Copy SMS

Մրցույթ Կիսաեզրափակիչ 2

Մրցույթ Կիսաեզրափակիչ 2 - մրցույթ, հանելուկներ, հարցեր


Հարց 1 

Մի գործարար իր գրասեղանի վրա ունի 2 խորանարդիկ, որոնց նիստերին թվանշաններ են գրված: Նա ամեն օր խորանարդիկները դնում է այնպես, որ ստացված թիվը լինի այդ օրվա ամսաթիվը: Ի՞նչ թվանշաններ պետք է գրված լինեն խորանարդիկների նիստերին, որպեսզի դա հնարավոր լինի:

Ընդ որում, դուք չեք կարող օրինակ՝ 7-րդ ամսաթիվը ներկայացնել մի խորանարդիկի միջոցով, պետք է ներկայացնեք 2 խորանարդիկի միջոցով`«07»:


Հարց 2


Մի հարցրեք, թե ինչ էր անում այդ ընտանիքը գիշերով, նեղ կամուրջ ունեցող (կասկածելի) գետի մոտ, ու թե ուր էին շտապում ընտանիքի անդամները, բայց պատկերացրեք այդպիսի իրավիճակում հայտնված ընտանիք, ում մոտ որտեղից որտեղ հայտվել է մեկ լապտեր:

Ընդ որում ընտանիքը ունի հստակ պարամետրեր՝
Հայրը, որը կամուրջն անցնում է 1 րոպեում;
Մայրը, որն անցնում է 2 րոպեում;
Երեխան՝  5 րոպեում;
և
Պապիկը՝ 10 րոպեում:
Իսկ կամրջի վրա կարող են գտնվել ամենաշատը 2 հոգի, և քանի որ գիշեր է, անպայման պետք է վերցնեն լապտերը (միակ լապտերը):
Ընտանիքը պետք է անցնի կամուրջը որքան հնարավոր է կարճ ժամանակում, 


Հարց 3

գտնել օրինաչափություն:



Մրցույթ Կիսաեզրափակիչ 2 - մրցույթ, հանելուկներ, հարցեր

Հարց 4 

Քսան տարի առաջ Գերմանիայում մի ինքնաթիռ ընկավ 10կմ բարձրությունից: Եթե հիշում ես, Գերմանիան երեսուն տարի առաջ բաժանվել էր երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան: Եվ ահա, թռիչքի ժամանակ ինքնաթիռի երկու շարժիչները խափանվեցին: Օդաչուն, ճարահատյալ որոշեց վթարային վայրէջք կատարել: Ցավոք, նա դա չհասցրեց անել, և ինքնաթիռն ընկավ Արևելյան Գերմանիայի և Արևմտյան Գերմանիայի միջև գտնվող չեզոք գոտում: Որտե՞ղ է հարկավոր թաղել կենդանի մնացածներին՝ Արևելյա՞ն Գերմանիայում, Արևմտյա՞ն Գերմանիայում, թե՞ չեզոք գոտում:


Հարց 5 


Ժամացույցի սլաքը ամեն րոպե շարժվում է 1/60 աստիճանով: Քանի աստիճան նա կթեքվի մեկ ժամվա ընթացքում:


3

51

903