Copy SMS

Տխուր սիրո պատմություն...

Տխուր սիրո պատմություն... - սեր, զգացմունք, տխրություն,


Արևառատ օր է. երկնքում՝ ոչ մի կտոր ամպ,իսկ իմ սիրտը ամպախեղդ է լինում:Դիմացի ծառին մի ծիտ է լալիս:Մենակ է,ու այնքան թախծո՝տ է նրա երգը:Ինչ՝ու է մենակ.ախր մենակ շա՝տ է տխուր:

Անժելան նստած այգում հիշում էր մանկության տարիները,անհո՛գ,ուրա՛խ,ինչպես բոլոր մանուկներինը:Անժելան արդեն անցել էր մանկության կայարաններից և նոր սկսել հասկանալ,որ ում հետ իր բակում խաղացել է,ում հետ անցել են իր մանկության անհօգ օրերը,ասես սիրահարվել է նրան…Անժելան սիրահարվել էր…նրա աչքերում սերն էր միայն փայլում,կյանքը նրա համար հեքիաթ էր միայն,որը ինքն էլ չէր լսել իր մանկության տարիներին:Սիրում էր ինքնամոռաց,նվիրված.ամեն ինչ,ամեն բառ հիշեցնում էր Արմենին:Անժելան ուներ իր սիրած զբաղմունքը.նա նկարում էր,և այն էլ բավականին գեղեցիկ:Նա իր կյանքի բոլոր պահերը նկարում էր իր փոքրիկ և մաշված սեղանին…

Արմենին չէր տեսել վաղուց,չգիտեր ոչինչ նրա մասին…Սիրում էր լուռ…կարծում էր,թե ամպայման կհասնի իր երազներին:Արմենին հանդիպեց երկար տարիներ հետո:Արմենը բարևեց նրան,ինչպես ընկերոջ…Անժելի սիրտը տակնուվրա էր լինում,ուզում էր փարվել,գրկել նրան ամուր ու հեծկլտար նրա գրկում,սակայն Արմենը հեռու էր մտքերով:Չէր էլ ուզում տեսնել աղջկա տանջվող հոգին,որ իր դիմաց կանգնած շնչահեղձ էր լինում:Արմենի աչքերը սառել էին մի կետի,իսկ աղջիկը վայելում էր Արմենի գեղեցիկ աչքերը:Նայում էր Արմենին և մտածում,թե ինչպես են տարիները փոխել նրան.Արմենը լայնաթիկունք,գեղեցիկ,բարձրահասակ տղա էր դարձել:Նրա աչքերը այնքան խորն էին,որ ասես սուզվում էր նրանց նայելիս:

«Որքան պաշտպանված կզգամ ինձ քո կողքին»,-մտքում ասում էր Անժելը:Եվ Արմենը շատ հանգիստ տոնով սկսեց պատմել իր մասին,նա ավարտել էր բարձրագույնը,եղել էր ինստիտուտի առաջատար ուսանողներից,իսկ հիմա նրան բարձր պաշտոն են առաջարկել:Անժելը անկեղծ ուրախ էր նրա համար,միայն թե Արմենը չասեր իր վերջին նորությունները.նա ասաց,որ ունի ընկերուհի,և շուտով ամուսնանում են:Անժելի աչքերից հոսեցին արցունքները,բայց դեպի ներս:Սիրտը կտոր-կտոր էր լինում,և մտածում.-«Միթ՝ե Արմեն,միթ՝ե չես տեսնում սերս…»:

Արմենը հարցրեց Անժելին.«Քեզ վա՝տ ես զգում…»:Աղջիկը աչքերը բացեց,երբ Արմենի գրկում էր արդեն:

«Ին՝չ է պատահել քեզ,միգուցե վատառողջ ե՝ս,ես քեզ հիվանդանոց հիմա կտանեմ»:Անժելը քարացած հայացքով կանգնեց և ասես շշուկով ասաց.

«Այ՛ո,վատառողջ եմ,ների՛ր քեզ զբաղեցնելու համար…»:Արմենը փորձեց նրան տուն հասցնել,բայց աղջիկը մերժեց…Մղձավանջային օրեր էին Անժելի կյանքում.նա հիվանդ էր,բայց ոչ ոք չգիտեր նրա հիվանդության անունը:Արցունքները թափվում էին նրա աչքերից,և անցնում աչքերի առջևով իր և Արմենի բոլոր մանկական հանդիպումները:Ծնողները բժիշկ կանչեցին,քանի որ երրորդ օրն էր՝նա ոչինչ չէր կերել:Այնքան էր լացել,որ նույնիսկ տգեղացել էր…Բժիշկը ոչինչ չհասկացավ Անժելայի հիվանդությունից,մի քանի հաբեր նշանակելով՝նա գնաց՝մտածելով,թե ի՝նչն էր աղջկա հիվանդության պատճառը:

Անժելը դեռ սպասում էր,դեռ հավատում էր,որ Արմենը կլինի իրենը,և իրեն հույս ներշնչելով՝վեր կացավ անկողնուց՝ինքն իրեն ասելով,որ կյանքը շարունակվում է,ու դեռ ամեն ինչ առջևում է:Ծնողները,տեսնելով Անժելին,համբուրեցին,որ աղջիկը վերջապես կազդուրվում է:Անցան օրեր,ամեն օրը ասես տևում էր հարյուր ժամ:Աղջիկը չէր հաճախում դասերի,չէր նկարում էլ վաղուց…Անժելին զանգահարեցին.Արմենն էր.ուրախ ձայնով,լսափողից այն կողմ զգացվում էր նույնիսկ,որ Արմենը երջանկությունից դողում է:«Անժե՝լ,հարազատս,հրավիրում եմ քեզ իմ հարսանյանց հանդեսին»:Անժելը,հրավերը ընդունելով,ինքն իրեն մեծ ուժ գտնելով,դրեց լսափողը:

Մի՝թե սա է սերը,մի՝թե դեռ սիրում ես նրան ,ով ամուսնանում է ուրիշի հետ,ով քեզ չի էլ նկատում իր կողքին,ով չի էլ պատկերացնում,թե որքան ես տանջվել ու տառապել իր համար:Իհարկե ,Անժելը չգնաց հարսանիքին.ոչ թե չէր ուզում,այլ չէր կարող,չուներ ուժ այդքան,որ տեսներ իր սիրուն ուրիշի կողքին:

«Ո՝վ է նա,ինչպիսի՝ն է նա,ինչ է նրա անունը»,-մտածում էր Անժելան…Գեղեցի՝կ է,բարձրահասա՝կ է,նա էլ է սիրում Արմենին այնպես,ուժգին,ինչպես ես»:

Անձրև էր դրսում…Երկինքն էլ էր լացում Անժելի հետ…Անձրևն այնքան կամաց ու մեղմ էր մաղվում…նրբահույս անձրևն այնպես հաճելի էր:Անժելը նայում էր պատուհանից դուրս և մտածում,որ հիմա անձրևն է իջնում նրա այրվող ճակատին՝հովություն պարգևող սպեղանու նման:

Անժելի համար տաղտկալի և ձանձրալի օրեր էին.մինչև այսօր կարծում էր՝անամոք են արցունքները,պարզապես հեղեղ իր տառապանքներին:Վերջերս Անժելը շատ էր ապտակվում այս դաժան կյանքի կողմից:Էլ ոչ մի իմաստ չկար նրա կյանքում:Էլ դրսի պայծառ արևը նրան չէր կանչում,էլ ջրի խշշոցը չէր տանում գետափ…այգին ու նստարանն էլ մնացել էին դատարկ:Անժելը փակված էր իր սենյակում…Հասանիքի օրը Անժելը վերցրեց թուղթն ու մատիտը,արցունքները աչքերին սկսեզ նկարել…Պատկերեց Արմենին,որքանով հիշում էր իրենց վերջին հանդիպումից:Իսկ հարսնացուին իր պատկերացմամբ պատկերեց…Գեղեցիկ գործ ստացվեց,եթե տեսնեին հաստատ բարձր կգնահատեին աղջկա գործը…Ամբողջ օրը նկարի հետ զրուցեց ,խորասուզվեց նրա աչքերի մեջ,սեր էր փնտրում,սակայն իզուր…Օտար էր Արմենի հայացքը…Անցնող տարիներին Անժելը չկարողացավ մոռանալ Արմենին,չկարողացավ սիրել ուրիշին…Անժելը ամենու Արմենից տեղեկություններ էր հավաքում և լսում,որ Արմենը և իր կինը՝Լիլիթը,ապրում են օտար երկրներում…Արդեն չկար Անժելի համար ոչ մի հույս,գոնե հեռվից տեսնելու հույսը…Շարունակվում էր իր կյանքըը նույն հունով…Տխուր էր, ձանձրալի ամենը.ամեն տեղ և ամեն ինչում նա փնտրում էր Արմենին,նորություններ հավաքում նրանց ընտանիքի մասին:Եվ միշտ լսում,որ նրանք շատ երջանիկ են:



«Հիմա ոչ ոք չի իմանա,թե որքան եմ սիրել,տանջվել ու տառապել,ոչ ոք չի իմանա,թե ինչու էր այն ծիտը հենց ինձ մոտ եկել…ինչ՝ու հենց ինձ մոտ,գուցե նա էլ գիտեր,որ մենակ եմ,իսկ մենակ որքա՝ն է տխուր:Ոչ ոք չի իմանա,որ սրտիս ցավը թաքցրել եմ ժպիտով,որ ամեն գիշեր և բացվող առավոտ աղոթել եմ իմ միայնության և քո երջանկության համար,և ոչ ոք չի իմանա,որ գեթ մեկ անգամ քեզ տեսնելու ցանկությունից են աչքերիս արցունքները թափվում …Ոչ ոք երբեք ոչինչ չի իմանա…Եվ այսպես սիրտս ամպախեղդ եղած կապրեմ,ու ամեն օր կգամ լսելու այն ծտի երգը,որ այնքան թախծոտ էր…»:

Արմենի լուսանկարը,որը պատահմամբ հայտվել էր Անժելենց տանը,սփոփանքի առարկա էր,նա արդեմ այդ նկարի հետ դարձել էր մոտիկ,մտերիմ ու հարազատ…Որքա՝ն անգամ էր նայում նրա նկարին,զրուցում հետը,պատմում իր սերը և դնում պահարանում…

Ուսանողական տարիներն սկսվեցին:Անժելը շատ էր փոխվել.նա ավելի էր գեղեցկացել.վարսերը երկար,գանգրահեր.բոլորին աչք էր ծակում նրա գեղեցկությունը:Տղաները շատ էրն անհանգստացնում Անժելին,բայց նա չէր տեսնում ոչ ոքի,չէր ուզում լսել ոչ ոքի անունը:Անցնող տարիների հետ Անժելի կյանքը սկսվեց փոխվել…հայտնվեց մեկը,ով ինչ-որ չափով կարողանում էր Անժելի սիրտը գրավել:Դա չէր նշանակում,թե նա մոռացել էր Արմենին.ո՛չ, նա սիրում էր դեռ,և նույնիսկ ավելի ուժգին, և այդ տղայի մեջ Արմենին փնտրում…փնտրում,սակայն չգտնելով ոչինչ՝կրկին հիասթափվում:Տղան սիրում էր Անժելին այնպես,ինչպես Անժելը Արմենին:Ի՝նչ դատարկ է կյանքը…ի՝նչ տգեղ գույներով ներկված:

«Քո աստղերը, հեռվում թողած իմ աստղին,ոչ նկատեցին և ոչ էր խղճացին անզորիս:Ա՝խ այդ իրավազուրկ իրավունքը,որի ձայնին ոչ ունկնդիր լինել կարող ես,ոչ«ձայնը կտրելու» պահանջդէ իրավական ուժ ստանում…»:

Երվանդը,որը խենթացել էր Անժելի սիրուց,և կարծում էր,որ եթե չհասնի երազներին էլ չի կարող ապրել,էլ չի կարող շնչել:Անժելին մեծ սեր տալով,մեծ երջանկություն խոստանալով՝խնդրեց նրա ձեռքը:Անժելը չէր սիրում Երվանդին,բայց կար ինչ-որ բան,որ ձգում էր դեպի տղան:Երվանդի երազները ի կատար են ածվում…նրանք ամուսնանում են:Անժելի շուրթերը,որ դեռ ոչ ոք չէր համբուրել,ինքն իրեն մտածելով,որ կհամբուրի Արմենը,այսօր համբուրում է ուրիշը…

«Ես՝ ուրիշին,դու՝ուրիշին…ինչ՝ու,ինչ՝ու հենց սա ինձ բաժին ընկավ»,-մտածում էր նա:

Երվանդը ամեն օր ծաղիկներ էր բերում Անժելին,երեկոյան նրանք զբոսնում էին քաղաքում,նման էին սիրահարների…Բայց Անժելը տխուր էր,միշտ թախծոտ,միշտ արցունքոտ գիշերներն էին նրան ուղեկցում:Էլ նկարելու ձգտում չուներ.ոչ մի իմաստ չէր գտնում դրա մեջ.կյանքը ասես ցեխաջրով լվացած լիներ,և կարծես այդ ցեխաջուրը հենց նրա գլխին էր թափվել:Երվանդը,տալով իր մեծ սերը,ջերմությունը և հավատը նրան,սակայն չստանալով ոչ մի փոխադարձ զգացմունք,սկսում է սառել կնոջ նկատմամբ:Նա վերադառնում էր շատ ուշ ժամի,երբ արդեն քնած էր Անժելը,վեր կենում և գնում էր առանց համբուրելու նրան:

Անժելի կյանքը ասես անիծված լիներ,նա մանկուց կարծել էր,թե ինքը կյանքում ոչ մի ուրախանալու առիթ չի ունենալու,նա այնքան փոքր էր,երբ հասկանում և մտածում էր նման բաներ:Անժելը նիհարել էր,նրա գեղեցիկ աչքերն էրն երևում միայն երեսի վրա:Ամուսինը էլ չէր սիրում նրան.դարձել էին օտարներ,չէր տեսնում ամուսնուն մի քանի օրով,նա աշխատանքից չէր վերադառնում սովորականի պես:Անժելը չէր փորձում ոչինչ անել՝փրկել ընտանիքը կործանումից ,քանզի չէր սիրում,բայց ամուսնացել էր՝կարծելով,թե կսիրի նրան,կմոռանա Արմենին:Միայն Երվանդին էր խղճում,չ՝է որ իր պատճառով նրա կյանքը փոթորկվեց այսպես…նրանց ընտանիքում վեճն էր միշտ ուղեկիցը:Հոգնել էին միմիյանցից,սակայն ապրում էին միասին օտարների պես:Անժելը ամենուր Արմենից նյութեր էր հավաքում,և միշտ այդքան անցնող տարիների հետ միայն մեկ բան էր լսում,որ նրանք երջանիկ են:Եվ մտածում էր՝ի՝նչ է կոչվում երջանկություն,կամ արդյոք կ՝ա այդպիսի բան աշխարհում…Չկար ոչինչ Անժելի կյանքում ուրախանալու…Եվ ինչ՝ու էր Աստված հենց Անժելի կյանքը այդպես ստեղծել,թե հենց նա էր իր կյանքը խորտակում դա այնքան էլ հասկանալի չէր…Անցնող օրերն,ամիսներն ու տարիները Անժելը պատկերում էր թղթին:Այսինքն,եթե հավաքեինք նրա նկարները Անժելի կյանքն էր ամբողջովին պատկերված,բայց, ավա՝ղ,միայն թախիծ էր ու տխրություն:Անժելը, նստած ծովի ափին,ասես աղերսում,խնդրում էր մի բան…Նրա կարոտը այնքան էր կուտակվել ու խտացել,որ պոռթկվում էր անզուսպ:

Ծովը:Հոյակապ ու անընդգրկելի աշխարհ,որ ո'չ աչքդ է հագենում,ո'չ սիրտդ:Նստի'ր ափին ու ժամերով նայի'ր ջրերի անսահմանությանը,հոգգնելու կամ ձանձրանալու ոչ մի վտանգ:Երանգների ին՝չ հարուստ դրսևորումներ:

Ծովը:Մի անբացատրելի աշխարհ,անընդգրկելի հեքիաթ,խորհրդավոր հրաշք,մի խենթ գեղեցկություն:Արևածագի և մայրամուտի պահերն էլ անմոռաց են:Անմոռաց են նաև այն լուսաբացները,որտեղ Անժելը թղթին էր հանձնում Արմենին և խոսում էր նրա հետ լուռ…նրանք միասին էին միայն իր պատկերած նկարներում…

Եվ խորհումէր լուռ.«Ու՝ր է և ին՝չ է անում հենց այս վայրկյանին:Երբևիցե հիշու՝մ է ինձ…»:

Ծովը Անժելի տարերքն էր…միայն այնտեղ էր գտնում ինքն իրեն…Ժամերով նստում և նայում էր ծովին…Անժելը կարոտից խենթանում էր…

Երվանդի աշխատանքի բերումով պետք է ընտանիքը տեղափոխվեր մեկ այլ երկիր,և նույն երկիր են գնալու,ուր Արմենն է ապրում:Երվանդը,ինքն իրեն մտածելով,որ կնոջը դուր չի գա նրանց տեղափոխությունը,խոսում էր շատ դանդաղ և մյուս կողմից էլ կրծոտում էր շուրթերը:Սակայն Անժելը երջանկությունից ցնծում էր՝լսելով ամուսնուց նրանց տեղափոխության մասին,և ի նշան համաձայնության՝գրկեց և համբուրեց ամուսնուն:Նրանք տեղափոխվեցին նույն երկիր,որտեղ ապրում էր նաև Արմենը իր ընտանիքով…Իսկ հիմա Անժելը մտածում էր,որտեղից և ինչպես գտնի Արմենին,գեթ մեկ վայրկյան տեսնելու համար:Ամեն օր գրեթե նրանք զբոսնում էին քաղաքում,նստում սրճարաններում…

Անժելը ամենուր Արմենին էր փնտրում…

Երբ մեկ օր Երվանդը սովորականից շուտ վերադարձավ տուն,կնոջը պատմեց իր հին ընկերոջ մասին,որ հանդիպել են շատ պատահական և այսօր շատ է խնդրել իրենց տուն գնալ:Կնոջ համաձայնությունից հետո Երվանդը զանգում է ընկերոջը.,«Արմե'ն,ընկեր'ս,մենք այսօր երեկոյան կլինենք ձեր տանը:Անժելի սրտի խուլ հեծկլտոցի պահին թափվեցին արցունքները:«Մ՝իթե,մի՝թե հենց նա է,-մտածում էր ինքն իրեն դողալով կանգնած տեղում:-Մի՝թե նրանք ծանոթներ են եղել այսքան ժամանակ,և մտքում աղոթում էր Աստծուն,«Տե'ր իմ,Արմենին տեսնելու ցանկությունից սիրտս պայթում է,միայն թե նա լինի…»:Անժելը մի քանի րոպե անցնելուց հետո սթափվեց և խնդրեց ամուսնուն պատմել,թե ո՝վ է Արմենը,որտեղ են ծանոթացել,ամուսնացած է թե ոչ…Երվանդը ասես նույն Արմենից էր պատմում,որին այսքան տարի խենթի պես սիրել և կարոտել էր Անժելը:Եվ Անժելը մտքում,ժպիտը աչքերում,կրկնում էր նույն խոսքերը.«Դա նա է,դա նա է.-շնորհակալ եմ,Տեր իմ շնորհակալ եմ»:

Անժելը գեղեցկացավ,բավականին հմայիչ և սիրունատեսն էր…նրան տարիները ավելի էին գեղեցկացրել…

Նրանք թակեցին Արմենենց դուռը…Եվ ին՝չ…փոքրիկ Արմենն էր կարծես Անժելի աչքերում.դա նրա որդին էր…Անժելան քարացել էր տեղում…Արմենը և Լիլիթը ժպիտով մոտեցան դռանը և ներս հրավիրեցին:Արմենը,Անժելին տեսնելով ցնցվեց ասես, և բարձր տոնով կանչեց՝ Անժե'լ,դ՝ու ես:Լիլիթն ու Երվանդը դեռ չէին հասցրել ծանոթանալ ու ապշած նայում էին նրանց:Անժելը ցածր ձայնով ասաց.«Այ'ո,Արմեն,ես եմ…»:Հետո Արմենը արագ և ժպիտով պատմեց,որ մանկուց միասին են մեծացել:Երվանդը ժպիտով ընդունեց և ասաց,-ա՝խ այդ ինչպես է եղել,որ այսքան ժամանակ չենք խոսել քո մասին:Անժելը ժպիտով Լիլիթի ձեռքը սեղմեց՝մտքում ասելով.«Գեղեցիկ է կինը»:

Այսքան երկար տարիներ,այսքան ցավ,տառապանք,կարոտ,և ահա իմ սերը,ես այսօր նրանց տանն եմ:Տե'ր իմ,մի տար ժամանակը,կան'գ առ,թող տեսնեմ,կարոտս առնեմ…»:

Նրանք նստեցին և սկսեցին հետաքրքիր զրույցի բռնվել…Անժելը դողացող սրտով նայում էր Արմենին,ուշադիր լսում նրա ամեն արտաբերած բառը…Իսկ Արմենը,ի տարբերություն անցած տարիների,որ չեր նկատում Անժելին,այսօր Արմենի աչքերն էլ չկտրվեցին Անժելից:Նրանց հայացքները բախվում էին իրար,ասես սիրահարներ լինեին:Արմենը նայում էր Անժելին և մտածում.«Ու՝ր էին իմ աչքերը,երբ Անժելին չէի տեսնում,ու՝ր էին իմ աչքերը»:Արմենի սիրտը տակնուվրա էր լինում…Երվանդը պատմում էր իր աշխատանքից,իր հոգսերից,սակայն Արմենը հեռու էր մտքերով…Ինչպես տակնուվրա եղավ Արմենի սիրտը մի քանի րոպեում՝նա էլ չհասկացավ…Որքա՝ն գեղեցիկ էր Անժելը,երկնային գեղեցկություն ուներ:Անժելը զգում էր Արմենի շուտ-շուտ հասնող հայացքները,իսկ երբ նրանց հայացքները բախվում էին իրար,երկուսնել արագ հեռացնում էին հայացքները:Անժելի երազները,աղոթքները ու տառապանքները տեղ էին հասել…Անժելը խենթանում էր սիրուց…էլ ուժ չուներ դիմանալու:Նրանց գնալու ժամն էր,որքա՝ն էր Անժելը ուզում մնալ այդտեղ հավերժ,որքա՝ն բաներ ուներ Արմենին պատմելու:Եվ մինչդեռ արբած իրար հայացքներով չնկատեցին,թե ինչպես մնացին մենակ,և փոխանակեցին միմիյանց հեռախոսահամարները:Եվ Անժելը որոշեց,որ իր սիրո մասին կպատմի Արմենին,երբ հարմար պահ գտնի,կպատմի թե որքան է տառապել ու տանջվել իր համար:

Երվանդը և Արմենը որոշեցին,որ էլ երբեք չեն կորցնի իրար,միշտ միասին կլինեն…

Անժելը վերջին անգամ նայեց Արմենի աչքերի մեջ,հետո ձեռքը վեր բարձրացրեց,ցտեսություն ասաց,հետո ջերմությամբ համբուրեց Լիլիթին,ապա որդուն,որը փոքրիկ Արմենը ասես լիներ.արդեն քնած էր քաղցր երազում:

Ամբողջ գիշեր Անժելի աչքերում քուն չիջավ,ամբողջ գիշեր լուսնի շողերի ներքո հիշեց Արմենին,հիշեց Արմենի հայացքները,նա ավելի էր սիրում,ավելի սերը փոթորկվեց,որքան էր ուզում Արմենի պատկերը թղթին հաձնել,բայց ինչ-որ բան կար,որ խանգարում էր իրեն:Գիշերն ասես տևեց մի ամբողջ կյանքի չափ,չէր վերջանում,չէր լուսանում ասես…Անժելը մերթ ժպտում էր,մերթ լալիս,մերթ պատկերացնում Արմենին իր կողքին…

Իսկ մի քիչ հեռավորության վրա Արմենն էր պառկել մահճակալին,աչքերը հառած մի կետի,ուզում էր հասկանալ,թե ինչ էր կատարվում իր հետ…Նա ցնորված ասես լիներ…չէր կարողանում մոռանալ Անժելի պատկերը…Իսկ կողքին քնած Լիլիթին ուզում էր պատկերացնել Անժելին:

Տանջալի գիշեր էր երկուսի համար,նրանք հեռու էին,ամեն մեկը ուրիշի գրկում,սակայն նրանց մտքերը միասին էին արդեն…

Լույսն բացվելուն պես պատկերեց Արմենին թղթի,որքան իրական ու հասարակ էություն էր պատկերել,ասես անգիր էր արել նրան՝մոռանալով իր մասին:Հայացքին թախիծ տվեց և ժամերով խոսեց նկարի հետ,հետո…հետո արագ պահեց գաղտնի տեղում:

Անժելին զանգահարեցին.նա էր…Անժելի ձեռքերը դողում էին,շունչը կտրվում էր:Մի կերպ,ցածր ձայնով լսվեց Անժելի ձայնը.

-Ալ'ո,ես լսում եմ…

-Անժե'լ,սիրելիս Արմենն է…

Անժելը,արցունքն աչքերին,կրկնեց.-սիրելի՝ս…Մի՝թե սիրելի եմ քեզ համար…

Անժելն ասես աշնան տերև լիներ,դողում էր կանգնած տեղում…

-Արմե'ն,ինչ որ բա՝ն է պատահել:

-Այ'ո,պատահել է.այն օրվանից,երբ հանդիպեցի քեզ,ասես սիրահարված պատանի լինեմ,ների'ր Անժել քեզ նման բան ասելու համար՝իմանալով, որ ամուսնացած ես և դու,սակայն ես այն օրվանից չեմ գտնում ինքս ինձ…Արի հանդիպենք,Անժե'լ…

Անժելի արցունքները խառնվել էին ժպիտին,և այնքան գեղեցիկ էր դարձել այդ պահին:

-Ցնորվե՝լ ես,Արմե'ն,-կամաց ձայնով ասաց Անժելը:

-Այ'ո,ցնորվել եմ,Անժե'լ,հրեշտակս,ու՝ր էիր այն ժամանակ,որտե՝ղ էիր…

Անժելը իրեն տիրապետելով,սկսեց խոսել.

Ես կայի միշտ,ես ամենուր էի,այդ դու չկայիր,այդ դու ինձ չէիր նկատում քո կողքին:

-Միթ՝ե, Անժել:

-Այ'ո,Արմեն:

-Անժել,դու ինձ սիրե՝լ ես…

-Մի' եղիր խենթ,ես քեզ համար եմ ապրել այսքան տարի,քեզ մեկ անգամ տեսնելու համար:

Արմենը դողում էր.միայն մեկ բան էր ուզում այս պահին՝ետ տալ կյանքի անիվը,և Անժելին տեսնել այն աչքերով,ինչպես այսօր էր տեսնում:Անժելը շշուկով և դողացող ձայնով ասաց.

-Ուշացել ենք,Արմե'ն,ուշացել ենք,մեզ համար շարժվող գնացքը վաղուց անցել է,-և դրեց լսափողը:Իրեն գցեց անկողնուն և սկսեց հեծկլտալ…

-Ահա այն ամենը,ինչ երազում էի այսքան տարի…Սեր Արմենի կողմից,բայց ինչի՝ս է պետք,երբ իմը չէ էլ Արմենը…

Անժելի օրերը անցնում էին միայն և միայն Արմենի մասին երազելով,ամբողջ օրը մտքից չէր հեռացնում Արմենին:

Սկսվեցին նրանց գաղտնի հանդիպումները,հեռախոսազանգերը…Նրանք սիրում էին միմյանց՝ չտեսնելով ոչինչ իրենց կողքին:Արմենը խելագարի պես սիրում էր Անժելին,ամեն վայրկյանը լցված էր նրանով,ապրում էր նրա սիրով,լալիս և ծիծաղում միայն նրա համար:Իրար դողացող աչքերում սեր էին փնտրում:Գեթ մեկ անգամ համբուրելու ցանկությունն էր տանջում Արմենին,ինչպես էր ուզում զգալ այդ սիրո պտուղի քաղցր շուրթերի համը:Վայելում էին օրերը,որ,այսպես ասած,կոչվում է փոխադարձ Սեր…Եվ մի՝թե սա չէր երազել այսքան տարի:

Վայելում էր ինքնամոռաց՝չտեսնելով ոչինչ և ոչ ոքի իր կողքին:Սիրում էր ավելի խենթացած սիրով,վերջապես հասել էր երազներին:Որքան նկարներ ուներ Անժելը նկարած,սակայն գաղտնի պահած,ինչպես էր նա կարողացել այդքան պարզ պատկերել նկարներում իրենց կյանքը:Նրանց սերը վառվում էր,երկուսն էլ խելագարի պես սիրում էին միմյանց:

Երվանդից զանգ ստացավ Անժելը…Տխուր և դողացող ձայնից Անժելը սթափվեց.

-Երվան'դ բա՝ն է պատահել:

-Այ'ո,Անժել,հիշում ես ընկերոջս՝ Արմենին,ավտովթարի է ենթարկվել,հասցրել են հիվանդանոց,սակայն ոչ մի հույս.նա մահացել է…Անժելը ցած դրեց հեռախոսը և ասես խելագարի պես գոռում էր,լացում…«Մի՝թե անիծված էր իմ կյանքը,մի՝թե չէր կարելի ինձ սիրել…Ինչ՝ու Արմեն,ինչ՝ու հեռացար կյանքից հենց այն ժամանակ,երբ իրար այնքան էինք սիրում…Արմե'ն,ես կգամ,կգամ քեզ մոտ,թող բոլորն իմանան,այլևս չեմ վախենում ոչնչից,թող բոլորն իմանան,որ սիրել եմ քեզ ամբողջ կյանքումս:Հիմա ինչպե՝ս եմ ապրելու առանց քեզ,ինչպե՝ս եմ տարբերելու ցերեկը գիշերից,երբ կողքս մշուշ է,ու էլ ոչինչ չեմ տեսնում…Արմե՝ն»:Անժելի ձայնը այնքան բարձր էր,այնքան վիշտ կար նրա սրտում,որ արցունքներ կոչվածը նրան չէին օգնի:Անժելը մի պահ կանգ առավ,ասես լուրջ որոշման եկավ,բացեց դարակը,վերցրեց Արմենի նկարները,ամուսնուց իմանալով հուղարկավորության ժամը և վայրը՝ շտապեց գերեզմանատուն,նա ցնորված էր,նրա գեղեցիկ աչքերը այնքան էին ուռել,իսկ երկու օրում,այնքան նիհարել…Վազելով գնաց գերեզմանատուն…չհասցրեց գոնե վերջին անգամ տեսնել Արմենին,նրան արդեն հողին էին հանձնել…Անժելը մարդկանց հրելով,բարձր գոռալով չոքեց Արմենի գերեզմանին,նկարները վայր գցեց ձեռքից,քամին նկարները այս ու այն կողմ տարավ,կինը՝Լիլիթը,որը նույնպես նույն վիճակում էր,սթափվեց՝տեսնելով Անժելին:Բոլորը զարմացած լսում էին Անժելին…Նա չոքած խոսում էր.ասես Արմենը լսում էր իրեն…«Արմե'ն,ես սիրում եմ քեզ,չեմ դադարի քեզ նույնը կրկնելուց,ես սիրում եմ քեզ…»:

Մարդիկ ապշած էին…Երվանդը,տեսնելով այդ վիճակում կնոջը,ասես ցնորված լիներ:

Երվանդը ամունալուծվեց Անժելից…

Անժելի վիշտը,ցավը և տառապանքը հասցրեցին նրան խելագարության,Անժելի սառած աչքերը ոչինչ չէին ասում,կյանքը կագ էր առել նրա համար…

Արմենի անունը մնաց նրա շուրթերին…

Երվանդը լսեց,որ նախկին կինը վայր է գցել իրեն բարձրահարկ շենքից…Անժելի գրպանից գտան նրա վեջին,բայց այնքան կարևոր նամակը.

«Ների'ր Երվան'դ,քեզ ամբողջ կյանքդ տանջելու համար,ես երբեք չեմ սիրել քեզ,ես արժանի չէի քո սիրուն,ես սիրել եմ Արմենին,ամբողջ կյանքս ապրել եմ նրա համար,նրան գեթ մեկ անգամ տեսնելու համար եմ իմ գիշերը լուսավորել,հիմա էլ ինչ՝ու ապրեմ…Ի'մ Արմենը կանչում է ինձ,ների'ր ինձ,Երվան'դ,Արմենս ինձ կանչում է…»

Երվանդի արցունքները թրջեցին նամակը,զգուշությամբ ծալեց,դրեց գրպանը և քայլեց առաջ:   մի քիչ երկաար էր բայց անձամբ ինձ լացացրեցՏխուր սիրո պատմություն... - սեր, զգացմունք, տխրություն,

7

32

1618

  • SoFi....((
    2012-07-14 20:29:03
    վաաայ ինչ երկարա :O ...կարճ չես ասի ինչի մասինա (ծաղիկ) ..հավես չկա էսքանը կարդամ (ախ)
  • Edit<3
    2012-07-14 20:30:32
    վաայյ կարդա ելի :) :) ասեմմ հետաքրքրիր չի լինի կարամմ ներքինով մենակ քեզ գրեմ
  • ♥♥Karine♥♥
    2012-07-14 20:30:45
    |-) |-) :)
  • Lusine...((((((
    2012-07-14 20:36:37
    :( :( :( (լավ) (լավ) (լավ)
  • Edit<3
    2012-07-14 20:38:10
    Լուս կարդացիր՞՞
  • AnnazuyS
    2012-07-14 20:46:52
    :'( :'( :'( (լավ) (լավ) (լավ)
    • Edit<3
      2012-07-14 20:48:40
      կարդացիր ամբողջը՞՞
      • AnnazuyS
        2012-07-14 20:51:04
        որ ասեմ ամբողջը սուտ կլինի, են որ մի քիչ երկարացրած էր գրած, էդ պահերը չկարդացի |( |( , լավն էր շաաատ (լավ) (լավ)
      • Edit<3
        2012-07-15 12:05:24
        մերսիիի :) :)
  • Happy End
    2012-07-14 20:47:02
    mi shnchov kardaci
    • Edit<3
      2012-07-14 20:48:22
      մալադեցց :) :) լավն էր՞՞
  • Edit<3
    2012-07-14 20:49:42
    օօօ ելի բանա :)
  • SERINE
    2012-07-14 21:11:28
    երեխեք ինչ եք ասում կարդամ թե չէ (ժպիտ) (ժպիտ)
    • Christy
      2012-07-14 21:35:22
      վայյյ ես էս կարդացել եմ այլ կայքում :) :) էնքան լավնա , անպայման կարդացեք (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
      • Edit<3
        2012-07-15 12:06:35
        հաաա անպայմաան կարդացեքք շատ լավնա
  • Վարդուհի :)
    2012-07-14 23:18:12
    :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( խեղճ Երվանդ, ապրել մի մառդու կողքին վորի համար դու ուղակի խաղալիք ես, առիտ վօռ տեսնի իր սիրելիին: Edit<3 ջան մերսի ես պոստի համառ հավատա ես ինդզ պետք եր :( :( :( :(
    • Edit<3
      2012-07-15 12:07:11
      վուուուոյ խնդրեմ Վարդ ջանն :( ինչաա եղել՞՞
  • երկար էր,բայց շատ լավն էր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) :'( :'( :'( :'(
    • Edit<3
      2012-07-15 12:07:31
      ըհնն :) :)
  • SERINE
    2012-07-15 12:15:19
    շատ մեսիներ անպայման կկարդամ (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Edit<3
    2012-07-15 12:19:14
    խնդրեեմմ :)
  • SERINE
    2012-07-15 12:22:54
    (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • Մոնիկա
    2012-07-15 12:39:07
    շաաաաաաաաաատ լավն էր :'( :'( :'( :'( :'(
  • Edit<3
    2012-07-15 13:22:54
    մերսի :)
  • Arevik ღ
    2012-07-16 10:55:07
    (լավ) (լավ)
  • Edit<3
    2012-07-16 10:56:42
    մերսիկի :)
  • J u L i...)))FCB
    2012-07-16 15:36:43
    ես սաղ կարդացի շաաաատ լավն էր ու հուզիչ էր :( :'( :'(
  • Edit<3
    2012-07-16 15:39:50
    ապրեսս դոււ..եսել եմ կարդացելլ ու ինձ լացացրելաա :( վերջը ահավորաա
  • J u L i...)))FCB
    2012-07-16 15:42:43
    :'(
  • sonchkagishyan
    2012-07-23 16:31:20
    :( :( :( :( :( :( :( :( :( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • ՆԱՐԵԿ
    2012-07-23 16:32:00
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)