Copy SMS

Վարդավառ

Վարդավառ -  գեղեցիկ, տոն, պոզիտիվ


Վարդավառը կամ վարդևառը հայկական տոնակատարություն է , որի ժամանակ մարդիկ իրար վրա ջուր են լցնում

Վարդավառ -  գեղեցիկ, տոն, պոզիտիվՎարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից: Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով:Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:


Այժմ վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ (98 օր) անց: Տոնն հատկապես սիրված է երեխաների շրջանում, բայց մեծերը նույնպես անտարբեր չեն: