Copy SMS

Մրցույթի վերջին փուլնա երեխեք

Մրցույթի վերջին փուլնա երեխեք  - մրցույթ, հանելուկներ


Երեխեք ջան ով ուզումա թող մասնակցի.....կհաղթի նա ով ավելի շատ կպատասխանի.....



 

1.Արքա չունեն, սակայն արագ

Կազմում են մեծ, ահեղ բանակ,

Հենց մտնում են արտը հասած՝

Բերքն են հնձում առանց դանակ:

2.Ճարտարագետ և իմաստուն,

Ծաղկի փոշուց շինում է տուն,

Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,

Չունի դադար, հանգիստ ու քուն:

 3.Բանում է՝ մարդ չէ,

Ածում է՝ հավ չէ,

Կծում է՝ շուն չէ,

Իմացիր ի՞նչ է:

4.Թևեր ունի՝ լոր չէ,  
Պոզեր ունի՝ կով չէ:  

 5.Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան:

Ուշադիր եղեք 

1

29

1019