Copy SMS

Շակիրա

Շակիրա - Շակիրա, գեղեցիկ, հետաքրքիր


Շակիրա Իզաբել Մեբարակ Ռիպոլլը ծնվել է 1977 թվականի փետրվարի երկուսին։Նրա մանկությունն անցել է Կոլումբիայի Բարանկիլ քաղաքում, որտեղ նա ծնվել է: Հարազատները պատմում են՝ Շակիրան դեռ 18 ամսական էր, երբ արդեն գիտեր մայրենի այբուբենը: Երեք տարեկանում նա կարողանում էր կարդալ և գրել, չորսում բավական լավ պարում էր, իսկ 5-ում արդեն գրում էր բանաստեղծություններ: Այս ամենի վրա մեծ է եղել նրա ընտանիքի ազդեցությունը:«Ես մեծացել եմ համերաշխ ու սիրառատ ընտանիքում: Մեր ընտանիքում միշտ ստեղծագործական մթնոլորտ է տիրել: Դժվար թե այդպիսի պայմաններում ես անտաղանդ մեծանայի» : Այսպիսի ընդունակությունների շնորհիվ նրան չորս տարեկանում ընդունեցին դպրոց, որի համար նա մի քանի քննություն-թեստեր անցավ: Մասնագետները Շակիրային համարեցին հրաշամանուկ: Սկզբնական շրջանում ծնողները չէին կարողանում գուշակել, թե Շակիրայի տաղանդը հատկապես որ ուղղությամբ է զարգացած. նա հոյակապ նկարում էր, չտեսնված պարում և նույնիսկ լավ ստեղծագործում:

Միայն ութ տարեկանում ծնողները նրա մեջ տեսան երգչուհու տաղանդը: Այդ տարիքում նա գրեց «Tus gafas oscuras» («Քո մուգ ակնոցը») երգը: Բացի տաղանդավոր լինելուց, Շակիրան նաև շատ գեղեցիկ էր: Նա հաղթեց «Ատլանտիկայի փոքրիկ» մրցույթում: Սակայն շնորհալիությունը, բացառիկ գեղեցկությունն ու կարողությունները ոչ մի կերպ չէին խանգարում նրա անհոգ մանկությանը: Նա խաղում էր հարևան տղաների հետ «Ոստիկաններ և գողեր» խաղը և միշտ ղեկավարի դերում էր: «Այդ տղամարդկային խաղերի մեջ էլ ձևավորվեց լիդերի, հաղթողի իմ բնավորությունը»:

Երբ Շակիրան 13 տարեկան էր, տեղի լրագրողներից մեկը ծանոթացրեց նրան SONY MUSIC ընկերության սեփականատերերից մեկի հետ: Այս ծանոթությունը շրջադարձային էր դեռահաս տաղանդի համար: Նրան անմիջապես առաջարկեց համագործակցություն, և սկսվեցին աշխատանքները Շակիրայի առաջին՝ «Մագիա» ալբոմի վրա: Չնայած Շակիրայի ձայնային տվյալներին' նրան ոչ մի կերպ չէին ներառում դպրոցի երգչախմբում: Ուսուցիչնեչից մեկը կարծում էր, որ նրա երգը նման է «այծի մկկոցի»: Այս արտահայտությունը մեծ ազդեցություն էր թողել Շակիրայի վրա, չնայած նա արդեն իսկ ձայնագրում էր առաջին ալբոմը: «Ալբոմը ես ինքս եմ տարածել: Այո՛,այո՛, մի՛ զարմացեք, ես չեմ կատակում: Ես գնում էի բոլոր ռադիոընկերությունները, առաջարկում էի մարդկանց լսել այն: Այդպիսով ալբոմս մեծ հաջողություն ունեցավ»: Հենց այս տարիքում էլ՝ 13 տարեկանում, Շակիրայի կյանքում հայտնվեց առաջին սերը: Նրա հետ Շակիրան ապրում էր նույն բակում, որտեղ մանկական խաղերից սկսելով՝ Շակիրան և Օսկար անունով այդ տղան սկսեցին հետաքրքրվել միմյանցով: «Առաջին անգամ ես հենց նրան եմ պատմել հայտնի երգչուհի դառնալու իմ երազանքի մասին»: Նրանց հարաբերությունները գուցե և շատ լուրջ շարունակություն ունենային, եթե Շակիրան չորոշեր տեղափոխվել Բոգոտա՝ մայրաքաղաք: «Իմ հարազատ քաղաքում անհնար էր հասնել հաջողության և ես համոզեցի մայրիկիս տեղափոխվել մայրաքաղաք»:

Այստեղ երգչուհին իրականացրեց իր բոլոր երազանքները: Նա մեկը մյուսի ետևից թողարկեց ալբոմներ, որոնք այնքան արագ էին տարածվում, որ Շակիրան ինքն այս առիթով մի անգամ ասել է. «Ես ինձ անկրկնելի եմ զգում: Ես հիանում եմ ինձնով, երբ տեսնում եմ մարդկանց անվերջ սպասումները իմ նոր ալբոմներին: Դրանք իմ պատկերացրածից էլ արագ են տարածվում»:

Իր երաժշտական գործունեության 20 տարիների ընթացքում՝ 1991-2011 թթ., Շակիրան թողարկում է շուրջ 15 ալբոմներ, որոնց հաջողությունները Շակիրային համաշխարհային ճանաչում են բերում: «Ես հասկացա, որ երգն իմ տարերքն է: Նա իմ ընկերն է, առանց որի ես կյանք չունեմ: Այո՛,չունեմ»: Հեռուստադիտողի համար այդքան ազատ ու անկաշկանդ աղջիկը իրականում շատ ամաչկոտ է: «Ես կարող եմ անկաշկանդ երգել բեմում, սեքսուալ պարել, բայց կյանքում ես շատ համեստ և ամաչկոտ եմ: Մի անգամ նույնիսկ հրաժարվել եմ նկարահանվել ֆիլմում, քանի որ տեսարաններից մեկում ես պետք է մերկ լինեի: Այդ պահին ես մտածեցի' իսկ ի՞նչ կլինի, եթե հայրս տեսնի այս տեսարանը»:

1995 թվականին Շակիրան նոր հարաբերություններ է սկսում «POLIGAMIA» ռոք խմբի նախկին անդամ Գուստավո Գորդիլյոյի հետ: Նրանց հարաբերությունները երկար չեն տևում' ընդամենը 5 ամիս: Երկուսն էլ աշխատանքի բերումով չէին կարողանում միմյանց ժամանակ տրամադրել: Այդ պատճառով էլ 5 ամիս անց զույգը բաժանվեց: Մինչ 2000 թվականը Շակիրայի կյանքում շատերն են էպիզոդիկ դերեր խաղում և հեռանում:

Շակիրայի դեռևս ամենաերկարատև սիրային հարաբերությունները տևել են 11 տարի:Շակիրան և Արգենտինայի նախկին նախագահի որդին' Անտոնիո դե լա Ռուան, այդպես էլ չամունացան, բայց 11 տարի շարունակ նրանք չէին իջնում լավագույն զույգ անվանակարգերից: Իսկ ծանոթացել էին նրանք ռեստորաններից մեկում' ընթրիքի ժամանակ: Շակիրան նկատել է հարևան սեղանի հմայիչ երիտասարդին, որն ընթրում էր ընկերների հետ: «Առաջին իսկ հայացքից, երբ տեսա Անտոնիոյին,մտածեցի. «Այս տղամարդը ստեղծված է ինձ համար, չնայած նա դրա մասին դեռ չգիտի: Նրա հետ հանդիպումը նման էր մեծ շահումի վիճակախաղում»:

Դեռ այդ ռեստորանում Շակիրան հասկացավ, որ Անտոնիոն իր' տղամարդու իդեալն է. «Մենք անընդմեջ հայացքներ էինք փոխանակում, բայց դա դեռ ամենը չէ: Այդ շաբաթ իմ շոուից հետո ինձ ներկայացրին Անտոնիոյին որպես իմ երկրպագու: Ես էլ համեստություն դրսևորեցի և չասացի, որ նա մեկ շաբաթ է, ինչ իմ մտքից դուրս չի գալիս»: Ծանոթությունից մեկ տարի հետո Անտոնիոն ամունության առաջարկ է անում Շակիրային: Ամուսնությունը չկայացավ, քանի որ Անտոնիոյի հայրը լուրջ խնդիրների մեջ էր: 2004 թվականին մեծ սկանդալ բարձրացավ' կապված երգչուհու ընկերոջ հետ: Tower Records արգենտինական խոշոր առևտրային ցանցը հրաժարվեց վաճառել Շակիրայի ալբոմներն իր ցանցի միջոցով: Հարցն այն էր, որ նրա Underneath Your Clothes երգի տեսահոլովակում մասնակցում էր Անտոնիոն: Ընկերությունը հայտարարել է, որ ակցիան ուղղված Անտոնիոյի, այլ ոչ թե Շակիրայի դեմ: Այս ամենը ոչ մի կերպ չխանգարեց երգչուհուն և իր ընկերոջը շարունակել գեղեցիկ սիրային հարաբերությունները: «11 տարվա ընթացքում մենք շատ ջերմ, բուռն սիրում էինք միմյանց… Դրանք մեր կյանքի ամենալավ տարիներն էին… 2010 թվականի օգոստոսին մեր համատեղ որոշմամբ բաժանվեցինք միմյանցից, սակայն շարունակում էինք աշխատել միասին' թաքցնելով իրականությունը»:

Երկար ժամանակ չանցավ, և Շակիրան գտավ ևս մեկ սրտակեր տղամարդու' իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեին: Երգչուհին ծանոթացավ Պիկեի հետ 2011 թվականի ամռանը' ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, որի բացումը կատարեց Շակիրան, իսկ իսպանացիները հաղթեցին: Զույգը չի սիրում հայտնվել ֆոտոխցիկների առաջ. «Մենք ուղղակի ուզում ենք սիրել, ապրել անհոգ ու չմտածել, թե երբ պապարացիները մեզ անհարմար դիրքով կբռնեցնեն»:

Շակիրան ընկերական հարաբերություններ ունի իր բոլոր նախկին ընկերների հետ: «Ինչո՞ւ հեռանալ միմյանցից, եթե մենք արդեն ճանաչում ենք իրար' թերություններով, առավելություններով հանդերձ: Կորցնել սիրած էակին դեռ չի նշանակում կորցնել լավ ընկերոջը»:

Շակիրան մի քանի անգամ ճանաչվել է ամենավատ հագնվող աստղերից, սակայն դա բացարձակ չի հուզում երգչուհուն: «Այո իմ պահարանը շատ սահմանափակ է: Ես կյանքի գեղեցկությունը շորի մեջ չէ, որ տեսնում եմ, ավելի բարձր արժեքներ կան, որոնք գեղեցկացնում են մարդուն…»:

Իսկ փոփոխություններ Շակիրան սիրում է: Նա հեշտությամբ սպիտակեցրեց սեւ մազերը, նույն հաջողությամբ վերադարձրեց նախկին գույնը: «Շատերը մտածում են, որ ես սպիտակեցրի մազերս, որպեսզի գրավեմ հյուսիսամերիկյան շուկան: Իրականում ինձ դուր էին գալիս իմ ժանգագույն մազերը, բայց ամեն անգամ, երբ ես լողում եմ լողավազանում, իմ շրջակայքի ջուրը դառնում էր վարդագույն: Դրանից ես ամաչում էի: Իսկ խուսափելու համար ես ամբողջովին բացացրի մազերիս գույնը»: «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ Շակիրան ճանաչվեց «Տարվա մարդ»: Նա ամենաերիտասարդ երգչուհին է, ով երբևէ ստացել է այդ տիտղոսը' ամենավարկանիշային մրցանակը լատինական երգարվեստում: «Իմ կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն էր: Ես երջանիկ եմ, շոյված և հուզված»,-ասել է երգչուհին մրցանակաբաշխության ժամանակ: Մինչ այժմ Շակիրան արդեն 7 անգամ ստացել է Գրեմմի մրցանակ և երկու անգամ՝ Grammy Latino Awards: «Շակիրայի տաղանդը յուրահատուկ է, անսովոր և տպավորիչ»,- այսպես է բնութագրում նրան նոբելյան մրցանակակիր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: «Երբեք և ոչ ոք, ինչ տարիքում էլ լինի, չի կարող երգել և պարել այնպես, ինչպես Շակիրան'զգացմունքային, անմեղ, կարծես տեղում ստեղծելով շարժումներ»,- ասում է Մարկեսը: «Իմ հաջողությունը իմ նպատակասլացությունն է: Ես առաջ եմ շարժվում առանց հետադարձ հայացք գցելու անցած ուղու սխալներին: Ինչ ինձ հարկավոր է, ես սովորում եմ իմ սխալներից, բայց երբեք դրանցից չեմ կառչում, ես միայն առաջ եմ շարժվում…»:

«Ես միշտ հավատացել եմ, որ կանայք ունեն իրավունքներ և որ նրանք բավականին խելացի են, որպեսզի կաողանան պայքարել դրանց դրա համար: Կան նաև այնպիսիք, որոնք այնքան հիմար են, որ չեն անում դա»:

«Այս կյանքում պետք է պայքարել քո տեղի համար»:

«Ես քայլող հակադրություն եմ: Ես մեկուսացած և չկրկնվող աշխարհների էլեմենտների համադրություն եմ: Ես միաժամանակ երկրային եմ և երկնային: Ես չեմ պայքարում իմ դեմ: Ես ընդունում եմ իմ բոլոր հակասությունները»:


«Ես շատ եմ երազում: Երբ ես կատարում եմ իմ մի երազանքը, անմիջապես անցնում եմ մյուսի իրագործմանը: Դա իմ աբսուրդային բնույթն է»:


 

Շակիրա - Շակիրա, գեղեցիկ, հետաքրքիր
Շակիրա - Շակիրա, գեղեցիկ, հետաքրքիր
Շակիրա - Շակիրա, գեղեցիկ, հետաքրքիր
Շակիրա - Շակիրա, գեղեցիկ, հետաքրքիր

4

14

919

  • ℳ ℯ ℛ ყ ♥
    2012-07-12 15:08:20
    Չեմ սիրում իրաաաան (լավչեմ) Բայց ապրես լավ աշխատել ես (ծաղիկ)
  • ամենավերևի նկարից հետո բաժանիչ դիր :)
  • (լավ) ,ՆԿԱրԻՑ ՀԵՏՈ ԲԱժԱՆԻչ ԴԻր............ (ծաղիկ)
  • ℳ ℯ ℛ ყ ♥
    2012-07-12 15:09:24
    Ու նկարները մի քիչ մեծոտ քցի օկ՞ ;)
  • xaratyandina
    2012-07-12 15:11:49
    լավա բաժանիչը՞
  • mard2000
    2012-07-12 15:14:17
    (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ)
    • xaratyandina
      2012-07-12 15:16:57
      ինչի՞ (ախ) (ախ) (ախ)
  • ԳոԳ
    2012-07-12 16:08:16
    ապրես լավն էր,,,, (բռավո) ես էլ Շակիրայի ֆանատն եմ 6 տարեկանից
  • xaratyandina
    2012-07-12 16:17:35
    մերսի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ես իրա ֆանատը չեմ ուղակի իրա երգերը սիրում եմ
  • Rob
    2012-07-12 18:42:43
    ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԵՄ ՍԻրՈՒՄ ԻրԱՆ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • xaratyandina
    2012-07-12 18:43:32
    շաաաաաաաաաաաաաաաատ՞՞՞՞՞՞ (լավ)