Copy SMS

Մրցույթ 1 Հանելուկներ

Մրցույթ 1 Հանելուկներ - մրցույթ, հանելուկներ


1.Ոտքով, ձեռքով բանում է,

Նեկտար գտավ՝ տանում է,

Տեսավ կողքին չաշխատող՝

Բովտուն տնից հանում է:

2.Ճերմակ-ճերմակ թիթեռներ

Իրենց թևերն են բացել,

Ու ճախրում են - թռվռում՝

Քանի գետնին չեն հասել:

3.Միրգ-պտուղ է ժողովում,

Մեջքին առած՝ տուն տանում,

Իրեն բռնել թե փորձես՝

Փշե գնդակ է դառնում:

4.Սուտ ճառեր է նա միշտ ճառում՝

Թե արքա է ողջ անտառում,

Սուտմեռուկ էլ նա կխաղա,

Երբ որ նրա պոչն են դաղում:

5.Երբ պետք եմ՝ միշտ էլ

          հենվում են, մաշում,

Երբ պետքս չունեն՝

            ինձ չեն էլ հիշում:
 

6.Ձյունի փաթիլ եմ դաշտում,

Ջուր եմ խմում անկշտում,

Դառնում քուլա, դառնում շոր՝

Ինձ դրա համար են պաշտում:

7.Անձեռ, անոտ սուրում է,

Անգետ-անգետ սուլում է,

Երբ փնտրածը չի գտնում.

Ձեռքը պարզած՝ մուրում է:

8.Կենտ աչքով է քեզ նայում,

Նայես՝ աչքով է անում,

Քեզ "կուլ տալիս" ինչպես կաս,

Բայց "անարատ" դուրս հանում:

9.Կանաչ հագավ, ու անտես

Զուգվեց ջահել հարսի պես,

Արար աշխարհ դարձրեց

Ուրախության ճոխ հանդես:

10.Ունի երկու խողովակ,

Ամեն մեկն ունի ակ,

Խողովակից թե նայես՝

Ողջ աշխարհն է ոտքիդ տակ:

4

96

1411