Աշխարհի ամենակարճ երգը և մի քանի հետաքրքիր փաստեր...
Մարոկուհի Զարա Աբուտալիբը 46 տարի իր մեջ կրել է չծնված փոքրիկին: Զարա Աբուտալիբի անհավանական պատմությունը սկսվել էր դեռեւս 1955թ.-ին, երբ կնոջ մոտ սկսվեցին նախածննդաբերական ցավերն ու նա գնաց հիվանդանոց «ազատվելու» համար: Այնտեղ Զառայի աչքի առաջ մահացավ մի կին, ով քիչ առաջ էր ծննդաբերել, ինչի հետեւանքով նա այնպես վախեցավ, որ որոշեց վերադառնալ տուն: Մարոկոյիմշակույթում գոյություն ունի հավատ, որ երեխան կարող է երկար ժամանակ անվնաս մնալ մոր արգանդում, իսկ Զարան այն մարդկանցից էր, ով անկասկած հավատում էր այդ միֆին: Նա 40 տարի շարունակ իր արգանդում էր պահում երեխային, մինչեւ որ ուժեղ ցավերի պատճառով որոշեց դիմել բժիշկների օգնությանը: Հետազոտությունից պարզ դարձավ, որ Զարան տարել է ընդհատված հղիություն: Պտուղը հասունացել էր սխալ հատվածում ու ժամանակի հետ ընդհատվել: 

Աոկիգախարան` անտառ է ինքնասպանների համար: Աոկիգախարա անտառը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կզզում: Դեւռեւս միջնադարում այն համարվում էր չար ոգինրի եւ ուրվականների հավաքատեղի: XIX-րդ դարում Ճապոնիայի աղքատ ընտանիքները այստեղ էին բերում ու թողնում իրենց ընտանիքի ծերերին կամ երեխաներին, որոնց այլեւս չէին կարողանում կերակրել: Այսօր արդեն անտառը համարվում է ճանաչված վայր ինքնասպանների համար: Ինչպես նշում է`embjapan.ru-ուն`տարեկան հայտնաբերվում է 70-100 դիակ: Անտառի սկզբի մասում կա մի ցուցատախտակ, որի վրա գրված է. «Ձեր կյանքը անգնահատելի պարգեւ է ձեր ծնողների կողմից: Մտածեք նրանց ու ձեր ընտանիքի մասին: Դուք չպետք է տառապեք միայնության մեջ: Զանգահարեք մեզ 22–0110»:
Կոստա Ռիկայում շենքերն ու տները չունեն հասցեներ :Այնտեղի բնակիչները շատ են բողոքում կապված այդ անորուշության հետ, քանի որ բացատրելու համար իրենց բնակավայրի տեղը նրանք միշտ ստիպված են լինում լարել իրենց երեւակայությունն ու փորձել համեմատաբար ճիշտ ներկայացնել բնակության վայրը:
Չինաստանում ապրում է իրական սուպերհերոսուհի Chinese Redbud Woman անունով: Խորհրդավոր կինը հատուկ հագուստով եւ կապույտ դիմակով ժամանակ առ ժամանակ հայտնվում է քաղաքի տարբեր վայրերում եւ տարատեսակ օգնություն է ցուցաբերում կարիքավոր մարդկանց:

Բարրի Ուոթսոնը ամուսնացել եւ կնության է գնացել միեւնույն կնոջը: Բարրին դեռ փոքր ժամանակվանից հակված է եղել կանացիության եւ գրեթե միշտ գտնվել է կանանց շրջապատում: Երբ մայրը տանը չէր լինում, նա իր վրա էր փորձում մոր շորերը ու անգամ մեկնում էր քաղաքից, որպեսզի կարողանա անծանոթ միջավայրում հանգիստ կրել կանացի հագուստներ: Հետագայում իր սեռական կողմնորոշումը բուժելու համար նա ամուսնանում է Էնն անունով կնոջ հետ: Ժամանակի հետ նրա կանացի սովորույթները նկատելի են դառնում նաեւ կնոջ համար: Բարրին ստիպված է լինում խոստովանել ողջ ճշմարտությունը ու խնդրում Էննին նորից պսակադրվել: Բարրի Ուոթսոնը փոխում է իր սեռը եւ 2011թ.-ին նրանք նորից պսակադրվում են, բայց այս անգամ արդեն կին ու կին:
Գոյություն ունի մատների լաք հատուկ տղամարդկանց համար: Դրանից օգտվում են այնպիսի համաշխարհային դեմքեր, ինչպիսի՝ք Դեվիդ Բեքհեմը, Ջոնի Դեփը, արքայազն Գարին եւ շատայլ հայտնիներ: (Alpha Nail) լաքը միտված է ընդգծելու անձի տղամարդկությունն ու իր կողմ գրավելու կանանց: Ըստ nastakane.com-ում տեղ գտած ինֆորմացիայի`լաքի միջին արժեքը կազմում է $10, իսկ գույները բացառապես սեւ, մետալիկ, գորշ են:
Հայտնի «LIFE» ամսագրի առաջին համարի (1936թ) շապիկին պատկերված էր մի նորածին Ջորջ Սթորի անունով, իսկ գլխագիրը կոչվում էր ‘Life Begins!’ (Կյանքը սկսվում է). Ամսագրում ժամանակի հետ հաճախ էր անդրադարձ կատարվում Ջորջին, նրա կյանքում պատահող կարեւոր իրադարձությունններին: 2000թ.-ին,երբ հայտարարվեց ամսագրի փակման մասին, նույն տարվա հուլիս ամսին Ջորջը սրտի անբավարարվածությունից մահացավ: Ամսագրի վերջին համարը դուրս եկավ ‘A Life Ends’.(Կյանքը ավարտվեց) գլխագրով, հայտնում է life.tumblr.com-ը:
Հայազգի մեծ գրող Պարույր Սեւակը իր առաջին ոտանավորը գրել է 11 տարեկանում` ոգեշնչվելով Տուրգենեւի «Առաջին սեր» պատմվածքից: Աղբյուրը`Պարույր Սեւակ Երկերի ժողովածու Հատոր 5:
ᔕm♀ℓer ᔕ♥nล
2012-07-11 21:42:34BOO in CoPYPAsTE....Սաթեն
2012-07-11 21:48:52ℳ ℯ ℛ ყ ♥
2012-07-11 21:43:58BOO in CoPYPAsTE....Սաթեն
2012-07-11 21:55:39SaTeNik:)
2012-07-11 21:48:15BOO in CoPYPAsTE....Սաթեն
2012-07-11 21:51:11BOO in CoPYPAsTE....Սաթեն
2012-07-11 21:51:12♥Սյուզկա♥
2012-07-11 21:49:40BOO in CoPYPAsTE....Սաթեն
2012-07-11 21:51:26BARCULUS
2012-07-11 21:50:08BOO in CoPYPAsTE....Սաթեն
2012-07-11 21:51:52○O MaYnE O○
2012-07-11 21:52:47BOO in CoPYPAsTE....Սաթեն
2012-07-11 21:55:18○O MaYnE O○
2012-07-11 21:56:12BOO in CoPYPAsTE....Սաթեն
2012-07-11 21:57:11Վահագ
2012-07-11 22:34:23BOO in CoPYPAsTE....Սաթեն
2012-07-12 10:37:12