Copy SMS

Վարդերով մարդիկ

Վարդերով մարդիկ - վարդեր, մարդիկ, պատմություն


Ջոն Բլենչարդը վեր կացավ նստարանից,ուղղեց իր բանակային համազգեստը և հայացքը սևեռեց ամբոխին: Նա սպասում էր աղջկա,ում սիրտը նա գիտեր,իսկ դեմքը երբեք չէր տեսել,նա սպասում էր վարդով աղջկան: Ամեն ինչ սկսվեց տասներեք ամիս առաջ, Ֆլորիդայի գրադարաններից մեկում: Նա մեծապես հետաքրքրված էր մի գրքով,բայց ոչ այնքան գրվածքով,ինչքան նշումներով,որոնք արված էին գրքի էջերին: Նուրբ ձեռագիրը կարդացողին տալիս էր խորաթափանց մտքեր: Ներդնելով բոլոր ջանքերը,նա գտավ գրքի նախկին տիրոջը`միսս Հոլիս Մեյնելին,ով ապրում էր Նյու-Յորքում:
Նա նրան գրեց իր մասին և առաջարկեց կապ հաստատել:

Հաջորդ օրը նրան կանչեցին ռազմաճակատ: Սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաջորդ տարվա ընթացքում նրանք նամակների միջոցով լավ ճանաչեցին միմյանց: Յուրաքանչյուր նամակը մի սերմ էր,որն ընկնում էր սիրտ,(ինչպես պարարտ հող): Սիրավեպը խոստումնալից էր:
Նա խնդրեց աղջկա նկարը,բայց աղջիկը մերժեց: Նա գտնում էր,որ եթե նրա նպատակները լուրջ են,ապա,թե ինչ տեսք ունի ինքը,այլևս նշանակություն չունի:
Երբ Ջոնը վերադարձավ Եվրոպա,նրանք նշանակեցին իրենց առաջին հանդիպումը,ժամը յոթին,Նյու-Յորքի կենտրոնական կայանում:
-Դու կճանաչես ինձ,-գրում էր աղջիկը,-իմ պիջակին կապված կլինի կարմիր վարդ:
Ուղիղ ժամը յոթին Ջոնը կայանում էր և սպասում էր աղջկան,ում սիրտը նա գիտեր,բայց դեմքը երբեք չէր տեսել:
Ահա, թե ինչ է  գրում հենց ինքը,թե ինչ պատահեց հետո:
-Ինձ մոտեցավ երիտասարդ մի աղջիկ,ես երբեք նրանից սիրուն էակ չէի տեսել`բարեկազմ,երկար և դեղին վարսերը թափվում էին ուսերին,մեծ,կապույտ աչքեր...
Իր բաց կանաչ պիջակով նա հիշեցնում էր հենց նոր վերադարձած գարնան:
Ես տեսնելով նրան, այնքա~ն զարմացած էի,որ ուղղվեցի դեպի նա`մոռանալով նայել կա արդյոք նրա մոտ վարդ: Երբ մեր միջև մնաց երկու քայլ ,որ մոտենանք,տարօրինակ քմծիծաղ հայտնվեց նրա դեմքին:
-Դուք խանգարում եք ինձ անցնել,-լսեցի ես: Եվ ուղիղ նրա ետևում ես տեսա միսս Հոլիս Մեյնելին: Նրա պիջակին երևում էր վառ կարմիր վարդը: Միևնույն ժամանակ բաց կանաչ պիջակով աղջիկը հեռվանում էր ավելի ու ավելի: Ես նայում էի այն կնոջը,ով կանգնած էր իմ առաջ: Կին,որ քառասունն անց էր: Հին ,խունացած գլխարկը փակել էր մոխրագույն մազերը:
Դառը հիասթափությունը լցվեց իմ սիրտը: Թվում էր, ես բաժանվել եմ երկու մասի,ես ցանկանում էի շուռ գալ և գնալ այն բաց կանաչ պիջակով աղջկա ետևից, և միևնույն ժամանակ այնքան ուժեղ էր իմ կապվածության զգացումը այդ կնոջ հանդեպ,ում նամակները ինձ ուժ էին տալիս,իմ կյանքի ամենադժվար պահերին: Նա կանգանծ էր այնտեղ: Նրա գունատ դեմքը երևում էր բարի և անկեղծ,նրա մոխրագույն աչքերը փայլեցին տաք կրակով:
Ես չվարանեցի: Ձեռքերումս սեղմեցի այն փոքրիկ, կապույտ գիրքը,որով նա պետք է ինձ ճանաչեր:
-Ես լեյտենանտ Ջոն Բլենչարդն եմ,իսկ դուք պետք է որ լինեք միսս Մեյնելը:Ես այնքան ուրախ եմ,որ մենք վերջապես կարողացանք հանդիպել: Կարող եմ ես ձեզ հրավիրել ընթրիքի:
Կնոջ դեմքին երևաց ժպիտ:
-Ես չգիտեմ ինչ նկատի ունես որդիս,-պատասխանեց նա,-բայց այն աղջիկը բաց կանաչ պիջակով,որը հենց նոր գնաց,խնդրեց ինձ հագնել այս վարդը: Նա ասեց  եթե դուք մոտենաք ինձ և հրավիրեք ընթրիքի ,ապա ես պետք է ասեմ ձեզ ,որ նա ձեզ սպասում է հարևան սրճարանում: Նա ասեց,որ դա ստուգման նման մի բան է:
Ջոնը և Հոլիսը ամուսնացան,բայց դրանով պատմությունը չի ավարտվում: Որովհետև ինչ-որ չափով այդ պատմությունը պատկանում է մեզնից յուրաքանչյուրին: Մենք բոլորս մեր կյանքում հանդիպել ենք այդպիսի մարդկանց,վարդերով մարդկանց: Ոչ գրավիչ և մոռացված,ոչ հաճելի և մերժված: Նրանց,ում չես ցանկանում մոտենալ,ում մոտից ցանկանում ես հեռանալ որքան հնարավոր է արագ: Նրանք տեղ չունեն մեր սրտերում,նրանք մեր հոգու ինչ-որ հեռավոր վայրերում են:
Հոլիսը Ջոնին ստուգում էր: Այդ տեստը նրա բնավորության խորությունն էր չափում: Եթե նա երես թեքեր անհրապույրից,նա կկորցներ իր ամբողջ կյանքի սերը: Բայց դա հենց այն է,ինչ հաճախ անում ենք մենք,մերժում ենք և երես թեքում,և դրանով իսկ հրաժարվում ենք Աստծո օրհնությունից,որը թաքնված է մարդկանց սրտերում:
Կանգ առե'ք: Մտածե'ք այն մարդկանց մասին,ովքեր մինչ այդ ձեզ չեն հետաքրքրել: Դուրս եկե'ք ձեր տաք և հարմարավետ բնակարանից,գնացե'ք քաղաքի կենտրոն,և տվե'ք մի սենդվիչ մուրացկանին: Գնացե'ք ծերերի տուն,նստե'ք ծեր կնոջ կողքին և օգնե'ք նրան գդալը բերանը տանել ճաշելիս: Գնացե'ք հիվանդանոց և խնդրե'ք բուժքրոջը տանել այն մարդու սենյակը,ում արդեն վաղուց չեն այցելել: Մտածե'ք անհրապույրի և մոռացվածի մասին: Թո'ղ սա լինի ձեր տեստը: Հիշե'ք,որ թշվառները խաղաղությամբ են կրում վարդերը:

13

13

1271

  • Lilit((((((
    2012-07-04 23:55:50
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ապրես Մաշսսսսսսսսսսսսսսսսսս (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Mash ړײ
      2012-07-13 14:39:44
      կյանք մերսիիիիիի ;) ;) ;)
  • SarGsYaN
    2012-07-04 23:56:35
    Մաշ ջան շատ լավներ ապրես (լավ) (լավ) ;) ;)
  • MARIam(just tears & rain)
    2012-07-04 23:58:23
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Mash ړײ
      2012-07-13 14:39:35
      մերսի (ծաղիկ) (ծաղիկ)
  • ♥Սյուզկա♥
    2012-07-05 00:23:45
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
  • V.S.H
    2012-07-05 08:23:42
    թշվառները խաղաղությամբ են կրում վարդերը: (լավ) (ծաղիկ)
  • (ړײ)Mash Barca(ړײ)
    2012-07-05 11:52:34
    մերսի :) :) :) :)
  • ★ Lusine ★
    2012-07-05 15:40:48
    (լավ) (լավ)
  • ESPERANS
    2013-02-11 17:42:20
    (լավ)