21-րդ դարի ռմբարկուները
Իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան գլխավորում է 21-րդ դարի լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հաշվարկը կատարվում է Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից։ Կազմակերպությունն այս արդյունքը որոշելիս հաշվի է առնում բոլոր այն գոլերը, որոնք ֆուտբոլիստները խփել են հավաքականների կազմում և ակումբային մայրցամաքային մրցաշարերում 2001 թվականից հետո: Տարեցտարի բոլոր այդ ցուցանիշները գումարվում են, որի արդյունքում 21-րդ դարի վերջում կպարզվի հարյուրամյակի լավագույն ռմբարկուն: Առաջին ֆուտբոլիստը, ով համաշխարհային ասպարեզում հասել է 100 գոլի ցուցանիշին, կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան է։ Հիշեցնենք, որ Դրոգբան անցած ամիս լքել է անգլիական «Չելսին» և տեղափոխվել է չինական «Շանհայ-Շենհուա»:
1. Դիդյե Դրոգբա (Կոտ Դ’Իվուար) 100
2. Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) 90
3. Ռուդ վան Նիստելրոյ (Նիդեռլանդներ) 87
4. Տյերի Անրի (Ֆրանսիա) 85
5. Սամուել Էտո’Օ (Կամերուն) 84
6. Լիոնել Մեսսի (Արգենտինա) 84
7. Դավիդ Վիլյա (Իսպանիա) 84
8. Ռաուլ (Իսպանիա) 78
9. Կրիշտիանո Ռոնալդու (Պորտուգալիա) 76
10. Ֆլավիու Ամադու (Անգոլա) – 75
Ամենազգացմունքային . . .♥
2012-07-12 11:02:09I am Sorry ты не в моей Love story
2012-07-12 11:02:59Ամենազգացմունքային . . .♥
2012-07-13 10:16:38Սիրահարիքս
2012-07-13 10:20:14Ռեպի Մեծ Ֆանատ
2012-09-22 13:45:17