Copy SMS

Տրամաբանական հարցեր և խնդիրներ

Տրամաբանական հարցեր և խնդիրներ - հետաքրքիր, խաղ, տրամաբանություն, դժվար, հարցեր


1.Աննայի սեղանին ընկավ թղթե ինքնաթիռ, որի վրա նկարված էին կարմիր սրտիկներ: Կար նաև գրություն. «Դու մեր դասարանի ամենագեղեցիկ աղջիկն ես»: Աննան շրջվեց ետ ու նայեց հետևի նստարաններին նստած Դավիթին, Կարենին ու Արամին:
-Ձեզնից ո՞վ է ինձ այսպիսի հաճոյախոսություններ անում:
-Կարենն է,- ասաց Դավիթը:
-Ես ոչ մի նման բան չեմ արել,- արդարացավ Կարենը:
Իսկ Արամն ասաց, որ այդ ինքնաթիռի հետ ոչ մի կապ չունի:
Աննայի ընկերուհին` Անին ծիծաղեց` ասելով, որ նրանցից երկուսը խաբում են:
Այսպիսով, ո՞վ է Աննայի գաղտնի երկրպագուն:

2.Աշոտ պապիկի տուն հյուրեր են գալիս. երկու պապիկ, երկու տատիկ, երեք հայրիկ, երեք մայրիկ, երեք որդի, երեք դուստր,  մեկ սկեսուր, մեկ սկեսրայր, մեկ հարս, երկու եղբայր, երկու քույր:
Արդյոք  նրա հյուրերն այդքան շա՞տ էին:

3.Այլմոլորակայինների ուղարկած ռոբոտը կարողացավ հաշվել Կարենի, Արմենի և պարոն Պողոսյանի մազերի քանակը: Պարզվեց, որ Կարենի ու պարոն Պողոսյանի մազերի քանակը միասին Արմենի մազերի քանակից 100-ով շատ է:
Ի՞նչ գույն ունեն պարոն Պողոսյանի մազերը, եթե Արմենի մազերի քանակը 100-ով պակաս է  Կարենի մազերի քանակից:

4.Օրերից մի օր Թումանյանի կինը` Օլգան,  Ղազարոս Աղայանին բողոքում է որ իր ամուսինը` Թումանյանը, աշխատում է օրուգիշեր, տուն չի գալիս...
Թումանյանը բողոքները լսելով, պատասխանում է կատակով.
-Տուն չեմ եկել, չեմ եկել, 10 անգա՞մ էլ չեմ եկել:
Ինչու՞ հատկապես 10 անգամ:

5.Մի առավոտ, տղամարդը նկատում է, որ իր մեքենայի անիվներից մեկի մեջ օդ չկա: Չնայած ամեն ինչին, նա նստում է մեքենան և գնում աշխատանքի, այնուհետև վերադառնում տուն: Աշխատանքի վայրը գտնվում է տնից 150 կմ հեռավորության վրա:
Հարց՝ ինչպե՞ս նա կարողացավ անցնել այդքան երկար ճանապարհ, եթե նա նույնիսկ չլիցքավորեց անիվը օդով:
 

6.Ամերիկյան ոստիկանների մեքենաների մեջ պարտադիր է ունենալ 1բլոկ Coca-Cola
Ինչի՞ համար են դա օգտագործում: 

7.Կինը վճարեց բժշկին 1000 դր: Կինը բժշկի քույրն էր, բայց բժիշկը կնոջ եղբայրը չէր:
Ինչպե՞ս է այսպես ստացվում:
 

8.Ալիսան <> աշխարհում մոռացել էր, թե այդ օրը շաբաթվա որ օրն է, նա հարցրեց առյուծին (առյուծը ստում էր միայն երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի): Առյուծը պատասխանեց, որ երեկ իր ստելու օրն էր, Ալիսան շարունակելուվ ճանապարհը հանդիպեց գայլին որը ստում էր հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ: Գայլը նույնպես ասաց որ երեկ իր ստելու օրն  էր,
շաբաթվա ո՞ր օրն էր Ալիսան հանդիպել առյուծին և գայլին:
 

9.Ի՞նչ է դռան և պատուհանի արանքում:
Ո՞ր ծառին է նստում ագռավը անձրևի ժամանակ:
Քանի՞ ձու կարող ես ուտել, երբ ստամոքսդ դատարկ է:
Ո՞ր ձեռքով է ավելի հարմար խառնել թեյը: 

Հ.Գ (9-րդ կետի հարցերին մի փոքր հումորով մոտեցեք): 

5

99

28693