Copy SMS

1915 թվականի այսօրը մահացել է Գրիգոր Զոհրապը

1915 թվականի այսօրը մահացել է Գրիգոր Զոհրապը -  հիշարժան, մարդիկ, տեղեկություն


Թուրք ջարդարարների կողմից սպանվեց գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը: 

Ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (Զոհրապյան) ծնվել է 1861թ. Կոստանդնուպոլսում: Սովորել է տեղի Մաքրուհյան և Թարգմանչաց վարժարաններում: Բարձրագույն կրթությունը նույնպես ստացել է ծննդավայրում՝ ճարտարագիտություն և իրավաբանություն մասնագիտություններով: Հետագայում զբաղվել է փաստաբանությամբ և գրականությամբ: 

Զոհրապը հմուտ իրավաբան էր: Ժամանակակիցները վկայում են, որ նա իր ամբողջ փաստաբանական գործունեության ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տվել: Նա սուլթանական դատարանում միշտ պաշտպանում էր հանիրավի ամբաստանված հայերի, հույների, բուլղարների և ուրիշ այլազգի անմեղների դատը, որոնք սովորաբար հետապնդվում էին օսմանյան բռնատիրության դեմ ըմբոստանալու համար՝ հանուն իրենց ազգային ու մարդկային իրավունքների: Դա դուր չէր գալիս իշխանություններին, և միառժամանակ Զոհրապին արգելում են զբաղվել փաստաբանությամբ: Բայց դա չի ընկճում մեծ մարդասերին, նա չթուլացող եռանդով շարունակում է իր պայքարր ազատության, արդարության ու ճշմարտության համար: 

Հասարակական գործունեությանը զուգընթաց Զոհրապը նվիրյալի եռանդով մասնակցում էր նաև գրական կյանքին: 

Սուլթան Համիդի բռնապետության օրերին, երբ մտավորականներից շատերը հեռանում են երկրից, նա մնում է Կ.Պոլսում՝ շարունակելով հանդես գալ մամուլում հրապարակախոսական և գրական-քննադատական հոդվածներով՝ նվիրված հասարակական ու գրական կյանքի հրատապ խնդիրներին: Նրա խմբագրությամբ լույս տեսնող «Մասիս» և «Արևելք» գրական պարբերականները մեծապես նպաստել են հայ ստեղծագործող մտավորականությանը համախմբելու, գրականության մարմրող ջահը վառ պահելու գործին: 

1908թ. Թուրքիայում տապալվում է սուլթան Համիդի միապետությունը, հաստատվում են սահմանադրական կարգեր: Իշխանության գլուխ անցած «Երիտասարդ թուրքեր» կուսակցությունը սկզբում հանդես էր գափս կեղծ ժողովրդավարության դիմակով: Թուրքական մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներ (մեբուս) էին ընտրվում նաև ազգային փոքրամասնություններից: Զոհրապն ընտրվում է մեջլիսի հայ պատգամավոր: Պառլամենտում նա շարունակում էր իր կրքոտ ելույթները՝ պաշտպանելով ազգային փոքրամասնությունների շահերը: Սակայն նոր իշխանությունների դիմակավոր խաղը երկար չի տևում: Շուտով նրանք ցույց են տալիս իրենց իսկական դեմքը՝ 1909թ. կազմակերպելով Կիլիկիայի հայության կոտորածը: Այդ քաղաքականությունը շարունակվում է նաև հետագայում և հանգեցնում 1915թ. Մեծ եղեռնին, որին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ: 

Գրիգոր Զոհրապը մահացել է 1915թ.:

8

25

736

  • ✿MarinE✿
    2012-07-07 10:19:59
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Lianna...(Լիլ՛s Copypage)
    2012-07-07 10:20:57
    Մահացել է Գրիգոր Զոհրապը........վերնագիր նենց էր,ոնց որ նոր տեղեկացրին մեզ դրա մասիիին, :) :) բայց պոստը լավն էր
    • i love music
      2012-07-07 10:56:04
      հաաաաաաաաաաաաաաաաա ճիշտա տպավորությունը տենց էր որ նորա մահացել :) :) :) (ժպիտ)
  • ♥ԱՆԻ♥
    2012-07-07 10:21:21
    (լավ) (լավ) (լավ)
  • Happy End
    2012-07-07 10:37:27
    lav e,,gone @nenc areq vernagir@ jisht greq (վատ)
    • Es.Es
      2012-07-07 11:02:04
      Այսինքն՞
      • Happy End
        2012-07-07 11:02:53
        chhaskacar inchey uzum asel (:|
      • Es.Es
        2012-07-07 11:03:49
        Հասկացա ուղղակի վերջրացրեք ձեր քննադատությունները :@
      • Happy End
        2012-07-07 11:04:52
        ah moracel ey zes harcney,,,inch uzem etel kanem (դեմք)
      • Es.Es
        2012-07-07 11:05:56
        Դա քո գործնա բայց աշխատի ոչ իմ գրառման մեկնաբանություններում
      • Happy End
        2012-07-07 11:06:47
        im hamar meka,,ova grum,,ete durs chi galis es asumem,,asxati lav grarum anel,,esel chem qnadati,,ayl kgoverqem
  • Knarik
    2012-07-07 10:41:58
    Վերնագիրը փոխեք......Համել սա ինչա՞.,,Գրիգոր Զոհրապը մահացել է 1975թ.,,....էդ ո՞նց,ուղղեք:
    • Es.Es
      2012-07-07 11:04:11
      Չհասկացար՞
      • Knarik
        2012-07-07 11:06:15
        Էդ մարդը էդ թվից չի մեռել (դեմք) (դեմք) Հասկանալու խնդիր չկար........
      • Knarik
        2012-07-07 11:08:31
        ..թվին*..
  • m .NARA
    2012-07-07 10:55:33
    տեղյակ ենք :)
    • Es.Es
      2012-07-07 11:04:26
      Գիտեմ, ուղղակի հիշեցնում եմ
  • tiki taki
    2012-07-07 11:07:29
    1915թ. հուլիս 7
    • Es.Es
      2012-07-07 11:08:35
      Արդեն ուղղել եմ (ծաղիկ)
      • i love music
        2012-07-07 11:08:56
        (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (լավ)
      • tiki taki
        2012-07-07 11:10:55
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • tiki taki
        2012-07-07 11:10:56
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • tiki taki
        2012-07-07 11:10:56
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ★......★
    2012-07-07 11:50:07
    (լավ) (լավ)
  • ♥Սյուզկա♥
    2012-07-07 13:03:35
    :'( :'( :'( :'( :'( (լավ)