Copy SMS

<<Երկու ճանապարհ>>

<<Երկու ճանապարհ>> - ֆիլմ, ճանապարհ, ապագա


«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի վավերագրական մասում ներկայացված է Վահե Յանի «Երկու ճանապարհ» ֆիլմը (2011 թ., 26 րոպե):


17-ամյա Գոհարիկ Առաքելյանը նկարչուհի է, իսկ 28-ամյա Հայկ Հոբոսյանը` պարող: Երկու առանձին ճակատագրեր և պատմություններ, որոնց միավորում է մի բան. նրանք երկուսն էլ խուլ ու համր են: Նրանք վաղուց արդեն համակերպվել են այդ փաստի հետ, չլսելը նրանց համար սովորական է, բայց նրանք շատ են սիրում թե իրենց կյանքը, թե այն, ինչով զբաղվում են:


Հայկը նաև հաղթող է ճանաչվել «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծում. բոլորին զարմացնում է այն հանգամանքը, որ երաժշտությունը չլսող մարդը կարող է այդպես պարել: Իսկ Գոհարիկը ցանկանում է նկարչություն դասավանդել խուլ ու համր երեխաների դպրոցում, շատ նկարներ ստեղծել և ճանապարհորդել:


Երկու հերոսների կյանքին զուգահեռ ներկայցված են նաև նրանց մայրերը: Նրանք երբևէ նման մարդկանց հետ չէին առնչվել, և նրանց համար պակաս դժվար չի եղել ընդունել, որ իրանց երեխաները խուլ են, ժամանակ է պահանջվել նաև նրանց համար հասկանալու իրենց երեխաներին և նրանց հետ միասին հաղթահարել բախումը նման խնդիր ունեցող երեխայի և հասարակության միջև:


Ինչպես ֆիլմում է ասվում, խուլը խնդիր չունի, խնդիր ունի լսողը:


«Ես հասկացա, որ միայն Գոհարիկը չի, և դա ինձ ուժ տվեց»,- ասում է Գոհարիկի մայրը:


Ֆիլմում բարձրացվում են նաև ստույգ խնդիրներ, որոնք ունեն խուլ ու համր մարդիկ և որոնք դեռևս լուծում չեն ստացել մասնավորապես Հայաստանում: Նախ՝ նման մարդիկ իրենց կյանքի ընթացքում պարբերաբար փորձում են հասարկությանն ապացուցել, որ իրենք ևս մյուսների նման հավասար իրավունքների տեր են: Դա նրանցից շատ ժամանակ և էներգիա է խլում, որը նրանք կարող էին օգտագործել՝ իրենց երազանքներն իրականացնելու համար:


Այնուհետև առաջ է գալիս նրանց կրթության և աշխատանքի հարցը. նույնիսկ լսող մարդուն աշխատանք չեն տալիս, ինչպե՞ս այն կտան չլսողին:


Հայկը skype-ի միջոցով խոսում է արտասահմանցի իր ընկերների հետ, որոնք նույնպես իր կարգավաիճակում են: Եվ որքան մեծ է նրանց զարմանքը, երբ իմանում են, որ Հայաստանում նման մարդիկ չեն կարող բարձրագույն կրթության ստանալ:


Ռեժիսոր Վահե Յանը իր հերոսներին խուլ ու համր չի համարում. նրանք չեն լսում, բայց «խոսում» են:


«Մարդիկ արտահայտվում են, մենք` տգետներս, չգիտենք այդ լեզուն»,- ասում է նա:


Նա համամիտ է ֆիլմում հնչեցված այն կարիծքի հետ, որ իրականում մյուս մարդիկ կոմպլեքսավորվում են խուլ ու համր մարդկանց հետ շփումից, սովորություն ունեն մարդկանց պիտակավորել արտաքին չափանիշներով, տեսնելով սահմանափակ կարողություններով մարդկանց` խուսափում ես նրանից` չփորձելով բացահայտել նրանց ներքին աշխարհը, որն իրականում այնքան լուսավոր է:


Ռեժիսորը խոստովանում է, որ ֆիլմի վերջում իր ակնկալածից անգամ ավելին է ստացել, դա նրա համար մեծ փորձ էր և հաճելի անակնկալ:


«Ես չէի պատկերացնում, որ կարող եմ այդքան լույս ստանալ մարդկանցից, որոնք չեն լսում հնչյուններ ու ձայներ»,- խոստովանում է ռեժիսորը:


Ֆիլմի նկարհանման սկզբում որոշակի վախ կար նաև ռեժիսորի մոտ, ով դեռևս չգիտեր, թե ինչպես է այն նկարահանելու, ինչ է ուզում ստանալ և ինչպես պետք է շփվի նրանց հետ: Սակայն նրանց հետ ծանոթանալուց կարճ ժամանակ անց արդեն նրանք շփվում էին առանց թարգմանչի: Վահեի խոսքերով` ինքը ֆիլմի նկարահանման ժամանակ հասկացավ, որ ամեն ինչ խոսքերով չի որոշվում:


«Նրանց աչքերում ես տեսա մի աշխարհ, որը իզոլացված է մեզնից, փակված, ու մենք ինքերս ենք փակել այդ դուռը», - ասում է ռեժիսորը: Նա հույս ունի, որ իր ֆիլմը կլինի գոնե մի փոքր բանալի, որ կբացի այդ դուռը:


Իսկ նկարահանումներից առաջ ռեժիսորն անգամ փորձ է արել. բամբակ է դրել իր ականջների մեջ և մի ամբողջ օր փորձել ապրել որպես խուլ: Այդ ժամանակ է նա հասկանում Գոհարիկի խոսքերը. «Ես լավ եմ զգում, որ խուլ եմ, աղմուկն ինձ խանգարում է»:


Ֆիլմի ընթացքում ներկայացված է նաև Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Աղոթքը», որը ռեժիսորի համար ոչ միայն ֆիլմի տեսարանները կարելու հրաշալի միջոց է, այլև ամբողջությամբ համապատասխանում է իր ֆիլմի ասելիքին:


«Տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին… Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը»:


Հ.Գ. Ֆիլմի նկարահանումից հետո Գոհարիկն ամուսնացել է, նրա ամուսինը նույնպես խուլ ու համր է, և այժմ նրանք սպասում են իրենց առաջնեկին:

Երեխեք ջան,  այս ֆիլմի սցենարի հեղինակը հորաքույրս է` Շողակաթ հեռուստաընկերության լրագրող` Կարինե Հարությունյանը:

13

32

950

  • SERINE
    2012-07-15 20:53:32
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • SaTeNik:)
      2012-07-15 20:54:46
      մերսիկ :) բայց հասցրիր մինչև վերջ կարդալ՞ ;)
      • SERINE
        2012-07-15 20:57:01
        վոր ճիշտ ասեմ չէ ուղակի սկիզբը շատ լավներ (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Nona (H.O.A.)
    2012-07-15 20:55:10
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) :'(
  • gohar
    2012-07-15 20:55:44
    :( :( :( :( :( :( :( :(
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) :(
  • gohar
    2012-07-15 21:18:09
    :'( :'( :'( :'( :'( :'( :'( դաժանա :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • mariam95
    2012-07-15 21:36:04
    խնդիր չունի, խնդիր ունի լսողը: (լավ) (լավ) նրանք արժանի են երջանկության O:) O:)
    • SaTeNik:)
      2012-07-15 21:36:35
      :)
    • mariam95
      2012-07-15 21:36:41
      խուլը
      • SaTeNik:)
        2012-07-15 21:37:37
        հա, իրանք մեզ հավասր մարդիկ են ու ոչնչով չեն տարբերվում մեզանից (ծաղիկ)
      • mariam95
        2012-07-15 21:38:51
        ճիշտա
  • Lusine...((((((
    2012-07-15 21:47:03
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • m .NARA
    2012-07-15 22:04:21
    հետաքրքիր էր (լավ)
  • ℒIℒuShiK
    2012-07-16 09:39:58
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ՆԱՐԵԿ
    2012-07-16 09:40:11
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Վահագ
    2012-08-01 21:10:06
    ովա մինչև վեռջ կառդացե?
    • SaTeNik:)
      2012-08-01 21:11:13
      Վահագ ջան եե հետաքրքիր չի, կարող ես չկարդալ, անկեղծորեն եմ ասում O:)
      • Վահագ
        2012-08-01 21:15:41
        ես չասեցի անհետաքրքիրա ուղղակի շատ ծավալունա
      • SaTeNik:)
        2012-08-01 21:36:03
        (գինի)
    • Elada Meloyan
      2012-08-01 21:11:18
      ես :)
      • Վահագ
        2012-08-01 21:15:05
        հարգեցի (լավ)
    • Non Nuk (H.O.A.)
      2012-08-01 21:11:55
      Լավնա կարդա
  • Elada Meloyan
    2012-08-01 21:12:24
    հա իրոք շատ լավն ա :)
    • SaTeNik:)
      2012-08-01 21:14:52
      ուրախ եմ, որ դուր եկավ :)
  • Elmira
    2012-08-01 21:16:04
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) Սաթթթթթուլ վերջն էր :'( :'( :'( :'( ապրես ճիշտա տխուր էր բայց շաաաաատ լավն էր (լավ) (լավ) (լավ)