Copy SMS

Աշխարհի ամենաբարձր լեռնագագաթները (լավագույն տասնյակ)

Աշխարհի  ամենաբարձր  լեռնագագաթները  (լավագույն տասնյակ) - աշխարհ,  ամենաբարձր,  լեռնագագաթներ


Երկիր մոլորակի վրա բազմաթիվ լեռնագագաթներ կան: Ձեզ եմ ներկայացնում այդ բազմության լավագույն տասնյակին:

10-րդ տեղում. Անապուրնա

Աշխարհի  ամենաբարձր  լեռնագագաթները  (լավագույն տասնյակ) - աշխարհ,  ամենաբարձր,  լեռնագագաթներԱնապուրնա լեռնագագաթը բարձրությամբ 10-րդն է աշխարհում, գտնվում է Նեպալում: Նրա բարձրությունը 8091 մ. է: Տեղակայված է Հիմալայան լեռնաշղթայում եւ մտնում է համանուն լեռնազանգվածի կազմի մեջ: Լեռնազանգվածը ներառում է 13 լեռ, 7000 եւ ավելի մետր բարձրությամբ եւ 16 լեռ ավելի քան 6000 մետր: Հետաքրքիր փաստ է, որ այս մարդկության կողմից առաջին հաղթահարված բարձրությունն է եղել (1950 թ.): Ֆրանսիացի լեռնագնացները, ովքեր մտադիր էին բարձրանալ Դխաուլագիրի լեռը, միջավայրի ուսումնասիրությունից հետո ապահովության նպատակով բարձրացել են հենց այս լեռը: Այնուամենայնիվ այս լեռը հանդիսանում է ամենաբարձրերի մեջ ամենավտանգավորը:

9-րդ տեղում. Նանգապարփատ

 

Աշխարհի  ամենաբարձր  լեռնագագաթները  (լավագույն տասնյակ) - աշխարհ,  ամենաբարձր,  լեռնագագաթներՆանգապարփատ լեռնագագաթը բարձրությամբ 9-րդն է աշխարհում: Նրա բարձրությունը 8162 մ. է: Այն եւս գտնվում է Հիմալայներում (հյուսիս-արևմուտք), Հինդ Քաշմիր եւ Աստոր գետերի մեջտեղում: Հանդիսանում է ամենավտանգավոր մեկը: ՚2011 թվականի տվյալներով այս լեռան վրա մահացել է մոտ 64 մարդ:

8-րդ տեղում. Մանասլու

 

Աշխարհի  ամենաբարձր  լեռնագագաթները  (լավագույն տասնյակ) - աշխարհ,  ամենաբարձր,  լեռնագագաթներՄանասլու լեռնագագաթը հանդիսանում է բարձրությամբ 8-րդ գիգանտը: Նրա բարձրությունը 8156 մետր է: Այս լեռը եւս գտնվում է Հիմալայան լեռնաշղթայում (Նեպալ): Կազմված է երկու գագաթներից՝ Հարավային Մանասլու 8156 մ. եւ Հյուսիսային Մանասլու 7157 մ.:

7-րդ տեղում. Դխաուլագիրի

 

Աշխարհի  ամենաբարձր  լեռնագագաթները  (լավագույն տասնյակ) - աշխարհ,  ամենաբարձր,  լեռնագագաթներԴխաուլագիրի լեռնագագաթը հանդիսանում է 7-րդը աշխարհի ամենաբարձր լեռնագագաթների ցանկում, ունենալով 8167 մետր բարձրություն: Անհավանական է, սակայն այս լեռը եւս գտնվում է Հիմալայներում (այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես բոլոր գիգանտ բարձրությունները գտնվում են Հիմալայներում):  Դխաուլագիրի լեռնազանգվածը կազմված է 11 լեռներից, որոնցից գլխավորը անցնում է 8000 մետրը, մնացածները անցնում են 7000 մետրը: Անվանումը թարգմանվում է, որպես :

6-րդ տեղում. Չո-Օիյու

 

Աշխարհի  ամենաբարձր  լեռնագագաթները  (լավագույն տասնյակ) - աշխարհ,  ամենաբարձր,  լեռնագագաթներՉո-Օիյուն 6-րդն է աշխարհի բարձրագյունների մեջ, ունենալով 8201 մետր բարձրություն: Լեոնազանգվածը գտնվում է Նեպալի եւ Չինաստանի սահմանին (սակայն միեւնույն է Հիմալայներում է): Նեպալի կողմից շատ վտանգավոր բարծրություններ են, այդ պատճառով այն բարձրանում են միայն Տիբեթի կողմից:

5-րդ տեղում. Մակալու

 

Աշխարհի  ամենաբարձր  լեռնագագաթները  (լավագույն տասնյակ) - աշխարհ,  ամենաբարձր,  լեռնագագաթներՄակալու լեռը մտնում է աշխարհի ամենաբարձր լեռների լավագույն հնգյակում: Այն ունի 8481 մետր բարձրություն: Այն եւս գտնվում է Հիմալայներում: Երկու գագաթներն էլ, որոնցից այն կազմված է, գորազանցում են 8000 մետրը: Այս դեպքում խոսքը գնում է նրա գլխավոր գագաթի մասին: Մյուս գագաթի բարձրությունը հասնում է 8010 մետրի:

4-րդ տեղում. Լհոցզե

 

Աշխարհի  ամենաբարձր  լեռնագագաթները  (լավագույն տասնյակ) - աշխարհ,  ամենաբարձր,  լեռնագագաթներԼհոցզեն 4-րդ գիգանտն է: Նրա բարձրությունը հասնում է 8516 մետրի: Դժվար չի գուշակել, որ սա հերթական Հիմալայան լեռնազանգվածն է: Տարածվում է Նեպալի եւ Չինաստանի մեջտեղում: Հետաքրքիր փաստ է, որ 2003 թվականին Լհոցզե լեռնազանգված են բարձրացել 243 լեռնագնաց, որոնցից 11-ը զոհվել են:

3-րդ տեղում. Կանչենջանգա

 

Աշխարհի  ամենաբարձր  լեռնագագաթները  (լավագույն տասնյակ) - աշխարհ,  ամենաբարձր,  լեռնագագաթներՀաղթանակածների եռյակը բացում է Կաչենջանգա լեռնագագաթը, որը 3-րդն է գիգանտների աշխարհահռչակ ցանկում: Ծովի մակարդակից գտնվում է 8586 մետր բարձրության վրա: Չնայած, որ Կանչենջանգա լեռնագագաթը գտնվում է Հիմալայներում, սակայն այս անգամ Նեպալի եւ Հնդկաստանի սահմանին: Լեռնազանգվածը կազմված է 5 բարձրակետերից, դրա համար նշանակում է : Նեպալի լեգենդներից մեկի համաձայն Կանչենջանգան կին է, դրա համար նա սպանել է բոլոր այն կանանց, ովքեր փորձել են հաղթահարել այս լեռնազանգվածը: Միակ կինը, ով կարողացել է գրավել այս գիգանտին, դա եղել է բրիտանացի լեռնագնացուհի Ջեննետ Հարիսոնը 1998 թվականին: Սակայն ցավոք կես տարի անց Դխաուլագիրի լեռնազանգված բարձրանալուց մահացել է:

2-րդ տեղում. Չոգորի

 

Աշխարհի  ամենաբարձր  լեռնագագաթները  (լավագույն տասնյակ) - աշխարհ,  ամենաբարձր,  լեռնագագաթներՎերջապես մենք հասանք այն լեռնը որը չի գտնվում Հիլայներում: Չոգորին 2-րդն է լավագույն տասնյակում, ունենալով 8611 մետր բարձրություն: Չոգորին գտնվում է Քաշմիրում, Չինաստանի սահմանին: Չոգորին Կարակորում լեռնազանգվածի գագաթներից մեկն է: Այն վտանգավորության աստիճանով 2-րդն է: Չոգորիի մահացության գործակիցը կազմում է 25%:

1-րդ տեղում. Էվերեստ (Ջոմոլունգմա)


Աշխարհի  ամենաբարձր  լեռնագագաթները  (լավագույն տասնյակ) - աշխարհ,  ամենաբարձր,  լեռնագագաթներՎերջապես միակն ու անկրկնելին լավագույն տասնյակում. Էվերեստ, ծովի մակարդակից 8848 մետր բարձրությամբ: Այս բարծրությունից բացվում է հրաշալի տեսարան դեպի մյուս բարձրակետերը որոնք գտնվում են կողք-կողքի: Ջոմոլունգման գտնվում է Հիմալայան լեռնաշղթայում: Տեղակայված է Նեպալի եւ Չինաստանի միջեւ: Քանի որ Էվերստը ունի աշխարհի ամենաբարձր կետը, նրա վրա փչում են ամենաուժեղ քամիները 200կմ/ժ արագությամբ: Իսկ ջերմաստիճանը գիշերը կարող է հասնել մինչեւ -60 աստիճան: Տիբեթերենից Ջոմոլունգմա թարգմանաբար նշանակում է : Էվերեստ անվանումը գալիս է Բրիտանական Հնդկաստանի երկրաբանության խմբի ղեկավար Ջորջ Էվերեստի ազգանունից: Նման անվանման առաջարկությունը արել է նրա աշակերտ Էնդրյո Վոն: Ամեն տարի բազմաթիվ տուրիստներ են բարձրանում դեպի Էվերեստ, այդ պատճառով այն դարձել է աղբապատ: 2006 թվականի դրությամբ գրանցված է 3,050 լեռնաբարձրացում և 203 մահ լեռան վրա: Լեռան պայմանները այնքան դժվար են փրկարարների համար, որ մահացածների դիակների մեծ մասը մնում է լեռան վրա:

14

24

3067