Copy SMS

Գյումրիում «Օպելը» բախվել է կրպակին, վարորդը մահացել է, ուղևորը ծայրահեղ ծանր է

Գյումրիում «Օպելը» բախվել է կրպակին, վարորդը մահացել է, ուղևորը ծայրահեղ ծանր է  - Գյումրի, օպել, վարորդ,


Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22-ի սահմաններում «Օպել-Վեկտրա» մակնիշի 26 ՕՕ 723 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքում Խրիմյան փողոցի վրա դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել մայթեզրի վրա գտնվող կրպակին:



Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդինև ուղեւորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ փրկարարները: 


Նրանք հատուկ տեխնիկայի օգնությամբ են կարողացել վարորդին դուրս բերել մեքենայից:


Գյուլբենկյանի անվան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին վարորդը մահացել է, իսկ ուղեւորը այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:


Տեղում են եղել նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները ավագ տեսուչ Րաֆֆի Մարտիրոսյանի գլխավորությամբ:


Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրիի քննչական բաժանմունքում քննիչ Հովհաննես Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:


Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ պարզելու համար մահացած վարորդի եւ վիրավոր ուղևորի ինքնությունը:


Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը հանդիսանում էր Գյուmրի քաղաքի Աբովյան 93 տան բնակիչ 24-ամյա Լևոն Թոփչյանը, իսկ վիրավոր ուղևորը Գյումրի քաղաքի Ռուստավելի փողոցի բնակիչ 24-ամյա Միխայել Գրիգորյանն է։

Գյումրիում «Օպելը» բախվել է կրպակին, վարորդը մահացել է, ուղևորը ծայրահեղ ծանր է  - Գյումրի, օպել, վարորդ,
Գյումրիում «Օպելը» բախվել է կրպակին, վարորդը մահացել է, ուղևորը ծայրահեղ ծանր է  - Գյումրի, օպել, վարորդ,
Գյումրիում «Օպելը» բախվել է կրպակին, վարորդը մահացել է, ուղևորը ծայրահեղ ծանր է  - Գյումրի, օպել, վարորդ,

7

10

747

  • CHIKI PIKI (naxkin Anulik777)
    2012-07-05 12:27:29
    եդ եբ է չեմ իմացել (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո)
  • ♥Սյուզկա♥
    2012-07-05 12:59:29
    (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո)
  • m .NARA
    2012-07-05 13:01:27
    ինչա խոսումմմմմմմմմմմմմմմ (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո)
  • --Sad boy $-$ MAYIS--
    2012-07-05 13:03:37
    cavumem et opeli varorti hamar bayc erevi araga exel cheeee??????????
  • ★ Lusine ★
    2012-07-05 15:24:40
    inch vtaaaaa........... :( :(
  • ☆★❤NARI❤☆★
    2012-07-05 15:25:05
    :'( :'( :'( :( :( (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
  • Emi Li
    2012-07-05 21:23:34
    :'( :'( :'( ցավում եմ վարորդի համար,,,,
  • ՆԱՐԵԿ
    2012-07-05 22:45:26
    :O :O :O :( :( :( :( :( :( :(
  • Happy End
    2012-07-06 19:45:29
    vor senc anasuneri zeer@ meqena en talis,,vaxenum es poxoc durs gasssssssssss,,lriv qaylox,,,pulpulak en