Copy SMS

Առակ մաս 1


Առակ  մաս 1 - առակ, պատմություն


Կար մի աշխարհակալ իշխանավոր: Նա ուներ մի շատ գեղեցիկ տղա: Իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն՝ իմ գահը ժառանգող գեղեցիկ թոռներ ունենամ: Գնաց բերեց մի գեղեցիկ հարս, և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ ու հարսը մնաց: Նա ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե կա՞ իրավունք: Նրանք ասացին, թե իրավունք չկա, որ հայրը հարսին առնի: Նա չկամեցավ լսել նրանց, գտավ մի լավ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին.

—Աշխարհում յոթանասուներկու ազգ կա, և նրանցից ո՛չ մեկին չի հասնում, իսկ քեզ կհասնի:

Եվ իմաստունն ասաց.

— Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ:

Նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի:

Այն ժամանակ իմաստունն ասաց.

—Որովհետև դու ամեն ազգից դուրս ես. քեզ վրա իշխանություն չկա, ինչ կամենաս՝ կարող ես անել:

2

4

914

  • 2012-07-09 19:46:36
    (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
  • (լավ) ,,,,,,,,, (պարել) (պարել)
    • Nare
      2012-07-09 20:12:56
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ★Lusine★
    2012-07-09 20:56:25
    (լավ) (լավ)