Copy SMS

Մեզ բացակա չդնեք...Կոմիտաս...

Մեզ բացակա չդնեք...Կոմիտաս... -  կոմիտաս, Սողոմոն, Հայ,


                                           Սողոմոն Սողոմոնյան

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869թ. Սեպտեմբերի 26-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում:Հայ երգահան,երգիչ,երաժշտական էթնոլոգ,երաժշտագետ,վարդապետ,դասատու:Նա համարվում է ժամանակակից հայ դասական երաժշտության հիմնադիր:Կոմիտասը ծնվել է երաժշտասեր մի ընտանիքում ուր խոսում էին միայն թուրքերեն:Նա 1 տարեկանում զրկվել է մորից,իսկ 10 տարեկանում հորից:մինչև 1881թ. ապրել է Տատի հետ:Նույն թվականին նրանց հայկական թեմի առաջնորդը Գնում է էջմիածին Եպիսոպոս օծվելու համար,և կաթողիկոսի պատվերով իր հետ է տանում կոմիտասին:20 թեկնածուների միջից ընտրվում է Կոմիտասը և սկսում ուսում ստանալ Էջմիածնի վանքում:Կոմիտասը 1890թ. դառնում է սարկավագ,1893թ. ավարտում է Գևորգյան ճեմարանը:նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի բանաստեղծ կոմիտաս Կաթողիկոսի Անունը:Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտական ուսուցիչ:1895թ.-ին Կոմիտասին տրվում է Վարդապետի աստիճան:Կոմիտասը 1890-ակկանների վերջին մեկնում է բեռլին Ալեքսանդր Մանթաշյանից թոշակ ստանալու համար ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ձեռքի տակ:1899-ին նա վերադառնում է Էջմիածին և սկսում է ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով երգելու համար։1915թ. ապրիլի 24-ին երբ հայող եղեռնը սկսվեց նա շատ ուրիշ հայ մտավորականների հետ ձերբակալվեց և բռնեց աքսորի ճամփան:Նրա լավ ընկերը Թուրք բանաստեղծ Էմիլ Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտել են Կառավարությանը և Կոմիտասը ազատվել է:Բայց նրա հավաքած աշխատանքի մի մասը կործանվել է այս դեպքերի ժամանակ և նա երբեք ամբողջովին չվերականգնվեց այս փորձությունից:Նա տեղափոխվեց փարիզ և մահացավ հոգեբուժական կլինիկայում 1935թ.:Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի Անունը:






6

1

2547

  • ℒIℒuShiK
    2012-07-13 11:26:57
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (խոնարհվել) (խոնարհվել)