Copy SMS

Դու ես մեղավոր…

Դու ես մեղավոր… - բանաստեղծություն, սեր, կյանք


Թե մոռանում եմ նախկինում պայծառ, 
Ինձ վեհ թվացող աչքերդ լուսե`
Դու ես մեղավոր, 
Որ դարձար խավար, 
Ինքդ ճախրեցիր երկնքից ներքև, 
Քեզ ցած նետեցիր`
Փոքրիկ թվացող ծովին հասնելու, 
Ինքդ հեռացար սիրո օվկիանից, 
Ինքդ մոռացար…

Մեղավոր չեմ ես, որ ամեն անգամ
Աստղահետքերով փոշոտված ճամփան
Կիսատ ես անցնում, 
Դառնում ես սկզբին` տխուր, գլխիկոր, 
Դու ես մեղավոր… 

Մեղքը` վարակիչ, դաժան մի գազան, 
Դարանակալվել հոգուս խորքերում`
Ինձ ձայն է տալիս, քո մասին պատմում…

Ես մեղավոր եմ…բայց` քեզնից հետո…

9

8

852