Copy SMS

Ինչպես կինոթատրոնում ազդել մարդկանց վրա

Ինչպես կինոթատրոնում ազդել մարդկանց վրա - կինոթատրոն, հումորային,



  • Ադիբուդին շաղ տվեք օդում ու բացականչեք. «Ձյու՜ն է գալիս»:

  • Ամոթանք տվեք հետևի շարքում նստած համբուրվող զույգերին:

  • Ոգևորված ծափ տվեք, երբ դրական հերոսին մի վատ բան է լինում:

  • Ֆիլմին նախորդող գովազդի ժամանակ բացականչեք. «Առաջ տանել չի լինու՞մ»:

  • Երբ բացասական հերոսն ինչ-որ վատ բան է անում, բացականչեք. «Զգուշացե՜ք»:

  • Անհամ կատակների վրա շատ բարձր ծիծաղեք:

  • Ադիբուդի վաճառող մարդուն ասացեք, որ աղջիկների զուգարանը ջրի տակ է մնացել:

  • Բարձրաձայն գուշակություններ արեք, թե ինչ է լինելու հաջորդ կադրում:

  • Ձեր կողքին նստած մարդուն ասացեք, որ փորլուծություն ունեք և ժպիտը դեմքին աչքով տվեք:

  • Բարձրաձայն հոգոց հանեք, երբ հերոսները համբուրվում են:

  • Թիկնոց հագեք և երբ ադիբուդիի ձեր հերթն է գալիս, բղավեք. «Ես Բեթմենն եմ, հահահա» և փախչեք հեռու:

  • Ասացեք, որ ձեր կողքին չեն կարող նստել, որովհետև ձեր անտեսանելի ընկերն արդեն նստած է:

  • Ամեն անգամ, երբ կրակում են, բացականչեք. «Վայ ամա՜ն», պառկեք գետնին ու ձեռքերով ծածկեք ձեր գլուխը:

  • Շատ բարձր գլխարկ կրեք:

  • Լազերային շոու կազմակերպեք հենց էկրանի վրա:

  • Գիրք ու էլեկտրական լապտեր վերցրեք ու սկսեք կարդալ: Հենց ինչ-որ մեկը խնդրի անջատել լույսը, վրդովված բացականչեք. «Շշշշ, կարդում եմ»:

  • Էկրանի վրա ադիբուդի շպրտեք:

  • Ֆիլմի տխուր պահերին հիստերիկ ծիծաղներ արձակեք, արտասվեք ուրախ պահերին:

  • Ձեզ հետ ձեր անձնական աթոռը բերեք ու հարմար տեղավորվեք միջանցքում:

  • Մատաղի փող հավաքեք:

  • Ձեր կողքի ազատ աթոռներն օգտագործեք որպես կոնֆետ նետելու քարաձիգներ: Կոնկրետ թիրախ բռնեք դիմացի շարքից ու տեսեք, թե արդյոք կարող եք ճիշտ նշանակետին խփել:

  • Ձեզ հետ հեռակառավարման վահանակ բերեք ու բողոքեք, որ այն չի աշխատում:

  • Նստեք առաջին շարքում, հենց ֆիլմը սկսվի, ճչալով դուրս վազեք:

10

37

1148

  • Emilya Yeganyan
    2012-07-13 09:46:33
    պատկերացնում եմ , որ նման բաներ անեմ ինձ ինչ կանեն կինոթատրոնում,,, ծիծաղելի էր,,, ապրես,,, լավն էին O:)
  • Im PePsI AnD I KnOw It:D
    2012-07-13 09:48:06
    ԵՂԵՕԼԱ O:)
  • -Nell
    2012-07-13 09:48:48
    (լավ) լավն էր,,,,,էխ էխ..իբր քիչ գիժ էինք մի հատ էլ սովորացնում ես ավելի գիժ լինել
    • ......
      2012-07-13 09:49:30
      ԲԱյց քեզ ովա խնդրում սովորես (ախ) ]:) ]:) (ուրախ) .................
      • -Nell
        2012-07-13 09:50:17
        :D ես անտարբեր չեմ կարող անցնել նման գժությունների կողքով :D
      • ......
        2012-07-13 09:51:04
        Աաա իիիիիիիիի հու դու գիժ չես (վատ) (վատ) :D :D :D :D :D ....................
      • -Nell
        2012-07-13 09:56:23
        :D դե չէ բայց մեկ մեկ հավեսի եմ ընկնում
      • ......
        2012-07-13 09:58:36
        ՀԱաա,հավեսի ընԳած գժերից ես էլի (պաղպաղակ) :D ............................
      • -Nell
        2012-07-13 09:59:15
        ահա ինչ էլ իմացար :D
      • ......
        2012-07-13 10:03:15
        Բը (լուսնաքայլ) :D ...........................
      • -Nell
        2012-07-13 10:04:15
        :D հիշում ես որ կռվեցինք՞
      • ......
        2012-07-13 10:06:14
        Բնավ (գինի) :D ..........................
    • Գոռ Հակոբյան
      2012-07-13 09:49:40
      (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • ✰ԱՆԻ✰
    2012-07-13 09:50:36
    չնայած կյանքում չեմ փորձի բայց լավն են :D :D :D :D :D :D :D
    • Գոռ Հակոբյան
      2012-07-13 09:51:41
      պիտի փորձես որ ավելի լավը լինեն (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
      • ✰ԱՆԻ✰
        2012-07-13 09:52:24
        (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • Happy End
    2012-07-13 09:51:51
    ;) exela
    • Գոռ Հակոբյան
      2012-07-13 09:52:56
      չեմ տեսել (խոնարհվել)
      • Happy End
        2012-07-13 09:53:58
        (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
  • :D :D (լավ) (լավ) :D :D
  • Es Qo Nman Ei
    2012-07-13 09:55:23
    վայ մամա ջաաաան.եթե ես տենց անեմ միանգամից Սևան են տանելու :D :D :D :D :D բայց խոստովանեմ որ էս վերջերս կինո էինք գնացել մի աղջիկ էս կետերից մի քանիսը օգտագործեց .մեկը ես իրան հոգեկանի տեղ էի դրել :D :D :D
  • artur-1991
    2012-07-13 10:02:58
    եղել ա (վատ)
  • Անի....♥
    2012-07-13 10:21:07
    Թիկնոց հագեք և երբ ադիբուդիի ձեր հերթն է գալիս, բղավեք. «Ես Բեթմենն եմ, հահահա» և փախչեք հեռու: :) :) :) :) :)
  • m .NARA
    2012-07-13 11:28:49
    :D :D :D :D (լավ)
  • Molli
    2012-07-13 11:44:32
    ստեղ մի հատ կետ բացակայում էր (լավ) (լավ)
  • ♥Սյուզկա♥
    2012-07-13 23:22:39
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • J u L i...)))FCB
    2012-07-27 12:54:00
    Մատաղի փող հավաքեք :D :D :D