Մարդկանց և ընկերներին նյարդայնացնելու 37 ձև...
Դե հիմա ձեզ կներկայցնեմ 37 ձև ձեր ընկերներին և ծանոթներին նյարդայնացնելու համար:Գնացինք....հա իդեպ,եթե այսպիսի պոստ եղել է,ապա կներեք:
- Սովորեք Մորզեի այբուբենը և Ձեր ընկերների հարցերին պատասխանեք «տըըըըն… տըն-տըն… տըըըըըըն… տըն» ձայներով:
- Խոսեք միայն ռոբոտի ձայնով:
- Պատճենահանող սարքի (քսերոքսի ապարատի) կարգավորումները փոխեք` դարձնելով 200% ավելի փոքր, շատ մուգ և 98 օրինակ:
- Ձեր շան անունը դրեք «շուն»:
- Պնդեք, որ Ձեր մեքենայի ապակե մաքրիչները միշտ միացված լինեն` անկախ եղանակից` ասելով, որ այդպես դրանք «միշտ ֆորմի մեջ են»:
- Մի քանի քայլ հետևեք մարդկանց մաքրող հեղուկ փչելով այն ամենի վրա, ինչին նրանք դիպչում են:
- Սովորեք ֆաքսի և մոդեմի ձայներ հանել:
- Մեքենայի ձայներ հանեք, երբ գեր մարդիկ դեպի հետ են շարժվում:
- Անկապ թվեր ասեք, երբ ինչ-որ մեկը հաշվում է:
- Հեռուստացույցի կարգավորումները փոխեք այնպես, որ մարդիկ կանաչ երևան և պնդեք, որ այդպես Ձեզ դուր է գալիս:
- Թմբկահարեք բոլոր հնարավոր մակերեսների վրա:
- Էջերը դակեք մեջտեղից (stapler-ի միջոցով):
- Վիդեոնյութ պատրաստեք, որ բաղկացած է միայն հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ զգուշացումից:
- Վեպերի անսպասելի ավարտը գրեք դրանց առաջին էջին:
- Զարթուցիչը լարեք անկապ ժամերի համար:
- Փոխեք ալիքները ամեն հաղորդման ավարտից 5 րոպե առաջ:
- Ձեր բոլոր նախադասությունները սկսեք միևնույն ապուշ արտահայտությամբ, օրինակ` Օ, լա, լա…
- ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԳՐԵՔ:
- մի օգտագործեք ոչ մի կետադրական նշան դա նույնպես նյարդայնացնող է
- Սրճարաններում հաշիվը փակեք մետաղադրամներով (կոպեկներով):
- Ուրիշների քարտեզների վրա անկապ տեղերում գրեք X-գանձ:
- Խաբեք ամենատարրական հարցերում, ինչպես օրինակ ամսաթիվը կամ ժամը:
- Թողեք ամանորյա լույսերը մինչև սեպտեմբեր:
- Երբ մարդիկ կարդում են, կանգնեք նրանց հետևում և ցածրաձայն կարդացողի ձայներ հանեք:
- Հարցրեք, թե Ձեր զրուցակիցները ինչ սեռի են, հատկապես եթե հարցի պատասխանը ակնհայտ է:
- Փոխեք Ձեր անունը Աարփինե Աաաայվազյան, որպեսզի բոլորի հեռախոսագրքերում ամենաառաջինը լինեք: Համոզեք, որ դա արտասահմանյան անուն է և պետք է կարդալ բոլոր ա-երը:
- Ծամեք ուրիշներից վերցված գրիչների պոչերը, բայց չմոռանաք վերադարձնել տիրոջը:
- Լսեք ձայնագրությունները արագացված տեմպով` պատճառաբանելով, որ Ձեր ուղեղի ունիկալ հնարավորությունները Ձեզ նման առավելություն են տալիս:
- Դասական համերգների ժամանակ զուգահեռ երգեք, եթե նույնիսկ չգիտեք` ինչ բառեր են հնչում:
- Մատուցողներից լրացուցիչ աթոռ խնդրեք Ձեր հորինված (գոյություն չունեցող) ընկերոջ համար:
- Ձեր գործընկերներին առեղծվածային հայացքով նայելով` հարցեր տվեք և ինչ-որ գրառումներ կատարեք նոթատետրում:
- Միացրեք պրոֆիլակտիկա կամ ոչինչ ցույց չտվող որևէ ալիք և համոզեք բոլորին, որ առեղծվածային պատկերներ և սիմվոլներ եք տեսնում:
- Սրճարաններում և ռեստորաններում անընդհատ նույն երգը պատվիրեք:
- Երբեք մի նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
- Կամ անընդհատ նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
- Հանդիպումներ նշանակեք սեպտեմբերի 31-ին:
- Հրավիրեք մեծ քանակությամբ մարդկանց ուրիշների երեկույթներին (քեֆերին):
-New York))
2012-07-14 19:25:57♥♥Karine♥♥
2012-07-14 19:59:47Դավթյան...................:D
2012-07-14 19:27:05SaTeNik:)
2012-07-14 19:27:24JB Mar
2012-07-14 19:29:15♥♥Karine♥♥
2012-07-14 19:29:44Sue Cyrus
2012-07-14 19:31:36♥♥Karine♥♥
2012-07-14 19:51:53Happy End
2012-07-14 19:33:44♥♥Karine♥♥
2012-07-14 19:40:42Happy End
2012-07-14 19:52:30Mary (the fan of enrique)
2012-07-14 19:48:52♥♥Karine♥♥
2012-07-14 19:50:01Վահագ
2012-07-14 20:03:07Meliko (Veteran :D )
2012-07-14 20:04:28Es Qo Nman Ei
2012-07-14 20:05:52Վահագ
2012-07-14 20:28:54Es Qo Nman Ei
2012-07-15 10:04:38Lusine...((((((
2012-07-14 20:09:41♥Սյուզկա♥
2012-07-14 20:38:19Knarik
2012-07-15 00:25:11Knarik
2012-07-15 00:26:45Ֆուտբոլիստ Քոփիում Ռեալի գլխավոր ֆան
2012-07-15 00:30:16