Նայում ենք մեր շուրջ բոլորը....

Նոր ընկերությունների ստեղծման սկզբում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են պատահում: Մասնավորապես, անվան ընտրության և ընկերության հիմնադրման սկզբնական փուլում: Միայն հետո է, որ մեր լսողությունը սովորում է այդ անվանումներին ու դրանք դառնում են յուրաքանչյուրիս առօրեայի մի մասը ու միանգամից ասոցացվում այս կամ այն ապրանքի ու տեսականու հետ: Եվ այսպես համաշխարհային բրենդների անվանումների և ոչ միայն… հետաքրքիր պատմություններ:

Գիտեիք, որ սպորտային հագուստի ու կոշիկների ամենահայտնի բրենդներ Puma-ն և Adidas-ը ի սկզբանե եղել են մեկ ընկերություն: Ավելին, նրանք պատկանել են երկու հարազատ եղբայրների, որոնք դրանց արտադրությունը սկսել են 1920 թվականին: Gebruder Dassler Schuhfabric այսպես էր կոչվում արտադրող ընկերությունը: Երկու Եղբայրները` Ադոլֆ և Ռուդոլֆ Դասսլերները, համերաշխ աշխատեցին մինչև 1936 թվականը, երբ օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկներից մեկը միանգամից 4 ոսկե մեդալ ստացավ` հագնելով նրանց արտադրության բոթասները: Ընկերության հեղինակությունը բարձրացավ, գումարները շատացան: Այստեղից էլ սկսվեց եղբայրների միջև խժդժությունները: Նրանք բաժանվեցին և ստեղծեցին երկու տարբեր ընկերություններ. Ադոլֆը` Adidas, Ռուդոլֆը` Puma: Նրանք իրար հետ այդպես էլ չբարիշեցին 26 տարի շարունակ. մինչև չմահացավ եղբայր ներից մեկը: Այլևս եղբայրություն անելու մասին մտածել անգամ չէր կարելի:


Գիտեիք, որ Google-ը թիվ է: Այն նշանակում է 1 և հարյուր հատ 0: Թիվը իր անվանումը ստացել է մաթեմատիկոս Էդվարդ Կրասների գրքից: Մաթեմատիկոսը մի օր քայլում է այգում իր եղբոր որդու հետ: Իննամյա տղային հարցնում է “ինչպես կանվանեիր 1 և հարյուր հատ զրոն”: Տղան այն կոչում է գուլգ, իսկ տաս հատ գուգլը` գուգլպլեկս: Այստեղից էլ գալիս է համաշխարհային որոնողական համակարգի` Google-ի անվանումը: Հետագայում մաթեմատիկոսը իր` “Մաթեմատիկան և երևակայությունը” գրքում ամրագրում է այդ ահռելի ու անհասկանալի թիվը որպես գուգլ:
Մեր մատներում չկան մկաններ: Մկանները, որոնց օգնությամբ մեր մատները կարող են շարժվել, գտնվում են ափերի մեջ և նախաբազկի մեջտեղում: Նրանք կապնվում են մատների ոսկորների հետ ջիլերի օգնությամբ, որոնք քաշում և կառավարում են մտները:
Արտաքին գործոնները կարող են ազդել մեր երազների վրա: Հարևանի երգը պատից այն կողմ, մեզ կարող է տեղափոխել համերգային դահլիճ:
Մոտ 12%-ը մարդկանց տեսնում է բացառապես սև ու սպիտակ երազներ: Այն մարդկաց թիվը, ովքեր գունավոր երազներ են տեսնում գնալով մեծանում է: Գիտնականները համոզված են, որ դա կապ ունի հեռուստատեսության գույների փոփոխության հետ: 
Զինվորական պատիվ/մեր լեզվով ասած չեստ/ ոչ մի երկրում ձախ ձեռքով չեն տալիս 
Ֆրանսիայում արգելվում է արտադրել խաղալիքներ ոչ մարդկային դեմքով
Ամենաանհեթեթ մահերը
Դեբբի Միլլզ, Նյուբրաֆտոնի 99 ամյա բնակչուհին մահացել է երբ անցնում էր ճանապարհը: Հաջորդ օրը նապետք է դառնար 100 տարեկան: Նա գնում էր իր ծննդյանը նվիրված խնջույքին, երբ նրա հաշմանդամային սայլակը խփեց իր իսկ ծննդյան թորթը բերող մեքենան: 
Բոբի Լիչը չէր վախենում մահից: 1911 թ. նա դարձավ երկրորդ մարդը աշխարհում, որը անցել է Նիագարայի ջրվեժը` տակառի մեջ: Այս անվախ մարդը կյանքի համար վտանգավոր այնպիսի հնարքներ է արել, որ նրա մահը առավել անհեթեթ է թվում: Մի օր Լիչը ման էր գալիս փոխոցով, և հանկարծակի նարնջի կեղեվի վրա ոտքը սայթակում է և ընկնելով ոտքը կոտրում է: Հետագայում բժիշկները որոշում են անդամահատել վերջույթները: Լիչը մահանում է հետվիրահատական բարդություններից:
26 ամյա Կոնրադ Միդլտոնը սպանվել է իր երկվորյակ եղբոր կողմից, այն բանից հետո երբ նրանք վիճում էին թե ում է հասնելու տունը: Կոնրադը քթի հետ խնդիրներ ուներ և հոտառություն չուներ: Վեճից հետո Բրաինը դուրս փախավ տնից, իսկ որոշ ժամանակ անց նորից տուն է գալիս և միացնում գազի երեք աչքերը` լցնելով տունը գազով: Հետո նա թողում է սիգրի տուփ, կրկայրիչ և գրություն` «Կներես այս ողջ վեճի համար, սիգար եմ հյուրասիրում: Բրայեն»: Կոնրադը այդ պահին սիգար է ծխում` վերացնելով ողջ տունը և իրեն: 
Հուսով եմ դուր եկավ ՍԻՐՈՎ ՍԱԹԵՆ...♥

Ու վերջում պահպանեք ես ծաղիկը,շատ ժամանակ մենք այն նունիսկ չենք էլ նկատում..

ԳոԳ
2012-07-16 15:21:32♥..Սաթեն..♥
2012-07-16 15:21:58SERINE
2012-07-16 15:23:07♥..Սաթեն..♥
2012-07-16 15:23:49Lilit Sargsyan
2012-07-16 15:26:53♥..Սաթեն..♥
2012-07-16 15:27:26°•Համել յես անգռագեդ չեմь)xD•°
2012-07-16 16:14:08♥..Սաթեն..♥
2012-07-16 16:36:34Sue Cyrus
2012-07-16 18:33:12♥..Սաթեն..♥
2012-07-16 21:17:07m .NARA
2012-07-17 22:34:35--Sad boy $-$ MAYIS--
2012-07-17 22:36:34Չես ճանաչում ինձ, հլը ուշադիր նայի, էլի չես ճանաչում?
2012-07-20 08:10:33