Copy SMS

Հանելուկներ

Հանելուկներ - հանելուկներ, խնդիրներ


Երեխեք ջան ետքանել դժվար չեն,,,,,ուղակի պետքա մի փոքր տրամաբանություն....


 


 1.Ոտքով, ձեռքով բանում է,


Նեկտար գտավ՝ տանում է,


Տեսավ կողքին չաշխատող՝


Բովտուն տնից հանում է:



2.Ճերմակ-ճերմակ թիթեռներ


Իրենց թևերն են բացել,


Ու ճախրում են - թռվռում՝


Քանի գետնին չեն հասել:



3.Միրգ-պտուղ է ժողովում,


Մեջքին առած՝ տուն տանում,


Իրեն բռնել թե փորձես՝


Փշե գնդակ է դառնում:




4.Սուտ ճառեր է նա միշտ ճառում՝


Թե արքա է ողջ անտառում,


Սուտմեռուկ էլ նա կխաղա,


Երբ որ նրա պոչն են դաղում:



5.Մեկ գնում է, մեկ՝ գալիս,


Մերթ խնդում է, մերթ լալիս,


 Աշխատում է՝ թե քաշես.


 Հատողի դաս է տալիս:



6.Կենտ աչքով է քեզ նայում,


Նայես՝ աչքով է անում,


Քեզ "կուլ տալիս" ինչպես կաս,


Բայց "անարատ" դուրս հանում:


7.Կանաչ հագավ, ու անտես

Զուգվեց ջահել հարսի պես,

Արար աշխարհ դարձրեց

Ուրախության ճոխ հանդես:



8.Ունի երկու խողովակ,


Ամեն մեկն ունի ակ,


Խողովակից թե նայես՝


Ողջ աշխարհն է ոտքիդ տակ:




9.Հատիկ ունի՝ ասես նուռ,


 Հատիկները փշոտ, սուր,


 Պտղամիսն է շատ համեղ,


 Նրան ասում են...


10.Ինձ դարսում են հատիկ-հատիկ


Մի տուփի մեջ՝ բազմապատիկ,


Ողջ աշխարհը կհրդեհեմ՝


Ինձնից վառես թե մի հատիկ:

Հանելուկներ - հանելուկներ, խնդիրներ..........

5

59

1286