Copy SMS

Ինտերակտիվ պոստ 3 --- մաս 2

Ինտերակտիվ պոստ 3 --- մաս 2 - ինտերակտիվ, պատմություն, հետաքրքիր


Պատասխանում եք միայն կանաչ տառերով գրված հարցին: Հաշվի են առնվում ողջ օրվա մեկնաբանությունները: Եթե սխալներ կան կներեքԻնտերակտիվ պոստ 3 --- մաս 2 - ինտերակտիվ, պատմություն, հետաքրքիր : Պատկանում է  SideWays Extra Technologies [SET]-ին:

Ինտերակտիվ պոստ 3 --- մաս 2

Լավ, եթե ուզում էք առաջին տարբերակը, ապա այդպես էլ կանենք: Հայտնի է, որ Տիգրանը ամեն երեկոյան գնում է այս բառը,- ասեց պետը, ցույց տալով մի նկար,-  Ջեկ, դու կլինես մեքենայի մեջ՝ բառի դիմացի փողոցում, Կարենը կլինի դիմակով, որպես հանցագործ, Ռուզան, դու կպահես պայուսակը այնպես, որ հեշտ լինի գողանալը: Կկանգնես դռների մոտ եւ կխոսես հեռախոսով: Երբ կմոտիկանա Տիգրանը, Կարենը պայուսակդ կգողանա: Տիգրանը որքան էլ հանցագործ լինի, այս իրավիճակում իրեն կպահի իսկական տղամարդու պես…

Երեկո էր: Ամեն մեկը ճիշտ իր տեղում էր:

-Ես նկատում եմ Տիգրանին,-ասեց Ջեկը:

-Կարեն պատրաստվիր,- հայտնեցին գլխավոր շտաբից:

Տիգրանը արդեն մոտիկանում էր դռներին, եւ հենց այդ պահին Կարենը հարձակվեց Ռուզանի վրա, խլելով նրա պայուսակը:

-Օգնեցե՜ք,-բղավեց Ռուզանը: Տիգրանը չէր էլ նկատել որ պայուսակը գողացան:

-Ի՞նչ է պատահել,- դիմեց Ռուզաննին Տիգրանը:

-Պայուսակս…

Տիգրանը արդեն հասկացավ ամեն ինչ ու սկսեց վազել:

-Կենտրոն, եթե Կարենը մի փոքր էլ վազի, կհանդիպի ոստիկաններին,- հայտնեց Ջեկը:

-Կարեն հանձնվիր արդեն.-հրամայեցին շտաբից:

Կարենը դիդմամբ ընկավ: Տիգրանը մոտեցավ նրան, ոտքը դրեց Կարենի մեջքին, ապա վերցրեց պայուսակը: Այն բաց էր, ու մեջից դրամապանակը ընկել էր: Երբ Տիգանը այն վեցրեց ու ուզում էր գցել պայուսակը, նկատեց, որ պայուսակի մեջ ատրճանակ կա: Մի պահ քարացավ: Մոտեցան ոստիկանները, Կարենին ձերբակալեցին:

-Շնորհակալ եմ շատ,- ասեց Ռուզանը,- եթե դուք չլինեիք, ես պայուսակս կկորցնեի:

Տիգրանը անմիջապես փակեց պայուսակը ու հանձնեց նրան:

-Ես առաջարկում եմ գնանք այն բառը, եւ ես ձեզ մի բան հյուրասիրեմ, որպես շնորհակալություն:

-Շատ շնորհակալ եմ, բայց պետք չի, շնորհակալություն պետք չի հայտնել:

-Լավ այդ դեպքում ես ինչով կարող եմ ձեզ օգնե՞լ:

-Ոչինչով:

Ռուզանը կրկին շնորհակալություն հայտնեց ու գնաց բառը: Այդ բառ նաեւ մտավ Տիգրանը: Մոտեցավ նրան եւ սկսեց խոսել: Կենտրոնական շտաբից ուշդիր հետեւում էին նրանց խոսակցությանը:Արդեն անցել էր ժամեր, բայց ոչ մի կարեւոր նախադասություն չկար…Վերջապես Տիգրանը ասեց.

-Ես պետք է գնամ, առաջարկում եմ որ վաղը այցելեք իմ տուն, հանգիստ զրուցենք:

Ռուզանը սպասում էր իր գլխավորի հրամանին, քանի որ հնարավոր է Տիգրանը ամեն ինչ հասկացել է, ու վաղվա հանդիպումը միայն ծուղակ լինի…

Ինչպսի պատասխան տա գլխավորը, հրամայի որ Ռուզանը համաձայնվի՞, թե՞ ոչ:

 SideWays Extra Technologies [SET] CopyRight 2012

8

36

1017