Copy SMS

Իտալական մաֆիա

Իտալական մաֆիա - մաֆիա, հետաքրքիր, իտալիա


Շարունակելով Իտալիայի և իտալացիների թեման որոշեցի պատմել իտալական մաֆիայի մասին: Մաֆիան իտալական կրիմինալ աշխարհի ամենակայուն հանցագործ կազմակերպություններից է, որը ձևավորվել է Սիցիլիայում 19-րդ դարի 2-րդ կեսին: Այժմ թե' Իտալիայւմ, թե' ամբողջ աշխարհում կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք կրկնօրինակում են սիցիլիական "Կոզա Նոստրային": Իտալիայում դրանք են` " Կամորրան/Նեապոլ/, Նդրանգետտան/Կալաբրիա/, Սակրա Կորոնա Ունիտա/Պուլիա/:

"Մաֆիա" բառի նշանակությունը

"Մաֆիա" բառի ծագման մի քանի տարբերակներ կան: Այն բացառապես սիցիլիական երևույթ է: 

1. 1282թ.-ի ապստամբության նշանաբանի հապավումը " Morte alla Francia, Italia anelia!" /"Մահ Ֆրանսիային, վերածնվիր Իտալիա"/:

2. 1282թ.-ին Զատկի առավոտյան մի ֆրանսիացի զինվոր սիցիլիացի աղջկա է բռնաբարում: Այդ օրը աղջկա  հարսանիքն էր: Վշտից խելագարված` աղջկա մայրը վազում էր փողոցներով և գոռում. " Ma fia! Ma fia!", որը սիցիլիայի բարբառով նշանակում է "Իմ աղջիկը": Նույն օրը երկրում ապստամբություն է բռնկվում: Իտալացիները սպանում են հազարավոր ֆրանսիացիների: Այն պատմության մեջ հայտնի է " Սիցիլիական ընթրիք" անունով:

3. "Մաֆիա" բառը իտալացիները ժառանգություն են ստացել արաբներից, երբ Սիցիլիան գտնվում էր արաբական տիրապետության տակ: Այն արաբական օրենսգրքում նշանակում էր հասարակ մարդկանց պաշտպանությունը իշխանության անօրինականություններից:  

4. Ըստ Ջուզեպպե Գարիբալդիի` "Mazzinni autorizza furti, incendi, avvelenamenti" / "Մաձձինին թույլ է տալիս կողոպուտներ, հրդեհներ, թունավորումներ"/:

5. Իսկ Մարիո Պյուզոյի "Կնքահայրը" գրքում գրված է, որ սիցիլիական բարբաևով այն նշանակում է "ապաստարան":

 

Իտալական մաֆիա - մաֆիա, հետաքրքիր, իտալիա" Մաֆիան սպանում է, ինչպես նաև ձեր լռությունը"

"10 պատվիրանները"

1. Ոչ ոք չի կարղ ինքնուրույն մեզ մոտենալ և ներկայանալ որպես մեր ընկեր: Նրան պետք է ներկայացնի մերոնցից մեկը:

2. Երբեք մի' նայեք ընկերների կանանց:

3. Թույլ մի' տվեք, որ ձեզ տեսնեն ոստիկանի ներկայությամբ:

4. Մի' այցելեք բարեր և ակումբներ:

5. Ձեր պարտքն է միշտ գտնվել " Կոզա Նոստրայի" տրամադրության տակ, անգամ եթե ձեր կինը ծննդաբերում է:

6. Նախօրոք պլանավորած հանդիպումերին ներկայացե'ք ժամանակին:

7. Կանանց հետ պետք է միշտ հարգալից վարվել:

8. Եթե ձեզ խնդրուն են ինչ-որ ինֆորմացիա տալ, ասե'ք ճշմարտությունը:

9. Չ'ի կարելի սեփականացնել այն գումարները, որոնք պատկանում են "Կոզա Նոստրայի" անդամներին կամ նրանց հարազատներին:

10. "Կոզա Նոստրա" չեն կարող մուտք գործել հետևյալ անձիք` ում մոտիկ բարեկամը ոստիկան է, ում մոտիկ բարեկամը կամ բարեկամուհին դավաճանում է կնոջը կամ ամուսնուն, ով իրեն լավ չի պահում և բարոյական սկղբունքերին չի հետևում:

Պատվի կանոնագիրքը

1. Մաֆիայի անդամները պետք է օգնեն միմյանց` անկախ օգնության տեսակից:

2. Ղեկավարներին պետք պարտադիր ենթարկվել:

3. Արդարադատությունը իրականացնում է մաֆիան: 

4. Ցանկացած ոտնձգություն մաֆիայի անդամներից մեկի նկատմամբ ոտնձգություն է ամբողջ մաֆիայի նկատմամբ:

5. Եթե ինչ-որ մեկը ասում է մաֆիայի անդանեռից մեկի անունը, ապա մաֆիան իրավունք ունի սպանել ոչ միայն նրան , այլև նրա ընտանիքին:

Օմերտա

Լռության կոդեքսն է: Եթե որևէ մեկը այն խախտում է, ապա նրան և ընտանիքին մահ է սպասվում:

Վենդետտա

"Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման" 

 

Իտալական մաֆիա - մաֆիա, հետաքրքիր, իտալիաՄաֆիայի տարեկան շրջանառությունը կազմում է 95 միլիոն եվրո:

ԱԼ ԿԱՊՈՆԵ

Իտալական մաֆիա - մաֆիա, հետաքրքիր, իտալիաՆա համարվում էր աշխարհի համար առաջին գանստերը: Ծնվել է Բրուկլինում 1899թ.-ին: Նրա մականունն էր  սպիով դեմք": 26 տարեկանում դարձավ Տորրիո ընտանիքի ղեկավարը: Նա հայտնի էր իր անսահման դաժանությամբ:

Իտալական մաֆիա - մաֆիա, հետաքրքիր, իտալիա

10

9

2950

  • (լավ) (լավ)
  • m .NARA
    2012-07-04 13:50:20
    (լավ)
  • ♥Սյուզկա♥
    2012-07-04 14:08:05
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • V.S.H
    2012-07-04 14:08:32
    :O հետաքրքիր էր
  • MASH (Official CopyPage)
    2012-07-04 14:20:45
    ՇԱՏ ԼԱՎ ԳՐԱՌՈՒՄ ԷՐ>>>> ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՐ ԿԱՐԴԱԼ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼ:::::::: (բռավո)
  • Fan of Maroon 5
    2012-07-04 15:18:06
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ★ Lusine ★
    2012-07-04 15:45:04
    (լավ)
  • շաաաաաատ լավն էր,,,դուրս շաատ եկավ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • sedchka
    2014-05-23 11:22:39
    շատ հետաքրքիր տեղեկություն էր (բռավո) (բռավո) (խոնարհվել) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)