Copy SMS

Մրցույթ

Մրցույթ - Մրցույթ, Հետաքրքիր, զվարճալի,


1. Հայրն  ունի  2  աղջիկ: Նրանցից  յուրաքանչյուրն  ունի  2  եղբայր: Քանի՞ երեխա           կա  այդ  ընտանիքում:

2. Հինգ  տարի  առաջ  քույրն  ու  եղբայրը  միասին  8  տարեկան  էին: Քանի՞                                             տարեկան  կլինեն նրանք  միասին  5  տարի  հետո:

3. Ձեռքերին  կա  10  մատ: Քանի՞  մատ  կա  10  ձեռքին:

4. Շշով  հյութն  արժի  100 դրամ: Հյութը  շշից  80  դրամով  թանկ  է: Ի՞նչ  արժի  շիշը:

5. Վաճառականն  ապրանքը  գնեց  7  դրամով  և  վաճառեց  8  դրամով, այնուհետև  զղջաց  ու  հետ  գնեց  այն  9  դրամով: Որքա՞ն  կազմեց  նրա  շահույթը:

6. Չորս  եղբայրներից  յուրաքանչյուրն  ունի  մեկ  քույր: Քանի՞  երեխա  կա  այդ  ընտանիքում:

7.Դուք մի ինքնաթիռի օդաչու եք, որ թռչում է Լոս-Անջելեսից Երևան՝ վայրէջք կատարելով Փարիզում: Քանի՞ տարեկան է այդ ինքնաթիռի օդաչուն:

8.Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:

9.Ֆուտբոլային խաղի ժամանակ քանի՞ հոգի է լինում խաղադաշտում, եթե ոչ մի ֆուտբոլիստ «կարմիր քարտ» չի ստացել և վնասվածքի պատճառով չի հեռացվել դաշտից:

10.Տիգրանը գնում էր մարզադաշտ: Նրան ընդառաջ էին գալիս 5 երեխա՝ յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 4-ական գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ:

 

Խնդրում եմ անցնողները չպատասխանեն...

4

148

838