Copy SMS

Երբ սիրում ես ինձ...

Երբ սիրում ես ինձ... - սեր, խոսքեր


Երբ սիրում ես ինձ, ես լռում եմ, որովհետև աչքերիս ժպիտն արտահայտող խոսքեր չկան ոչ մի լեզվում: Ես պատրաստ եմ լռել տարիներ…


 Երբ սիրում ես ինձ, ես չկամ, ես անէանում եմ, ես անհայտանում եմ, ես նյութեղեն չեմ այլևս, որովհետև էլ այստեղ չեմ, այժմ չեմ… Ես այնտեղ եմ` ի’մ հեքիաթում, որը մանրակրկիտ հորինում էի դեռ մանկուց: Ու չնայած շուրջս կատարվողին, կատարվածին ու կատարվելիքին` ես հրաշքների եմ դեռ հավատում:


Երբ սիրում ես ինձ, ժպիտն է ինձ այցելում. քեզ համար եմ ժպտում, քեզ հետ եմ ժպտում… Ժպիտս քեզ է արտացոլում իմ կյանքում…  Ժպիտդ եմ սիրում:


Երբ սիրում ես ինձ, ամեն ինչն է աշխարհում խամրում, մեր սերն է մգանում: Ես մեր սերն եմ տեսնում իմ ու քո աչքերի փայլում, ու ամեն ինչ անարժեք է դառնում: Հարուստ եմ դառնում:


Երբ սիրում ես ինձ, բառերն են կորչում, խղճուկ են դառնում: Ու հարուստ լեզուս է աղքատանում: Կարևորը` դու սերս ես զգում: Եվ այդ է պատճառը, որ, երբ սիրում ես ինձ, ժեստերն են ավելանում… Այդպես եմ սիրում….


Երբ սիրում ես ինձ, կյանքս է իմաստավորվում, հավատս է շատանում, հույսս է բազմապատկվում:


Երբ սիրում ես ինձ, ժամանակն ու հեռավորությունը խղճուկ են դառնում, ու մենք ենք հաղթում:


Երբ սիրում ես ինձ, ես բացառություն եմ դառնում. ինձ հպարտ եմ զգում:


Օրինակներն են խամրում, ու համեմատությունները կորչում, երբ ինձ ես սիրում:


Երբ ինձ ես սիրում, ինձ մենակ չեմ զգում. հասկացված եմ ինձ զգում…


Երբ ինձ ես սիրում, շունչս է կտրվում, կյանքն անբավ դառնում…


"Երբ սիրում ես ինձ… ես ինձ եմ սիրում"…


Երբ սիրում ես ինձ, ես քեզ եմ սիրում…

15

29

1411

  • SERINE
    2012-07-15 18:56:14
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Lusine...((((((
      2012-07-15 18:56:52
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • mariam95
    2012-07-15 18:57:16
    սրա՝ երբ մարդիկ չեն սիրում տարբերակը չկա՞
  • Rik Ars ♥
    2012-07-15 18:57:55
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Lusine...((((((
      2012-07-15 18:58:35
      մերսի....... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ......
  • MiSs
    2012-07-15 18:59:13
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Վահագ
    2012-07-15 19:02:58
    Երբ սիրում ես ինձ, ես քեզ եմ սիրում… (լավ)
    • Lusine...((((((
      2012-07-15 19:03:56
      հա..... (լավ) (լավ) .............. (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) .......
  • Lian
    2012-07-15 19:17:02
    Երբ սիրում ես ինձ, ես լռում եմ, որովհետև աչքերիս ժպիտն արտահայտող խոսքեր չկան ոչ մի լեզվում: Ես պատրաստ եմ լռել տարիներ… (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
    • Lusine...((((((
      2012-07-15 19:17:57
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Nona (H.O.A.)
    2012-07-15 19:25:35
    Լավն էր շաատ Լուս ջան (լավ) (լավ) (լավ)
    • Lusine...((((((
      2012-07-15 19:26:17
      մերսի շաաաաատ..........
      • Nona (H.O.A.)
        2012-07-15 21:46:16
        Չարժիի Լուս ջանննննն
      • Nona (H.O.A.)
        2012-07-15 21:46:16
        Չարժիի Լուս ջանննննն
  • Man.(E...)..Dreamer (◔̯◔)
    2012-07-15 20:58:56
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • SERINE
    2012-07-15 20:59:25
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • m .NARA
    2012-07-15 21:58:10
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ℒIℒuShiK
    2012-07-16 09:55:51
    (լավ) (լավ) (լավ) լավնա Լուս ջան (լավ) (լավ) (լավ)
    • Lusine...((((((
      2012-07-16 17:50:31
      մերսի Լիլս........ (ծաղիկ) (ծաղիկ)
  • i love music
    2012-07-19 22:23:58
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Lusine...((((((
      2012-07-20 14:54:59
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • ✰ Lusine ✰
      2012-08-01 12:51:00
      mersiiiii........ (ծաղիկ) .. (ծաղիկ) .. (ծաղիկ) .