Copy SMS

Այդ ոչինչը ես եմ....

Պարզապես կարդացեք այս ստեղծագործությունը.....հավելյալ բացատրությունների կարիք չունի...

Այդ ոչինչը ես եմ.... - պատմվածք, գրականություն, հետաքրքիր


Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ: 

Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին: 

Շքախմբի առաջնորդը , գավազանը թափահարելով , գոռաց դերվիշի վրա.

-Իˆնչ ես մեկնվել մայթի վրա: Չեˆս տեսնում ով է գալիս: Վե′ր կաց, անպատկա′ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,-անվրդով պատասխանում է դերվիշը: 

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան ու հարցնում.

-Միˆթե ես քեզնից մեծ մարդ չեմ:

-Իհարկե՝ ո′չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այոˆ, թեˆ ոչ: 

-Այո:

-Դու քաղաքապետ իշխան ես,գիտեմ,որ մեծանաս,իˆնչ պիտի դառնաս,-հարցնում է դերվիշը : 

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետոˆ:

-Հետո՝ վեզիր:

-Հետոˆ:

-Փոքրարքա:

-Հետո:

-Սահմանը սա է, մեր բոլորի վրա շահը կա: Նա է ամենից մեծը:

-Ասենք թե՝ շահ դարձար,հետոˆ,- հարցնում է դերվիշը:

-Հետո ՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը: 

-Ահա այդ ոչինչը՝ ես եմ: Ոտքերիս տակից անցիր,գնա քո ճանապարհը,-նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը ու նվաղուն աչքերը գոցում....

                                                                                     ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Այդ ոչինչը ես եմ.... - պատմվածք, գրականություն, հետաքրքիրwww.youtube.com

35

95

3503

  • ars
    2013-08-03 14:19:32