Copy SMS

Ո՜չ տխրությանը..

Ո՜չ տխրությանը.. - տխրություն, խոսքեր


  Աղջիկները, որպես կանոն, տխրում են ավելի շատ, քան տղաները: Ինչու՞: Ամեն ինչ շատ պարզ է: Տղամարդիք տխրելու համար ավելի քիչ ժամանակ են ունենում, քան կանայք: Միայն թե պետք չէ մտածել, որ տղաները անսիրտ հիմարներ են՝ ոչ, ոչ և ևս մեկ անգամ ոչ: Նրանք ավելի խոցելի են, քան մենք: Ուղղակի մեր տղամարդիկ կարողանում են իրենց զբաղեցնել այլ, ավելի լուրջ բաներով, գործերով, քան տխրությունն է: Նրանք կարողանում են այնպես պլանավորել իրենց կյանքը, որ թախծի ու այլ բացասական էմոցիաների համար ժամանակ չմնա: Ուրեմն եկեք նրանցից օրինակ վերցնենք: Բավական է տառապել ձանձրույթից ու անգործությունից և որպես հետևանք՝ տխրել: Սկսեք ձեր կյանքում մեկ մեծ ու հիմնավոր նպատակ դնելուց, հետո բաժանեք ավելի փոքր նպատակների և հետո ևս մեկ անգամ փոքրացրեք նպատակաների չափը և կամաց-կամաց հասեք այդ մեկ մեծ ու հիմնավոր նպատակի իրագործմանը: Ուղղակի հիանալի կլինի, որ ամեն օրվա համար դուք ունենաք մի նպատակ ու ամբողջ ուժով ձգտեք դեպի դա: Այդ նպատակը կարող է լինել նույնիսկ ամբողջ դասերը արագ սովորելը, ինչ-որ բանաստեղծություն հորինելը, գեղեցիկ նկար նկարելը և այլնը: Հետևեք ձեր տնային կենդանիների՝ շունիկներ ու կատուների բարեկեցիկ կյանքին, խնամեք, դարձրեք կյանքը նրանց համար զվարճալի և շատ խաղացեք նրանց հետ: Մի մոռացեք նաև մոտիկ մարդկանց մասին, նրանց էլ է ձեր ուշադրությունը պետք: Ու հիշեք, ամեն ինչ վերադառնում է, ոչինչ չի անցնում հենց այնպես... Ինչ-որ մեկին ձեր ուշադրությունը տալով դուք կստանաք փոխադարձ ուշադրություն՝ թեկուզ ուրիշից: Ու դա ճիշտ է: Պետք չէ մոռանալ, որ մտքերը նյութականացվում են, այսինքն մտքերը դառնում են քայլեր: Եթե դու տխրում ես հիմա, կտխրես նաև հետո և ամեն րոպեի հետ զուգահեռ կդառնաս ավելի դժբախտ: Իսկ եթե դու մտածես լավի մասին, ապա րոպե առ րոպե քո կյանքը կդառնա լավը, բարեկեցիկ, փայլուն: Նվիրիր քո հարազաներին սեր և մի միոռացիր քո մասին: Չէ՞ որ սերն այն է, ինչին դու արժանի ես: Արեք այնպես, որ ոչ ձեր մտքերում, ոչ ձեր կյանքում, տեղ չլինի, պատճառ ու ցանկություն չլինի տխրելու...Իսկ եթե հանկարծ մի օր ցանկանաք տխրել, թող դա լինի երջանկությունից... Թող լինի այնպիսի տխրություն, որից հոգիդ իրեն կզգա թեթևացած ու հանգիստ... ))

Նյութը հեղինակային չէ

9

21

894

  • ANIKO
    2012-07-09 14:01:12
    :)
  • ℳ ℯ ℛ ყ ♥
    2012-07-09 14:02:32
    Լավներ :) Ապրեսս (լավ)
    • Nare
      2012-07-09 14:03:11
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • BOO in CoPYPAsTE....Սաթեն
    2012-07-09 14:03:37
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ★Lusine★
    2012-07-09 14:08:34
    (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ☆★❤LIAN❤☆★
    2012-07-29 10:31:57
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Նարե
      2012-07-29 10:33:14
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • ☆★❤LIAN❤☆★
        2012-07-29 10:33:36
        (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի)
  • Մարիամ
    2012-07-29 10:32:49
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Նարե
      2012-07-29 10:33:04
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Մարիամ
    2012-07-29 10:34:35
    սրանից հետո պետքա բոլոր քոփիփաստցիները ուրաղ լինեն (բռավո) (բռավո) (բռավո) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա)
    • Նարե
      2012-07-29 10:35:06
      իհարկե միշտ
      • Մարիամ
        2012-07-29 10:43:11
        դե տխուր բաներից չենք խոսալու
      • Նարե
        2012-07-29 10:44:44
        բայց կյանքը առանց տխրության ես չեմ պատկերացնում
      • Մարիամ
        2012-07-29 10:46:13
        բայց նաև առանց ուրախության
      • Նարե
        2012-07-29 10:48:19
        կյանքում ամեն ինչ էլ հարկավոր է թե՛ ցավ թե՛ ուրախություն թե՛ տխրություն
      • Մարիամ
        2012-07-29 10:49:19
        ճիշտ ես (բռավո) (բռավո) (բռավո) O:)
      • Նարե
        2012-07-29 10:50:26
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Մարիամ
    2012-07-29 10:50:54
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Նարե
      2012-08-26 12:49:31
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)