Copy SMS

Հայաստանի մայրաքաղաքները Մաս 1

Հայաստանի մայրաքաղաքները Մաս 1 - վան, մայրաքաղաք, հայաստան, երևան


Վան
Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ: Հայտնի է, որ Սարդուրի Ա թագավորը, ով իշխել է մ.թ.ա. 840-825թթ., այստեղ է տեղափոխել արքունիքը և կառուցել Շիվինիի՝ արևի աստծո տաճարը։ Արևի սկավառակը գլխից վեր պահող աստծո կինն էր Տուշպուեան (քաղաքի անվան տարբերակներից մեկը)։

Շքեղ ապարանքների, այգեստանների ու ծաղկանոցների այս քաղաքը պետք է որ առատ ջուր ունենար, և մ.թ.ա. 8-րդ դարում անց է կացվում 70-80 կմ.երկարությամբ վիթխարի ջրանցք: Վերջինս, սկիզբ առնելով Վերին Մժնկերտի աղբյուրներից, անցնում էր լեռնալանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, իսկ ձորերի վրայով ջրանցքի համար կառուցվում են հատուկ կամուրջներ:

Ջրանցքն իր ժամանակի համար եզակի կառույց էր, ուներ 4,5մ լայնք և 1,5մ խորք:

Մենուա 1-ինի (մ.թ.ա. 810-786) ջրանցքը, որ կառուցվելուց 28 դար հետո էլ բանեցնում էր 40 ջրաղաց, սերունդների համար չպահեց Մենուայի անունը և նրա փառքը բաժին ընկավ Շամիրամին:
Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող Բաբելոնի հռչակավոր կախովի այգի է եղել նաև Հայաստանում` Վանում, և այդ հրաշագործության հեղինակը կրկին Մենուա Առաջինն էր:

Ռուսա Առաջինի թագավորության տարիներին (մ.թ.ա. 735-713) Վանն այնքան բազմամարդ և հսկա քաղաք էր, որ միայն արքունիքում ապրում էր 5507 մարդ: Պահպանվել է Ռուսայի պալատական անձնակազմի ցուցակը, ըստ որի` այնտեղ բնակվում էին 1113 անվանի անձինք կամ պալատական, 3784 պաշտոնյա, 152 ծառայող, 10 գինեգործ, 400 այլ անձինք, ըստ երևույթին` զինվորներ, արհեստավորներ, ախոռապետեր և ջորեպաններ, սպասավորներ:

Հայոց հերթական գահակալ տոհմի` Երվանդունիների արքայանիստը ևս մինչև մ.թ.ա. 331-ը եղել է Վանը: 
10-11 դդ. ևս Վանը արքայանիստ էր: Գագիկ Արծրունին 908-ին հիմնում է Վասպուրականի թագավորությունը և մայրաքաղաք հռչակում Վանը: Քաղաքի թագավորանիստ կարգավիճակը պահպանվում է մինչև Վասպուրականի թագավորության անկումը` 1021թթ.:

Այժմ այն Թուրքիայի ծայրամասում գավառական խղճուկ քաղաք է:

  • V.S.H
    2012-07-04 10:34:52
    հետաքրքիր էր (լավ)
  • ♥ԱՆԻ♥
    2012-07-04 10:35:40
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • լավա......... (բռավո) ............ (լավ)
  • Lilit((((((
    2012-07-05 23:14:12
    (լավ) (լավ) (լավ)
  • ani1993
    2012-07-08 12:32:00
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • մերսի (լավ)
  • -Nell
    2012-08-10 11:58:37
    ինչ լյաաավնաաաաաաաաաաա :) պոստտ լաավնա Romeo ջաան :) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ապրեեեեեեես (խոնարհվել)