Copy SMS

Այսօր ծնվել է Լևոն Օրբելին

Այսօր ծնվել է Լևոն Օրբելին - հիշարժան, մարդիկ, տեղեկություն


Ծնվել է Լևոն Օրբելին: 

էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրներից Լևոն Օրբելին ուսումնասիրել է արտաքին ու ներքին գործոնների ազդեցությամբ կենդանի օրգանիզմների տարբեր գործառույթների պատմական զարգացումը: 

Լևոն Օրբելին 1904թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան, որտեղ աշակերտել է ֆիզիոլոգ Իվան Պավլովին: 1907–20թթ. աշխատել է Սանկտ Պետերբուրգի փորձարարական բժշկագիտության ինստիտուտում, 1909–11թթ.՝ Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում: 

1918–46թթ. Լեսգաֆտի անվան գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի ղեկավարն էր, 1925–1950թթ.՝ ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի, 1943–50թթ.՝ նույն ակադեմիայի պետ, 1939–50թթ.՝ Ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության, 1956–58թթ.՝ Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտների տնօրեն: 

Լևոն Օրբելին ստեղծել է գիտական նոր ուղղություն էվոլյուցիոն և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառում: 

1929թ. ստեղծել է մկանի սիմպաթիկ նյարդաթելի գրգռման արդյունքում կմախքային մկանի հոգնածության վերացման տեսություն (Օրբելի Գինեցինսկու տեսություն), որով հաստատել է նյարդային համակարգի հարմարվողասնուցողական գործառույթը: Ապացուցել է, որ ուղեղիկը ոչ միայն ղեկավարում է շարժումների համաձայնեցումը, այլև կարգավորում է օրգանիզմի վեգետատիվ գործառույթները: Օրբելին զբաղվել է նաև զգայարանների, ցավի, ենթակեղևային կենտրոնների, ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիաների զանազան խնդիրներով: 

Լևոն Օրբելին մեծ ավանդ ունի նաև ՀՀ-ում ֆիզիոլոգիայի զարգացման գործում. նրա անունով է կոչվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիոլոգիայի ինստիտուտը: 

Լևոն Օրբելին Փարիզի կենսաբանական ընկերության, Բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ էր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս քարտուղարը (1939–48թթ.) և փոխնախագահը (1942–46թթ.): 

ԽՍՀՄ (1935թ.), ՀՀ (1943թ.), ԽՍՀՄ բժշկական (1944թ.) գիտությունների ակադեմիաների անդամ էր, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934թ.), Բժշկական ծառայության գեներալ-գնդապետ (1944թ.):

3

5

823

  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ♥ԱՆԻ♥
    2012-07-07 10:21:35
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • m .NARA
    2012-07-07 11:00:18
    ՀԱՃԵԼԻ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ (լավ)
  • ★......★
    2012-07-07 11:50:23
    (լավ) (լավ)
  • ♥Սյուզկա♥
    2012-07-07 13:03:17
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)