթականությամբ պետք է արվեն։ Դա նշանակում է, որ HIRO-ն, շշից ջուր լցնելով բաժակի մեջ, պետք է հասկանա, որ իր երկու ձեռքերն էլ զբաղված են, ինչը նշանակում է, որ սառույց վերցնելու համար նա պետք է շիշը դնի սեղանին։ Երբ ռոբոտն ինչ-որ բան չգիտի, նա կանգնում է եւ ասում. «Ես չեմ կարող դա անել, որովհետեւ չգիտեմ, թե ինչպես»։

6

7

814