Copy SMS

Փախչե՞լ, թե՞ մնալ ու պայքարել

Փախչե՞լ, թե՞ մնալ ու պայքարել - Հայաստան, պայքար


Հարցում էր......, որտեղ հնչեց մի այսպիսի հարց , թե արդյոք կցանկանայինք հեռանալ Հայաստանից ու ի զարմանս ինձ պատասխանները դրական էին :Իսկ այն հարցին , թե որն է պատճառը, որ ցանկանում են լքել Հայաստանը , շատերը պատասխանեցին , որ Հայաստանում հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել, որ այստեղ չկան հնարավորություններ ու բոլոր լավ մասնագետները լքում են այս երկիրը:Ինձ ուղղակի զարմացրեցին  այսպիսի պատասխանները:Իրոք մեծ ցավ զգացի , լսելով  այս ամենը :Ուրեմն,  եթե Հայաստանը գտնվում է ծանր վիճակում , բոլորը պետք է թողնեն ու գնա՞ն :Ու ցավոք սրտի այսօր շատերն են այսպես մտածում :Շատերն են մտածում միայն իրենց կաշին փրկելու համար փախչել այստեղից :Այո, փախչել:Ուրիշ էլ ինչպես կարող եմ անվանել սա:Մարդիկ փախչում են մտածելով միայն իրենց մասին ու թքած ունենալով երկրի վրա:Իհարկե ես չեմ ժխտի այն, որ արտասահմանում հնարավորությունները ավելի մեծ են , կյանքը ավելի հեշտ է, բայց դա դեռ չի նշանակում , որ պետք է բոլորը թողնեն ու գնան :Ինչո՞ւ այդ մարդիկ  չեն  մտածում , որ կարող են մնալ ու  ինչ-որ բան անել այս երկիրը դեպի լավը փոխելու համար:Ինչո՞ւ են բոլորը մտածում փախուստի մասին :Մի՞թե մենք այդքան թույլ ենք , որ պետք է թողնենք մեր երկիրը ու գնանք , միայն մեզ փրկելու համար:Իմ կարծիքով մարդը միևնույն է կստանա այն , ինչին արժանի է , անկախ նրանից , թե նա որտեղ է գտնվում :Բոլորը բողոքում են , որ Հայաստանում չկան խելացի մասնագետներ:Իսկ ինչու այդ ասողներից մեկը չի մտածում հենց ինքը դառնա խելացի մասնագետ:Օրինակ , եթե դուք մտածում եք, որ Հայաստանում չկան լավ բժիշկներ, գնացեք , կրթվեք ու դարձեք խելացի բժիշկ ու ինչ-որ բանով օգնեք ձեր երկրին , այլ ոչ թե անդադար կրկնեք , որ չկան լավ մասնագետներ:Սա ուղղակի  վախկոտի մտածելակերպ է , փախչել ու թողնել երկիրը :Անձամբ ես կարծում եմ , որ Հայաստանում կան շատ լավ մասնագետներ և խելացի մարդիկ :Ես չեմ պատրաստվում փախչել, թողնելով իմ երկիրը :Ես կմնամ ու մինչև վերջին շունչս կպայքարեմ իմ երկրի առաջընթացի համար:Ինձ պետք չեն ուրիշ զարգացած երկրները , այնտեղի հնարավորությունները :Դրանք իմը չեն , սա է իմը :Եթե ես ծնվել եմ այստեղ ուրեմն ինչ-որ բան ունեմ այստեղ անելու , ուրեմն պետք է այստեղ լինեմ :Ու ես հավատում եմ , որ մեր երկիրը մի օր կդառնա այնպիսի երկիր, որ բոլորը կզղջան , որ հեռացել են այստեղից :Ծնվել եմ այստեղ , ապրում եմ այստեղ ու կմեռնեմ այստեղ :

12

53

1023

  • Ճուտիկ ♥
    2012-07-07 13:05:28
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Sm♀ℓer S♥nล
    2012-07-07 13:11:42
    Լիլ ջան չեմ հասկանում խի ես մեզ էտ հարցը տալիս, ինձ թվումա որ դու գիտես որ մենք չենք կարա մնանք կռվենք, էտ ավելի մեծերի համարա ու իրանց համար տենց սայթեր կան, ինձ թվումա դու էլ չես մնա կռվելու :)
  • Happy End
    2012-07-07 13:13:00
    (լավ)
  • V.S.H
    2012-07-07 13:16:10
    Այ հայրենասեր եմ ասե (բռավո) (բռավո) (բռավո)
  • SideWaysET Vice President
    2012-07-07 13:32:41
    Լավն ա, ապրեսսս (լավ) (լավ)
  • (CopyResident )
    2012-07-07 13:37:05
    դե դու մենակ ես պատճառներն ես նկատել բայց կան ելի լիիիիիքը լիքը հարցեր որոնց պատճառով մարդիկ գնում են բայց ետ չի նշանակում որ փախչում են ;) ;) ;) ;) համել հիմա կա մի բան որ ամեն մարդ իրա գլխի ճարը տենա ել ինչ հայրենիք ինչ բան ու համարյա սաղ տենց են մտածում :D :D :D :D :D :D շատերի համար սկի հայրենիք ասվախը գոյություն չունի :( :( :(
  • (ړײ)Mash(ړײ)
    2012-07-07 13:53:17
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • MARIam(just tears & rain)
    2012-07-07 14:03:10
    հայրենասերը նա չի ով հայրենիքումա մնում ,, կարողա գնաս օտար երկիր ու հայրենիքրիդ համար ավելի օգտակար լինես քան ըստեղ մնալով,,, մեր պատմության մեջ քիչ չեն դեպքերը երբ մտավորականության ներկայացուցիչներից գնացել են օտար երկիր ու օգնել մեր հայրենիքին էտ հո չի նշանակում որ փախչել են,,, հետո էլ ոչ մի տեղ էլ հեշտ չի ապրելը, առավել ևս օտար երկրում,,, ուղղակի տարբերությունը էնա որ էնտեղ քո աշխատանքը գնահատվումա իսկ էստեղ չէ
  • (լավ) (լավ) (լավ)
  • fAN of ReAl MaDrId(RoNaLdO)
    2012-07-07 20:33:55
    մնալ ու պայքարել (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • fAN of ReAl MaDrId(RoNaLdO)
    2012-07-07 20:33:56
    մնալ ու պայքարել (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • fAN of ReAl MaDrId(RoNaLdO)
    2012-07-07 20:33:56
    մնալ ու պայքարել (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • fAN of ReAl MaDrId(RoNaLdO)
    2012-07-07 20:33:57
    մնալ ու պայքարել (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • fAN of ReAl MaDrId(RoNaLdO)
    2012-07-07 20:33:57
    մնալ ու պայքարել (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • fAN of ReAl MaDrId(RoNaLdO)
    2012-07-07 20:33:57
    մնալ ու պայքարել (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • fAN of ReAl MaDrId(RoNaLdO)
    2012-07-07 20:33:57
    մնալ ու պայքարել (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)