Copy SMS

Դու...

Դու... - Սևակ, Պարույր, բանաստեղծություններ, դու



Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...

Դ՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...

Դ՛ւ՝
երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանւմ
Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի...

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում՝
Փոշիացած հերոսների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղւնի մեջ ու գերանում...

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն...

Դու... - Սևակ, Պարույր, բանաստեղծություններ, դու

Դու... - Սևակ, Պարույր, բանաստեղծություններ, դու

7

15

3215

  • ☆★❤NARI❤☆★
    2012-07-03 22:41:38
    (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (խփո) (խփո) (լավ) (լավ)
  • JB Mar
    2012-07-03 22:47:53
    մարսի Նար ջաաաաաաաաաաաաաաան (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Անյուտա
    2012-07-03 23:15:14
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • JB Mar
    2012-07-04 08:54:37
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Nora Arakelyan
    2012-07-04 08:58:16
    http://copy-paste.do.am/ երեխեք հլը ես կայքին նայեք անունը մեր անուննա ձևնել ստատուսչկայինը լռիվ քոփիեն արել
  • JB Mar
    2012-07-04 09:47:15
    իիիիիիիիիիիի լրիվ գիժ ենննննննննն (վատ) (վատ) (վատ) (վատ)
  • Lilit((((((
    2012-07-05 23:18:00
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • V.S.H
    2012-07-05 23:19:06
    պաշտում եմ ես ստեղծագործությունը (բռավո) (բռավո)
  • --Sad boy $-$ MAYIS--
    2012-07-05 23:20:05
    du erku tar du hasarak mi deranaun VAHAN TERYAN
    • JB Mar
      2012-07-07 21:06:49
      ոչ սղալվում ես Պարույ Սեվակ :)
  • V.S.H
    2012-07-08 21:42:21
    Եվ կսկիծը, ցեցի նման, Բույն է դնում իմ սյունի մեջ,----------------- ինչ տողեր են (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ℳ ℯ ℛ ყ ♥
    2012-07-08 21:43:10
    (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ)