Copy SMS

Պարույր Սևակ-նորից չե՛ն սիրում, սիրում են կրկի՜ն…

Պարույր Սևակ-նորից չե՛ն սիրում, սիրում են կրկի՜ն…  - Սևակ, բանաստեղծություններ, գրական, անկյուն


Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…

Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…

Ու երբ մինչևիսկ այլուրիս (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենք կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգերո՜վ էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի…Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի.
Քանզի նռանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում…

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…


Պարույր Սևակ-նորից չե՛ն սիրում, սիրում են կրկի՜ն…  - Սևակ, բանաստեղծություններ, գրական, անկյունՀուսով եմ ձեզ դուր կգա Պարույր Սևակ-նորից չե՛ն սիրում, սիրում են կրկի՜ն…  - Սևակ, բանաստեղծություններ, գրական, անկյունմյուս պոստիս մեջ կանդրադառնամ ուրիշ բանաստեխծություններիՊարույր Սևակ-նորից չե՛ն սիրում, սիրում են կրկի՜ն…  - Սևակ, բանաստեղծություններ, գրական, անկյունսիրով JB Mar

11

13

1264

  • -Nell
    2012-07-03 22:16:48
    շատ եմ սիրում էս ստեղծագործությունը (բռավո)
  • V.S.H
    2012-07-03 22:17:53
    իմ մոտ դեռ չի ստացվել սիրել կրկին
  • JB Mar
    2012-07-03 22:19:05
    ուրախեմ որ ձեզ դուր եկավ (ժպիտ) մի օր ամպայման կսիրես V.S.H (ծաղիկ)
  • ♥ԱՆԻ♥
    2012-07-03 22:21:33
    շատ եմ սիրում Սևակ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • MASH (Official CopyPage)
    2012-07-03 22:26:24
    Սևակի գանձերից, որ սիրում են բոլորը կամ գրեթե բոլորը (լավ)
  • JB Mar
    2012-07-03 22:30:26
    մերսի բոլորիցտ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Susanna (Veteran :D )
    2012-07-03 22:38:32
    Սևաաաաաաաաաաակ (լավ) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Nia
    2012-07-03 22:42:31
    Սևակ.............. ուղղակի հրաշք........................................ O:) (բռավո)
    • V.S.H
      2012-07-04 10:15:20
      (ծաղիկ)
  • JB Mar
    2012-07-03 22:48:45
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lilit((((((
    2012-07-05 23:18:15
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ՆԱՐԵԿ
    2012-07-05 23:19:13
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ՆԱՐԵԿ
    2012-07-05 23:19:13
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)