Copy SMS

Սենեկա Կրտսեր

Սենեկա Կրտսեր - մտքեր, հայտնի, մարդիկ, աֆորիզմներ



  • Լավագույն  մտքերը  ընդհանուրի  սեփականությունն  են:



  • Բարոյականության  գլխավոր  պայմանը  բարոյական  դառնալու  ցանկությունն  է :



  • Մեր  բարոյական   պարտականությունների  շրջանակն  ավելի  լայն  է  օրենքի  հրահանգավորումներից :

  • Շատերը  ստում  են  նրա  համար  , որ  խաբեն  , ուրիշներն  էլ  որովհետև  խաբված  եմ :

  • Ստախոսը  ստում  է  նաև  այն  ժամանակ  , երբ  դրա  համար  առիթ  չունի  , միմիայն  սովորության  ուժով :



  • Երբ բանականությունը մեզ թողնում է անգիտության մեջ, ստիպված տրվում ենք պատահմունքի կամքին: 



  • Մենք շատ բան չենք խիզախում ձեռնարկել ոչ թե նրա համար, որ դժվար է: Այն հատկապես դժվար է նրա համար, որ մենք չենք խիզախում ձեռնարկել:



  • Մարդն իր ընդունակությունները կարող է իմանալ՝ միայն փորձելով դրանք կիրառել գործի մեջ: 

  • Մենք հաճախ ավելի լավ ենք գլուխ հանում ուրիշի, քան մեր սեփական գործերից:



  • Որոշ գործերի մեծությունն այնքան նրանց չափերը չեն, որքան նրանց պատեհաժամությունը:



  • Մեր կողմից ձեռնարկվող գործերը հարկավոր է համապատասխանեցնել մեր ուժերին:

4

2

1241