Copy SMS

Սևակ ...

Սևակ ... - Սևակ, բանաստեղծություն




Մեզանից մակը, անշուշտ, այստեղ չէ,
Մեզանից մակը`
Կամ ես, կամ թե դու,
Թե դու չես այստեղ,
Ապա ինչպես է,
Որ ինձ հետ ես միշտ`
Իմ սենյակի մեջ,
Իմ մատների տակ,
Իմ լեզվի վրա:
Թե ես չեմ այդտեղ,
Ապա ինչպես է,
Որ ես հետդ չեմ`
Քո սենյակի մեջ, 
Քո մատների տակ, 
Քո լեզվի վրա:
Ճիշտն այն է գուցե,
Որ մենք երկուսս էլ այստեղ չենք լինում.
Ինքս այնտեղ եմ, որտեղ որ դւ ես,
Իսկ դու այնտեղ ես, որտեղ որ ես եմ:
Այսպես գալիս ենք մենք դեպի իրար,
Դու` ինձ մոտ, 
Ես` քեզ 
Եվ... չենք հանդիպում... այս քանի տարի:

3

6

763

  • Ճուտիկ ♥
    2012-07-06 19:17:22
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ★......★
      2012-07-06 20:52:02
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • V.S.H
    2012-07-06 20:18:10
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • ★......★
      2012-07-06 20:51:53
      (ծաղիկ) (ծաղիկ)
  • Happy End
    2012-07-06 20:18:23
    ay hargeci,,,,mec banastexc e,,u arjani e vor iren hishenq (խոնարհվել) (խոնարհվել) (բռավո) (բռավո) (լավ)
    • ★......★
      2012-07-06 20:51:28
      մերսի........ (ծաղիկ) (ծաղիկ)