Copy SMS

Սեփական կյանքի վերագնահատումը սկսիր ինքնագնահատականը կարգավորելուց

Սեփական կյանքի վերագնահատումը սկսիր ինքնագնահատականը կարգավորելուց - սեր, կյանք, գնահատել


Ինքնագնահատականը յուրաքանչյուր կնոջ համար մեծ կարևորություն պիտի ունենա: Եթե Ձեզ մոտ այն շատ բարձր է, ապա չեք խուսափի «ինքնահավանի» պիտակից, իսկ եթե ցածր է, ապա հաջողությունը Ձեզ չի ժպտալու: Պետք է գտնել ոսկե միջինը:

Ինքնագնահատականի ձեւավորումը սկսվում է դեռ մանկության տարիներից: Մեծ դեր ունեն ծնողները, չնայած շատ քչերին է հաջողվում դաստիարակել ճիշտ ինքնագնահատական ունեցող երեխաների: Այդ բացթողումը մենք ստիպված ենք լինում լրացնել արդեն հասուն տարիքում:

Ինքնագնահատականի զգացում չունեցող մարդիկ միանգամից տարբերվում են շրջապատում: Նրանց քայլվածքը, շարժուձևը անխուսափելիորեն մատնում են: Բայց միշտ էլ կարելի է ելք գտնել: Սկսեք հենց հիմա ու մի թողեք, որ ինքնագնահատականը բացասական իմաստով հետք թողնի Ձեր կյանքի վրա:

1. Ընդունեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք' բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ:

2. Դադարեք Ձեզ համեմատել ուրիշների հետ: Միակ մարդը, ում հետ կարելի է համեմատվել, մեկ շաբաթ, ամիս, տարի առաջվա Ձեր «ես»-ն է: Եթե Դուք այսօր ավելի լավն եք , քան երեկ, ապա հպարտանալու առիթ ունեք:

3. Հեռու մնացեք ինքնագնահատականը ցածրացնող երևույթներից: Սովորեք ընդունել հաճոյախոսությունները իշխանուհու պես' առանց որևէ հիմար խոսք ասելու, ասենք «Ինչ եք ասում», «Սա ուղղակի հաջողված նկար է» և այլն:

4. Արժանի եղեք հաճոյախոսությունների: Հետևեք Ձեր արտաքին տեսքին, եթե նույնիսկ Ձեզ հեռու եք համարում կատարելությունից, ապա խնամված ու կոկիտ տեսք ունենալ Դուք պարտավոր եք:

5. Հետևեք Ձեր կեցվածքին կանգնած ժամանակ, երբ քայլում եք, նստած եք: Թույլ մի տվեք, որ ուսերը կախվեն ցած: Այո, այս ամենը մեծ ջանքեր ու վերահսկողություն է պահանջում: Իսկ ո՞վ էր ասել, որ հեշտ է լինելու:

6. Ուզո՞ւմ եք բժշկական շոկի նման մի բան փորձել: Ձայնագրեք Ձեզ. մենախոսություն կամ ավելի լավ է երկխոսություն: Իսկ հետո լսեք Ձեզ: Ի՞նչ է ստացվել. կուլ եք տալիս բառերի վերջավորությունները, խոսում եք շատ ցածր ու մեղավոր տոնով: Այ հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են Ձեր կողքինները Ձեզ հետ այդպես վարվում: Սովորեք խոսել հստակ, հանգիստ ու բարեհամբույր: Աշխատեք Ձեր խոսքի վրա որքան հնարավոր է շատ:

7. Միշտ Ձեզ վրա ծախսեք մի քիչ շատ, քան նախատեսել եք: Ուրախացրեք ինքներդ Ձեզ ամեն առիթով, ու եթե նույնիսկ Ձեր գնած պայուսակը Ձեր աշխատավարձի կեսն էր, մի մտածեք, սովորեք ցանկանալ և ստանալ ուզածը:

8. Շփվեք ոչ միայն նրանց հետ, ում Դուք Ձեզ հավասար եք զգում, այլ նաև նրանց հետ, ովքեր «մեկ աստիճան Ձեզնից բարձր են»: Երբ սկսեք սովորել նաև նրանցից, ուրեմն Դուք հաջողության հասնելու ճանապարհի կեսին եք:

9. Սովորեք ասել «ոչ» հարգալից, բայց կոնկրետ: Եվ մի վախեցեք, որ դրանով կվիրավորեք շրջապատող մարդկանց: Այն մարդը, ով կարողանում է իր խոսքն արտահայտել, միշտ էլ հարգանքի է արժանանում:

10. Ուղղակի սիրեք ինքներդ Ձեզ: Աշխարհում ընդհանրապես կատարյալ մարդ չկա, ինչպես և Դուք: Եվ մի վախեցեք Ձեր ճանապարհն ընտրելուց, հանգիստ գործեք այն սխալները, որոնցից սովորելու եք:




Սեփական կյանքի վերագնահատումը սկսիր ինքնագնահատականը կարգավորելուց - սեր, կյանք, գնահատել Սիրեք ՁեզՍեփական կյանքի վերագնահատումը սկսիր ինքնագնահատականը կարգավորելուց - սեր, կյանք, գնահատել

1

4

969

  • AnnaMaria
    2012-07-03 14:11:32
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) մերսի Գայանե ջան
    • Gayane
      2012-07-03 14:12:32
      խնդրեմմմմմ AnnaMaria ջան (գինի) (գինի) (գինի) (գինի)
      • AnnaMaria
        2012-07-03 14:16:05
        :) :) :) :) :) :) :) :) :)
      • Gayane
        2012-07-03 14:17:27
        (ծաղիկ)