Copy SMS

Ջոն Սթեյնբեքի «Մեր հոգսերի ձմեռը» գրքից

Ջոն Սթեյնբեքի «Մեր հոգսերի ձմեռը» գրքից - պատմություններ,  Ջոն Սթեյնբեք, խոսք



  • ...Վիրավորվելու հատկությունը կախման մեջ է ինտելեկտից, իր նկատմամբ ունեցած վստահության զգացումից: «Շան որդի» խոսքը կարող է վիրավորել միայն նրան, ով վստահ չէ իր մոր վրա:

  • Եթե հոգեկան աշխարհը ենթակա է այն օրենքներին, ինչին ենթակա է իրերի աշխարհը, ուրեմն այս հարաբերական տիեզերքում ամեն բան հարաբերական է. բարոյականությունը, վարքի նորմերը, մեղսագործության հասկացողությունը:

  • Մարդն ուղղակի խորհուրդ կամ արդարացում է որոնում իր էության խորքում, որն անհասանելի է կասկածների ու երկմտանքի համար:

  • Կարողացի՛ր միայն լարված, տագնապալի շնչասպառ սպասումների մեջ պահել մարդկանց և նրանք ինչի ասես կհավատան:

  • Ում հեշտությամբ ես ստանում, միշտ էլ էժանագին է լինում:

  • Դուք խորհուրդները հաշվի եք առնում այն դեպքում միայն, երբ համընկնում են ձեր իսկ մտադրություններին:

  • Գլուխդ մի բան է մտնում, հետո էլ վարժվում ես այդ մտքին և թվում է, թե այլ կերպ լինել չի կարող:

  • Ապրել նշանակում է սովորել:

  • Երբ որևէ իրադրություն, որևէ խնդիր դառնում է չափազանց դժվարին ու անլուծելի, մարդուն փրկարար հնարավորություն է տրված չմտածել այդ մասին:

  • Կանայք հեշտությամբ են հաշտվում դժվախտության հետ, եթե այդ դժբախտությունը բաժին է ընկնում ուրիշ կանանց:

  • «Մնաս բարով»-ը խիստ է ու անվերադարձ, այդ բառերում հնչում են անցյալի ու ապագայի միջև գոյություն ունեցող բարալիկ կապը կտրելու համար բավականաչափ սուր ատամների ղժրտոցը:

  • Միայն քաջերը չեն, որ զոհվում են ճակատամարտի ժամանակ, բայց ամենից հաճախ զոհվում են քաջեըը...

8

7

2545

  • BelieBeR
    2012-07-01 15:48:00
    (լավ) (բռավո) (լավ)
  • Ճուտիկ ♥
    2012-07-01 16:10:37
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • V.S.H
    2012-07-01 16:16:33
    Ում հեշտությամբ ես ստանում, միշտ էլ էժանագին է լինում:---- լավ տղու կարգախոս :D (բռավո) (ուրախ) (լավ)
  • (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Emi Li
    2012-07-01 17:02:37
    «Մնաս բարով»-ը խիստ է ու անվերադարձ, այդ բառերում հնչում են անցյալի ու ապագայի միջև գոյություն ունեցող բարալիկ կապը կտրելու համար բավականաչափ սուր ատամների ղժրտոցը:------------ շատ լավ տողեր են Լիլ
  • ★ Lusine ★
    2012-07-01 20:55:33
    (լավ)
  • AnnazuyS
    2012-07-05 22:36:26
    առաջինի հետ այնքան էլ համամիտ չեմ, իսկ ես մեկը շատ հավանեցի- Դուք խորհուրդները հաշվի եք առնում այն դեպքում միայն, երբ համընկնում են ձեր իսկ մտադրություններին: (լավ) (լավ)