«Ուղղաթիռը վայրէջք կատարեց լեռան ստորոտում։ Սեզ արդեն տեղեկացրել էին, որ նախարարը պետք է բարձրանա դիրքերը։ Մի քանի օր առաջ թշնամու դիպուկահարի գնդակից զոհվել էր մեր ընկերներից մեկը։ Ծովի մակերեւույթից 3000մ ավելի բարձրության վրա գտնվող դիրքերի շուրջբոլորը ալպյան գոտուն բնորոշ բուսածածկույթն էր իր երփներանգ, բազմատեսակ ծաղիկներով, - դիրքում կանգնած զինվորը շարունակում է,– Ուղղաթիռից իջնելիս, որոշ տարածություն անցնելուց հետո, մեկն իր արագ ու վստահ քայլերով առաջ անցնելով մոտեցավ մեզ։ Երեւի հրամկազմից մեկնումեկն է, որը մինչեւ նախարարի տեղ հասնելը, ուզում է մի վերջին անգամ զգուշացնել, ստուգել ընդհանուր կարգուկանոնը»,– անցավ մեր մտքով։ Քիչ անց զարմանքից այնպես էինք քարացել, որ «զգաստ» հրահանգից հետո մի պահ հապաղում էինք զեկուցել։ Մեր կողքին կանգնած էր նախարարը Վազգեն Մարզպանը։ Ձեռքով բարեւելուց հետո նա սկսեց հարցուփորձը։ Բազմաթիվ հարցերից հետո քայլերն ուղղեց դեպի այն հատվածը, որտեղ տեղի էր ունեցել դեպքը։ Մեզ նախազգուշացրեց, որ խրամատով քայլենք, իսկ ինքը քայլում էր հողաթմբի վրայով։ Հրամկազմից ոմանք փորձում էին նախազգուշացնել նախարարին։ Սակայն նա ոչինչ չէր ուզում լսել համարձակ, խրոխտ, քայլում էր լեռնագագաթով ու նրա առնական ձայնը արձագանքվում էր բարձրաբերձ լեռներում։ Երբ տեղ հասանք, նա մի պահ լռեց. քիչ առաջվա բարկացկոտ, հրացայտ հայացքը մեկեն փոխվել էր։ Տխրություն ու թախիծ կար դեմքին, ու մինչ հերթապահը, սպաները պատմում էին դեպքից մանրամասեր, նա լուռ նստել էր խրամատի այն հողաթմբին, որտեղ զոհվել էր զինվորը ու լուռ ծխում էր։ Հետո դանդաղ ոտքի կանգնեց, հայացքը դիմացի լեռներին, ասաց. «Աններելի է խաղաղ պայմաններում զոհ տալը, աններելի»,– ու դառնալով հրամանատարությանը ասաց. «Ասեք, ես ի՞նչ պատասխան տամ զինվորի մորը, ի՞նչ ասեմ»։ Ասես պապանձվել էր անգամ թշնամին։ Քայլում էր խրամատի եզրով։ Ու ձորերն էին արձագանքում. «Ես ի՞նչ պատասխան տամ»
ԼՍԵԼ ԵՄ ԱՎՈՆ ԳՆԱՑԵԼ է
Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք Է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն այն վերահսկում Էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայ մամիկը, լսելով, որ Ավոն ինչ — որ տեղ Է գնացել,լամպը ձեռքին մոտենում Է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին. - Որդիս, լսել եմ Ավոն տեղ Է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք` լամպը Էսօր վառենք, որդիս դիրքերից տուն Է եկել։ Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել մամիկը, ժպտում է։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին ասում է. - Մեկ դույլ սալյարկա տվեք մայրիկին։ –Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, քե մատաղ, բա ասել էին գնացե՞լ ես..
Ժողով ես պոստը երևի վերջին կամ նախավերջին պոստսա ես մի 2 ամսվա մեջ:Էլ չեմ կարողանալու մի քանի ամիս մտնել քոփի
HAYKO92
2012-07-05 17:48:05卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-05 17:49:45LIKA ♥♥♥
2012-07-05 17:51:19卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-05 17:51:58Lian
2012-07-05 17:59:52卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-05 18:00:43Lian
2012-07-05 18:01:29卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-06 00:09:15MASH (Official CopyPage)
2012-07-05 18:24:43卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-06 00:09:18★ Lusine ★
2012-07-05 19:28:57卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-06 00:09:29V.S.H
2012-07-05 21:17:47Lilit((((((
2012-07-05 22:45:03卍էրիկ Իսրաելյան 卍
2012-07-06 00:09:23Notre Dame de Paris
2014-01-19 23:35:19