Copy SMS

Ինչ չեն սիրում տղաները աղջիկների մեջ ;)

Ինչ չեն սիրում տղաները աղջիկների մեջ ;) - տղաներ,աղջիկներ, խնդիրներ


Եվ այսպես, ներկայացնում եմ ձեզ մի քանի կետեր տղաների` աղջիկների մեջ չընդունող ցուցակից.

Շատ շպար: Երբեմն իգական սեռին թվում է,որ տղամարդկանց դուր է գալիս շատ շպարը,նրանք դրա մեջ տեսնում են  խնամվածություն:Իրականում դա այդպես չէ,տղամարդիկ տանել չեն կարողանում չափից դուրս շատ շպարված աղջիկներին; Շպարով պետք է ընդգծել,այլ ոչ թե նկարել գեղեցկությունը:
Մարմնաձևին անհամապատասխան հագուստԵրբ փողոցում  արական սեռը տեսնում է հաստ կոնքերի վրա մի կերպ նստեցրած շատ կարճ շրջազգեստ,նա դա չի համարում գրավիչ: Եթե տղամարդիկ սիրում են  կանանց տեսնել կարճ հագուստով,դա չի նշանակում,որ դա վերաբերվում է ցանկացած մարմնի կազմվածքի:Հագուստը պետք է համապատասխան լինի մարմնին:
Չափից դուրս բաց հագուստԱյն ոչ թե գրավում,այլ ավելի շուտ` վանում է :Արական սեռը սիրում է  չափավոր բացվածքներով,մարմնի գեղեցիկ հատվածները ոչ թե ամբողջությամբ ցույց տվող,այլ թեթև ակնարկող հագուստ:
Չխնամված ձեռքեր: Այո այո,սա մի առանձին կետ է կազմում,սրա մասին կարելի է նույնիսկ գիրք գրել :D Տղամարդիկ չափից դուրս մեծ ուշադրություն են դարձնում կանացի ձեռքերին: Նրանք միշտ պետք է լինեն խնամված,մաքուր,կոկիկ և ցանկալի է,որ  ձեռքերի հատվածում ևս օծանելիք օգտագործեք:
Անհասկանալի հոտերի միախառնում: Խոսքը բնավ քրտնահոտի մասին չէ,սրա մասին,կարծում եմ,ավելորդ է նույնիսկ խոսել: Տղամարդիկ ուղղակի սիրում են երբ նրանց կողքին գտնվող աղջիկը հաճելի է բուրում: Դրա համար կարելի է օգտագործել փափուկ բույր ունեցող օծանելիքներ,հաճելի հոտով շամպուն, հոտավետ ձեռքի կրեմներ և այլն: Սակայն պետք է զգուշանալ տարբեր հոտերի միախառնումից,հնարավոր է հակառակ ռեակցիան:
Հարցասիրություն:"Ուր էիր?" "ինչ է պատահել?"  "Ինչու չէիր զանգահարում?"  և այլն : Այս հարցերի ամենօրյա կրկնումը կարող է  լուրջ խնդիրների առաջացնել: Փորձեք հարցեր տալ հնարավորինս քիչ,հավատացեք եթե  տղան ուզենա ինչ-որ բան պատմել կամ բացատրել,դա կանի առանց ձեր հարցերի:
Փնթփնթանություն: Մի բողոքեք ու մի նվնվացեք: Եթե ունեք ինչ-որ խնդիրներ ու հարկ կա կիսվելու հակառակ սեռի հետ, կարելի է այդ ամենի մասին խոսել շատ հանգիստ,մտերմիկ տոնով: Բողոքելով ոչնչի չեք հասնի,ավելին` կսրեք իրավիճակը:
Հարցեր անցած ընկերուհիների մասին: "Բա ինչ ձև էր ինքը?Բա իմ նման էր?Բա իրան սիրում էիր?" : Նորից անցնում ենք վերևում նշվածս կետին. մի տվեք հարցեր,առավել ևս անցյալին վերաբերվող: Պետք լինի` կպատմի: Չի պատմում ` հարգեք լռությունը: Ժամանակը գա,ամեն ինչ կիմանաք,սովորեք համբերել:
Անձնական իրեր քչփորել: Տղամարդիկ ամենաշատը գնահատում են վստահությունը,հավատացեք: Ամեն ինչից վեր նրանք իրենց հանդեպ վստահությունն են սիրում: Այդ իսկ պատճառով մի քչփորեք ձեր տղա-ընկերոջ կամ boyfriend-ի հեռախոսը,մի հոտոտեք հագուստը,մի մտեք  պայուսակի մեջ: Եթե ինչ որ բան է անհրաժեշտ նրա հեռախոսից կամ պայուսակից,դիմեք նրան,նա ինքը ձեզ կփոխանցի այն,ինչ անհրաժեշտ է: Իսկ եթե ասի. "Պայուսակիս աջ կողմի գրպանում է,վերցրու"  ուրեմն հիանալի է,նա ձեզ ամբողջությամբ վստահում է: Մտնում ենք աջ կողմի գրպանը,վերցնում ենք այն,ինչ մեզ հարկավոր է ու չենք շեղվում ձախ գրպանի վրա :D
ԿամակորությունՍովորեք ընդունել դիմացինի ասածը, անմիջապես մի հակաճառեք: Եթե ձեր կամակորությունները սկսեն կրել հաճախակի բնույթ,դա կհոգնեցնի ձեր արական սեռի բարեկամին ու վերջիվերջո դուք նրա համար կդառնաք անհետաքրքիր ու անիմաստ,  կամակոր աղջիկ:
Կոպիտ բառեր: Հորս արև, անասուն,տուֆտա, ազիզ, համբալ,էշ, փթիր և այլն: Հանեք այս բառերը ձեր բառապաշարից:Տղաները տանել չեն կարողանում կոպիտ լեքսիկոնով աղջիկների: Նրանց կողմից կարող եք արժանանալ նույնիսկ շատ լուրջ ու կոպիտ հանդիմանության: Փորձեք հեռու մնալ այսպիսի բառերից:
Հեռախոսով երկար խոսել: Ինքս հեռախոսային չաչանակ լինելով հասկանում եմ այս կետի դժվարությունը =(  Ուզում ես շատ ու շատ բան պատմել,այնքա~ն խոսելու բան կա: Պետք է զսպեք ձեզ,փորձեք խոսել հնարավորինս քիչ:Ոչ շատ կարճ,ոչ շատ երկար,իսկ "հեռախոսից կախվել" կարելի է նաև ընկերուհիների հետ:
Լաց: Լացը համարվում է ամենաուժեղ  հակահարվածը արական սեռին: Կան տղամարդիկ,ովքեր ուղղակի ուժ չունեն դիմանալու արցունքներին: Սակայն երբ արցունքները կրկնվում են ամեն օր,դա դառնում է սովորական նվնվոց,նրանք ձեռք են բերում լացի դեմ դիմադրողականություն ու  արդեն հանգիստ դիմանում են դրան: Հետո արդեն լացը սկսում է նեռվեր սղոցել: Այնպես որ գծեք ձեր լացելու գրաֆիկն ու լացեք ըստ անհրաժեշտության: Թե չէ դիմադրողականություն ձեռք կբերեն ու մենք էլ զենք չենք ունենա :D
Աղջիկ-ընկերներին խանդելը: Այս իրավիճակն ինձ շա~տ ծանոթ է,ինքս մաշկիս վրա շատ եմ զգացել:Եթե ձեր boyfriend-ը ունի աղջիկ ընկերուհի,ում հետ շատ կապված է,երբեք մի խանդեք նրան,մի ստեղծեք անիմաստ կռիվներ: Փորձեք հասկանալ ու ըմբռնել: Հավատացեք, տղաներն իրենց աղջիկ-ընկերներին ավելի շատ են սիրում ու ավելի կապված են նրանց հետ,քան սովորական տղա-ընկերների հետ: Եթե դուք փորձեք "բաժանել" նրանց ընկերությունը,միգուցե հենց դուք դուրս գաք խաղից ու ձեզ շատ սիրելը ոչ մի օգուտ չի տա: Եթե տղան ունի սեփական տեսակետ ու աղջկա կրունկի տակ մտնող չէ,ապա երբեք իրեն թույլ չի տա թողնել իր հարազատ բարեկամին ձեր անհիմն խանդի պատճառով:
Հրամաններ: Չփորձեք արական սեռին պահել ձեր բռի մեջ. "էս չանես" "ստեղ չգնաս"  "սրա հետ մի շփվի" : Մի օգտագործեք շեշտ կրող նախադասություններ: Ամեն ինչ կարելի է ասել հանգիստ,խաղաղ տոնով:
Ընտրության առաջ կանգնեցնել: "Կամ ես,կամ նա" , "Կամ էսօր ենք գնում,կամ էլ չեմ գալու" : Մի օր սա ուղղակի ափերից կհանի ու այդ ժամանակ դուք կհայտնվեք ոչ նախանձելի իրավիճակում:

Իրենց ներկայությամբ ստելը:  Խոսքը վերաբերվում է հենց կողքին կանգնած ստելուց: Օրինակ,  դուք միասին զբոսնում եք,այդ րոպեին զանգում է ձեր մայրն ու դուք նրան ասում եք,որ ընկերուհու հետ եք: Այսպիսի դեպքեր շատ կրկնելով դուք կստիպեք տղային չհարգել ձեզ,նա ինքը կսկսի արդեն ենթագիտակցորեն ստել ձեզ,մի արեք: Հասկանում եմ,որ երբեմն   ծնողներին դժվար է բացատրել,թե ում հետ ես: Փորձեք տալ ավելի նեյտրալ պատասխաններ,բայց մի ստեք:
Ընկերների մոտ չափից դուրս ազատ պահվածքը: Եթե փողոցում քայլելիս նկատում եք  ձեր տղա-ընկերոջ կամ Boyfriend-ի ընկերներին մի շտապեք  ցույց տալ ձեր լեզվի ընդունակություներն ու  հրաշք հումորը: Ոչ էլ պետք է համեստ հարսի հեզ հայացքով գետինը ուսումնասիրել: Պահեք ձեզ բնական,ժպտացեք:Տղաներն "իրար մեջ" փոխված են լինում,ուրիշ կերպ են խոսում ու շփվում: Ձեր շատ ազատ պահվածքը կարող են սխալ հասկանալ,փորձեք ուղղակի կողքից հաճելի ժպտալ ու սպասել,մինչ կշարունակեք ձեր ճանապարհը:
Ընկերներից հարցուփորձ անել:  Մի հարցրեք տղայի ընկերներից ոչինչ,մի "ճշտվեք" ու մի "կուռսվեք" : Եթե անհրաժեշտություն կա ինչ-որ բան իմանալու` իրեն հարցրեք: Եթե չի ուզում ասել` կրկին հարգեք լռությունը:

նյութը հեղինակային չի......Ինչ չեն սիրում տղաները աղջիկների մեջ ;) - տղաներ,աղջիկներ, խնդիրներ

28

169

5505

  • շաաատ ճիշտա (բռավո) (ծաղիկ)
  • (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ☆★❤NARI❤☆★
    2012-07-07 14:17:32
    (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լավ) (լավ) (խփո)
  • Emi Li
    2012-07-07 14:18:53
    ապրեեեեես,,,,, լավ պոստ էէէէ,,,,,Անհասկանալի հոտերի միախառնում: (լավ)
  • Անի....♥
    2012-07-07 14:21:23
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ)
  • ♥♥✿✿♥♥
    2012-07-07 14:31:42
    Շաաաաաաաաատ ապրես,ահագին բան սովորեցի (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ուռա)
  • V.S.H
    2012-07-07 14:36:52
    շատ լավներ , ապռես (բռավո) (լավ)
  • ♥ԱՆԻ♥
    2012-07-07 14:44:30
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (ړײ)Mash Barca(ړײ)
    2012-07-07 14:51:03
    :D :D :D (լավ) (լավ) (լավ)
  • (ړײ)Mash Barca(ړײ)
    2012-07-07 14:51:08
    :D :D :D (լավ) (լավ) (լավ)
  • Lilit((((((
    2012-07-07 15:26:07
    (լավ) (լավ) վաաաաաաաաաաաայ ԼԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԼ :D :D :D :D :D
  • Edit<3
    2012-07-07 15:29:46
    պահոոոոոոոոո :) :) ապրես լավն էրր :)
  • Սիրահարիքս
    2012-07-07 15:51:33
    (բռավո) (բռավո) (բռավո) լռիվ ճիշտ էր,, ահագին դիպւկ բացատրումա,,,,,,,,,,,,Կոպիտ բառեր,,,,այ էս մեկը ամենաանտանելինա հավերժ,,հիասթափութւոն
  • AnnaMaria
    2012-07-08 17:56:55
    տղաներին որ մնա կասեն չշնչեք :D
  • FaN oF Pitbull
    2012-07-16 20:57:35
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • SERINE
    2012-07-16 21:02:15
    :O :O :O :O :O :O
  • ՇԱՀՎԵՐԴՅԱՆ♥
    2012-07-22 10:57:03
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • MAR JAN♥♥
    2012-09-14 15:00:29
    ճիշտաաաաաաաաաաաաաաաաաաա, (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ☆★❤LIAN❤☆★
    2012-09-14 15:27:09
    շատ ճիշտեր ասված (լավ)
  • Good Wolf
    2012-10-23 18:32:05
    Ընկերների մոտ չափից դուրս ազատ պահվածքը: (լուսնաքայլ) այ էս ամենաճիշտն էր
  • շաաատ ճիշտա (լավ) (լավ) (լավ)
  • Արփինե
    2019-02-16 09:15:13
    Ինձ էլ պետքա որ իմ սուտի boyfrend ը ինձանից հեռու մնա ու ես կան եմ այն ինչ֊որ նրանք չեն սիրում։ Ապրեեեեք շաաաաաաատ :* :D :)