Copy SMS

Երջանկություն

Երջանկություն - երջանկություն, մտքեր



Երջանկությունն այն վիճակն է, որին ձգտում է յուրաքանչյուրս։Չենք հավատում այն երջանկությանը, որն իրեն-իրեն մեր ձեռքն է ընկնում։ Ստացվում է՝ փոխանակ վայելենք մեզ տրվածը, սկսում ենք ինքներս մեզ համար դժվարություններ ու տառապանքներ ստեղծել, հետո հերոսաբար հաղթահարել դրանք և նոր միայն մեզ երջանիկ զգալ։Երջանիկ լինելը նույնպես նպատակ է. իսկ նպատակին հասնելու համար պետք է պայքարել։ Կարգավորեք ձեր մտքերը, փորձեք հասկանալ՝ ինչն է կյանքում ձեզ հաճույք պարգևում։ Կազմեք այն ամենի ցուցակը, ինչը ձեզ հաճելի է, և առանց ինչի ձեր առօրյան հաստատ ավելի մոխրագույն կլիներ, քան հիմա է։ Դա կարող է լինել հարևանների հետ սրճելը, ընկերուհիների հետ քաղաքում զբոսնելը, գնումներ անելը, կամ, ասենք, կարուձևն ու խմորեղեն պատրաստելը։ Եթե ցանկություն չունեք այդ օրը ըկերուհիների կամ բարեկամների հետ հանդիպելու, պարզապես հրաժարվեք։ Անգամ հլու-հնազանդ հայ կինը կարող է ժամանակ առ ժամանակ իրեն նման շռայլություն թույլ տալ և հաշվի առնել նախ և առաջ սեփական ցանկությունները։Երջանկությունը սկսվում է սեփական անձի հետ համերաշխությունից։ Անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր մարդ ունի և՛արժանիքներ, և՛ թերություններ։ Սկսեք ճանաչել ձեր արժանիքները և վերափոխել թերությունները։

Երջանկություն - երջանկություն, մտքեր

Երջանկություն - երջանկություն, մտքեր

13

58

913