Copy SMS

3 մրցույթ Հանելուկներ

3 մրցույթ Հանելուկներ - մրցույթ, հանելուկներ


1.Մի կով ունենք շատ սիրուն

Ձեռք ու խնամք է սիրում,

Տարին մեկ կաթ է տալիս,

Բայց երբեք տուն չի գալիս:

2.Այ անգլուխ միոտանի,

Քիթդ հողից դուրս մի հանի,

Ով էլ որ քեզ տեսնի թե չէ,

Կառնի իսկույն ու կտանի:

3.Ջուրը մտավ շորերով,

Ջրից ելավ շորերով,

Չոր էր ջուրը մտնելիս,

Չոր էր ջրից ելնելիս:

4.Շռայլորեն տալիս է,

Շռայլորեն էլ տանում.

Տվածով չի գոհանում,

Տարածով չի կշտանում:

5.Սև թելն եմ կծկում՝

Սպիտակ կտավն է մեծանում,

Սպիտակ թելն եմ կծկում՝

Սև կտավն է մեծանում:

6.Թե շուռ տաս՝ չի շրջվի,

Ջուրն ընկնի՝ չի թրջվի,

Քամու հետ չի տարվի նա,

Հրի մեջ չի այրվի նա:


7.Չորս եղբայրներ են.

Մեկը մեռնում է՝ չի վշտանում,

Մեկը ուտում է՝ չի կշտանում,

Մեկը փռվում է՝ վեր չի կենում,

Մեկն էլ գնում է՝ ետ չի գալիս:

8.Շեկլիկ մուշտակ ունի հագին,

Պոչը՝ երկար, փմփուշ ու տաք,

Թե իրեն էլ չհավատաք,

Գոնե պոչին կհավատաք:

9.Դղյակներ էլ ունենաս

Այդ տունն է քոնը,

Թեկուզ տուն էլ չունենաս

Այդ տունն է քոնը:


10.Ճերմակ սարեր,

Սև-սև այծեր,

Հազր տարվա անմահ կայծեր:

2

57

1141