Copy SMS

Մրցույթ Եզրափակիչ

Մրցույթ Եզրափակիչ - մրցույթ, հանելուկներ, հարցեր,


Մասնակցում են միայն

LIKA ♥♥♥  

Emma,  

♥Սյուզկա♥  

♥ԱՆԻ♥

SaTeNik(Real Madrid)

Correct Boy

Lianna...(Լիլ՛s Copypage)  

CHIKI PIKI (naxkin Anulik777)

RikArs ♥

1

Տատը տասնօրյա պլան էր դրել

Հավերի վրա,

Եվ հսկում էր, որ խստիվ կատարեն

Պլանը նրանք:

Առաջին օրը հավերն հուզմունքից

Ածեցին շատ քիչ,

Իսկ Երկրորդ օրը ավելացրին

Թիվը փոքր-ինչ:

Երրորդ օրվանից անցել էր արդեն

Հուզմունքն հավերի,

Ու նրանք, ձեռնոց նետելով արդեն

Բարձր թվերին,

Ճիչով-ճվոցով փակվեցին տանը

Ու կատարեցին իրենց պլանը:

Առաջինը օրը հավերն ածեցին

Իրենց պլանը 8 տոկոսի չափ,

Երկրորդ օրը արդեն մնացած թվի

10 տոկոս չափ,

Որը ստացվեց նախորդ օրվանից 12-ով շատ:

Իսկ թե հետագան ինչպես ընթացավ,

Եվ ինչ պատահեց,

Դա քեզ չեն ասի ոչ տատը մեծ տան,

Ոչ աքլորն անկեղծ:

Ասում են հիմա աքլորն ուզում է

Հավերի հաշվին բյուլետեն բանալ.

Գուցե կարենաս դու առանց նրա՞նց

Բոլոր ձվերի թիվը իմանալ:


2


Գյուղի ծայրին կար մի տուն

Ու մի խարխուլ հավաբուն,

Հավեր կային՝ շա՞տ, թե՞ քիչ,

Չհարցնես ինձ ոչինչ:

Պատահաբա՞ր, թե՞ բախտ էր՝

Գյուղում ոչ մի շուն չկար,

Եվ աղվեսը անարգել

Հավաբունը այդ մտավ:

Օրն առաջին նա կերավ

Տասներորդ մասն հավիի,

Երրորդ օրը նա տարավ

Իններորդ մասն հավերի,

Երրորդ օրը նա խեղդեց

Ութերորդ մասն հավերի,

Ինձ թվում է՝ դու գտար

Արդեն կապը թվերի:

Եվ հինգերորդ օրն այսպես

Հավերն արդեն եղան կես:

Վտանգ չկար: Աղվեսի

Գործը հաջող ու լավ էր,

Եվ տասներորդ օրն արդեն

Տարավ վերջին մեկ հավը:

Ուշ է արդեն, բարեկամ,

Պետք չեն փայտն ու դանակը,

Գոնե հաշվիր ու գտիր

Դու կորստի քանակը:


Դե ձեզ տեսնեմ  :Ճ

Մրցույթ Եզրափակիչ - մրցույթ, հանելուկներ, հարցեր,

1

19

842