Copy SMS

Անձրևի նման

Անձրևի նման - անձրև, աշուն, թախիծ


Աշնան հորդառատ անձրևի նման


Կուզեմ, որ հիմա տեղաս իմ կյանքում:


Տեղաս անխնա, տեղաս անսահման,


Ինչպես հորդառատ անձրևն է տեղում:


Աշնան խելագար քամիների պես


Կուզեմ, որ հիմա փոտորիկ դառնաս,


Անխիղճ ցրտի պես մարմնիս փարվես


ԵՎ կարոտիս պես մոլեգնած ոռնաս:


Աշնան գույների նման ներդաշնակ


Եկ երազները մեր իրար խառնենք,


ԵՍ ու ԴՈՒ կրկին մի էակ դառնանք


ԵՎ սիրո ճամփով դեպի վեր հառենք:


Աշնան նման խենթ, գիժ ու խելագար


Թող, որ մարմինս ձուլվի մարմնիդ


ԵՎ իմ կարոտի նման մոլագար


Թող որ աչքերս նայեն աչքերիդ:


Աշնան մերկացած ծառերի նման


Դողում եմ կապույտ կարոտի ցրտում,


Գուցե դու էլ ես հիմա ինձ նման


Մի ինչ-որ հեռվում կարոտից մրսում:


ՈՒրեմն աշնան անձրևի նման


Արի մենք տեղանք մեկ մեկու կյանքում,


Վայելենք աշնան թախիծն անսահման


ԵՎ սեր, որ միայն աշունն է բերում:

6

7

1030

  • Happy End
    2012-07-13 14:28:53
    miat inc nerqinov kgres et sayter@..vor qopi es anum :'( :'(
    • ★Lusine★
      2012-07-13 14:29:35
      լավ......... (ծաղիկ)
      • Happy End
        2012-07-13 14:30:26
        spasum em (լուսնաքայլ)
      • ★Lusine★
        2012-07-13 14:31:46
        ուղարկել եմ......
  • ℒIℒuShiK
    2012-07-13 16:04:12
    (լավ) (լավ)
    • ★Lusine★
      2012-07-13 19:46:32
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)